ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
ԲԴԽ-33-Ո-70
2020 թ.
 
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՉԻԿ ԵՐԵԳԼՈՅԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
           i 
Հիմք ընդունելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Սարգսյանի 65 տարին 2020 թվականի հունիսի 11-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
 
ՈՐՈՇՈՒՄ Է
 
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թվականի հունիսի 11-ից Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Երեգլոյի Սարգսյանի լիազորությունները համարել դադարած:
 
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
 
2020 թ. հունիսի 4
Երևան