041.0452.130700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2000 թվականի N 452
i
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը`
ա) ստեղծել հանձնաժողով` 2000 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասը գնահատելու և այն վերականգնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը ճշտելու նպատակով.
բ) մեկշաբաթյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հրդեհի հետևանքների վերացման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ: