Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵ ...

 

 

041.0454.130700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2000 թվականի N 454

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու և սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորումը ժամանակին իրականացնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին`

ա) անհապաղ քննության առնել պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համաձայնեցված չափերով 2000 թվականի հունիս ամսվա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունների չկատարման պատճառները` առանձնացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորում չունենալու դեպքերը և մինչև 2000 թվականի հուլիսի 18-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացնել պատճառների վերլուծության մասին տեղեկանքները.

բ) ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված ընկերությունների պարտավորությունների չկատարման մեջ թերացած պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և մինչև 2000 թվականի հուլիսի 18-ը դրա մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) յուրաքանչյուր ամսվա առաջին հնգօրյակում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համաձայնեցնել պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարների չափերը, անվերապահորեն ապահովել դրանց վճարումը և մինչև հաջորդող ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել արդյունքների ու ձեռնարկված միջոցների մասին տեղեկանքը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետի և մարզպետների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալները համադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա ցուցանիշների հետ և մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան ֆինանսավորում չունենալու պատճառով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունները չկատարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համատեղ հստակեցնել սպայական և շարքային զինծառայողների կենսաթոշակների վճարների մասով առաջացած պարտքերի մարման ու ընթացիկ վճարումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման ժամկետները և ապահովել ֆինանսավորումը.

գ) բավարարել պետական պատվեր կատարած առևտրային կազմակերպությունների` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունները մարելու համար գումար տրամադրելու խնդրանքը` նրանց` վճարման ենթակա միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին`

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետի և մարզպետների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալները համադրել փաստացի կատարված վճարումների հետ և մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վերլուծություն` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունների չկատարման պատճառների մասին:

4. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` մինչև 2000 թվականի հուլիսի 21-ը հրավիրել կազմխորհրդակցություն և քննության առնել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից 2000 թվականի հունիս ամսվա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունների չկատարման պատճառները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ներկայացված կատարողական թերթերի հիման վրա նախատեսել յուրաքանչյուր պարտապան ապահովադրից ամսական բռնագանձման ենթակա գումարի չափ և մինչև հաջորդող ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք ձեռնարկված միջոցների արդյունքների մասին:

6. Երևանի քաղաքապետին և մարզպետներին` կազմակերպել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից տրամադրված տեղեկանք-ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների հաշվառումը և 15-օրյա ժամկետում նշված ցուցակները վերադարձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մինչև 2000 թվականի օգոստոսի 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կենսաթոշակառուների հաշվառման արդյունքների մասին ամփոփ տեղեկանքը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.07.2000
N 454
Որոշում