ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2020 թվականի N 666-Ա
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. հունիսի 5-ի
N 666-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Դ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
(համաձայնությամբ)
Տ. Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Ա. Իսկանդարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ս. Հակոբյան - Ա. Խաչատրյանի ընտանիքի անդամ (համաձայնությամբ)