ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2020 թվականի N 888-Ա
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ` կարգ) 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1334-Ն որոշմամբ հաստատված ծրագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում կառուցման ենթակա հենարանների և դրանց մոտեցման ճանապարհների շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, ընկերության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև` կանգուն ծառուտի հատման, տեղափոխման և պահեստավորման, սերվիտուտի սահմանման նպատակով չափագրման իրականացման, ինչպես նաև անտառապատման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կանգուն ծառուտի հատման, տեղափոխման և պահեստավորման ծառայությունների կատարման համար անհրաժեշտ գնման գործընթացները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով իրականացնելու դեպքում, չկիրառել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերն իրականացվելու են ընկերության սեփական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան