Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2020 թվականի N 869-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600-ԿՄ 37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 24-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 27-ի

N 869-Ա որոշման

 

ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600-ԿՄ37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի (այսուհետ` նախագիծ) հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ` 14.12.2018 թ.-ին և 15.02.2019 թ.-ին:

Հանձնաժողովի եզրակացությունը կազմվել է նախագծի առանձին բաժինների վերաբերյալ` «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի փորձաքննության դրական եզրակացության, «Հ.Ս ՊՌՈ» ՍՊԸ-ի փորձաքննության դրական եզրակացության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության դրական եզրակացության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումների արդյունքների հիման վրա:

Նախագծի իրականացման համար հիմք են ընդունվել հետևյալ շինարարական նորմերն ու ստանդարտները`

. ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ

. RAS Richtlinie for die Anlage von Strasen /Գերմանիա/

. RAA Richtlinie for die Anlage von Autobahnen /Գերմանիա/

. AASHTO, Պետական մայրուղիների և տրանսպորտային պաշտոնյաների ամերիկյան ասոցիացիա:

 

II. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել`

1. «Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր)», կնքված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին,

2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիր (Վարկ թիվ 2729-ARM), կնքված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին,

3. «ԲՖԳ-ի (L2561-ARM և L2729-ARM) ծրագիր 1 և 2-ի ծրագրի կառավարման Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Հայաստանում, ըստ ծախսված ժամանակի 80% և միանվագ 20%» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը` կնքված 2012 թվականի մայիսի 18-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Սաֆեջ Էս.Ա. և Էպտիսա» կազմակերպության միջև:

4. «ԲՖԳ-ի (L2561-ARM և L2729-ARM) ծրագիր 1 և 2-ի ծրագրի կառավարման Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Հայաստանում, ըստ ծախսված ժամանակի 80% և միանվագ 20%» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի թիվ 9 համաձայնագիրը` կնքված 2018 թվականի ապրիլին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Սաֆեջ Էս.Ա. և Էպտիսա» կազմակերպության միջև:

Նախագծի վերաբերյալ տրվել են հետևյալ փորձաքննությունների եզրակացությունները`

1. Նախագծված ճանապարհային մասի և հաղորդակցուղիների տեղափոխման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացություն (05.11.2018թ-ի N17/ՓՊ-323Փ),

2. Նախագծված լուսավորության վերաբերյալ «Հ.Ս ՊՌՈ» ՍՊԸ-ի դրական եզրակացություն (05.11.2018 թ.-ի NՓ-09/18),

3. ՀՀ բնապահպանության նախարարության ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացություն (14.02.2019թ-ի ԲՓ-06):

 

III. ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

Ինժեներա-երկրաբանական հետազոտությունները կատարվել են ակնադիտարկման և հորատանցքերի հորատման եղանակով:

Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ճանապարհի հատվածի գոտու գրունտային շերտավորումները, հիդրոերկրաբանական պայմանները և լաբորատոր փորձարկումներով` գրունտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները:

Ճանապարհահատվածի նախագծման համար ընդունվել է I տեխնիկական կարգը, հաշվարկային արագությունը 100 կմ/ժ:

Երկայնական կտրվածքը նախագծված է ՀՀՇՆ IV-11.05.02-99 նորմատիվի պահանջների համապատասխան: Երկայնական կտրվածքի նիշերը կապված են պետական միկրոեռանկյունավորման կետերի հետ:

Ճանապարհահատվածի լայնական կտրվածքի հիմնական պարամետրերն են`

. Երթևեկելի գոտիների քանակը` 2

. Երթևեկելի շերտերի քանակը` 4

. Երթևեկելի մեկ շերտի լայնությունը` 3.6 մ

. Կողնակի լայնությունը` 3,75 մ

. Եզրային շերտի լայնությունները`

. բաժանիչ գոտու կողմից` 1,0 մ.

. կողնակների կողմից` 2.60 մ.

. Բաժանիչ գոտու լայնությունը` 4.8 մ

. Հողային պաստառի լայնությունը` 26.7 մ

Հիմնական ճանապարհի պատվածքը բետոնից է:

Հիմնական ճանապարհի պատվածքի կառուցվածքն է`

. Բետոնի հաստությունը` 260 մմ

. Խճային հիմքի հաստությունը` 180 մմ

. Ավազակոպճային ենթահիմքի հաստությունը` 150 մմ

. Կոպճային բնական շերտի հաստությունը` 180 մմ

Երկրորդական ճանապարհների և իջատեղերի պատվածքը ասֆալտաբետոնից է:

Երկրորդական ճանապարհների և իջատեղերի պատվածքի կառուցվածքն է`

. Մանրահատիկ ա/բ-ի հաստությունը` 40 մմ

. Խոշորահատիկ ա/բ-ի հաստությունը` 60 մմ

. Խճային հիմքի հաստությունը` 200 մմ

. Ավազի շերտի հաստությունը` 100 մմ:

Տրանսպորտային հանգույցներում, անցումային արագացման-դանդաղեցման գոտիներում, T-աձև հատումներում ճանապարհային պատվածքը երկշերտ ասֆալտաբետոն է:

Անցումային արագացման գոտու լայնությունը ընդունված է ճանապարհի հիմնական շերտին հավասար, ինչպես նշվում է նորմերում: Անցումային-արագացման գոտիները շարժման հիմնական շերտից առանձնացված են բաժանիչ շերտով:

Նախագծված է տրանսպորտային հանգույց Ագարակ-Ոսկեվազ հատման կետում (կմ31+967): Ուղեանցը նախագծված է 2x18մ սխեմայով և ունի 8մ գաբարիտ: ՈՒղեանցի ձախ կողմի թևը ապահովում է անվտանգ կապ բնակավայրերի և Երևան-Գյումրի մայրուղու միջև: Հանգույցի հատվածում նախատեսված է լուսավորության համակարգի կառուցում:

Անվտանգությունը բարելավելու նպատակով նախագծում նախատեսված է ճանապարհային նշանների տեղադրում:

Նախագծով նախատեսված է համապատասխան արհեստական կառույցների (ուղեանց, գյուղտեխնիկայի վերգետնյա և ստորգետնյա անցումներ, խողովակներ, ստորգետնյա անասնանցումներ) կառուցումը:

Նախագծով նախատեսված է շինարարությանը խոչընդոտ հանդիսացող հաղորդակցուղիների (ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, էլեկտրամատակարարման համակարգեր) տեղափոխում և նորերի կառուցում:

 

IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Հանձնաժողովը, քննության առնելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600- կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը, կազմակերպել է աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև հանձնաժողովի երկու նիստ, որոնց արդյունքում փաստվեց, որ.

. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ: Հարցադրումները ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որն տրամադրել է սպառիչ պարզաբանումներ:

. ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ: Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որն տրամադրել է սպառիչ պարզաբանումներ:

. 2019 թվականի փետրվարի 15-ի նիստի ժամանակ «Արագածոտն» ՋՕԸ-ի ներկայացուցչի կողմից բարձրացվել է թվով 20 ջրատարների և նախագծված ճանապարհահատվածի հատումների բացակայության խնդիրը: Առաջարկվել է ևս մեկ անգամ աշխատանքային կարգով ուսումնասիրել նախագծում առկա լուծումները: «Արագածոտն» ՋՕԸ-ի ներկայացուցիչը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի մասնագետները համատեղ ևս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրել են նախագիծը: Արդյունքում պարզվել է, որ նշված 20 ջրատարների հատումներից նախագծում ընդգրկված են թվով 17 հատումներ, իսկ 3 ջրատարի հատման լուծումները նախատեսված են հարակից կառուցվածքներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրատարների հատումների տեխնիկական լուծումները հանդիսանում են տիպային լուծումներ, որոշվեց աշխատանքային կարգով լուծել շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ:

. Նշված ճանապարհահատվածի ուղեգծին հարող տարածքներում հաղորդակցուղիների (ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, էլեկտրամատակարարման համակարգեր) տեղափոխման աշխատանքները ներառված են նախագծային փաստաթղթերում, որոնք համաձայնեցված են սեփականատերերի հետ:

. Իրականացվել է աշխատանքային հանդիպում ՀՀ Արագածոտնի մարզպետարանում ազդակիր մարզպետարանի ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Հիմք ընդունելով`

ա) նախագծված ճանապարհային մասի և հաղորդակցուղիների տեղափոխման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացությունը (05.11.2018 թ.-ի N17/ՓՊ-323Փ),

բ) նախագծված լուսավորության վերաբերյալ «Հ.Ս ՊՌՈ» ՍՊԸ-ի դրական եզրակացությունը (05.11.2018 թ.-ի NՓ-09/18),

գ) ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը (14.02.2019 թ.-ի ԲՓ-06).

հանձնաժողովը երաշխավորում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2020
N 869-Ա
Որոշում