Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2020 թվականի N 920-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքի Ազատամարտիկների խճուղու N 20/3 հասցեում գտնվող 2020 թվականի մարտի 4-ի դրությամբ 5 955 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 4.75 քառ. մետր մակերեսով պարիսպը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.307177 հա մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23082019-07-0123) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքին` մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով, որ`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքի կողմից նվիրաբերվող գույքի վրա մանկապարտեզ կառուցելու նպատակով կիրականացվեն 433,0 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից` 200,0 մլն դրամը կիրականացվի 2020 թվականի, իսկ 233.0 մլն դրամը` 2021 թվականի ընթացքում, ինչպես նաև նշված ժամանակահատվածում նվիրաբերվող հասցեում կառուցվող մանկապարտեզի համար ձեռք կբերվի 40.0 մլն դրամի գույք.

2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքի միջոցների հաշվին.

3) նվիրաբերության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2020
N 920-Ա
Որոշում