Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2020 թվականի N 944-Ա

 

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցների հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վարկային համաձայնագրի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) արդյունավետ դիմակայելու նպատակով ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցները սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 11-ի

N 944-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքի      |Մակնիշը   |Քա-|Նույնականացման   |Սկզբնական |Ձեռք-  |

|ը/կ|անվանումը    |և  համառոտ|նա-|համարը           |արժեքը    |բերման |

|   |             |բնութագիրը|կը |                 |(դրամ)    |տարե-  |

|   |             |          |   |                 |          |թիվը   |

|___|_____________|__________|___|_________________|__________|_______|

|1. |Շեվրոլե Նիվա,|L տեսակի  |2  |X9L212300K0681418| 5,550,000|2020 թ.|

|   |ամենագնաց    |          |   |_________________|__________|_______|

|   |ավտոմեքենա   |          |   |X9L212300K0681515| 5,550,000|2020 թ.|

|___|_____________|__________|___|_________________|__________|_______|

|2. |Ուազ Պատրիոտ |3163-185  |4  |XTT316300K1010098| 6,550,000|2020 թ.|

|   |ամենագնաց    |դասական   |   |_________________|__________|_______|

|   |ավտոմեքենա   |          |   |XTT316300K1012135| 6,550,000|2020 թ.|

|   |             |          |   |_________________|__________|_______|

|   |             |          |   |XTT316300K1014308| 6,550,000|2020 թ.|

|   |             |          |   |_________________|__________|_______|

|   |             |          |   |XTT316300K1000476| 6,550,000|2020 թ.|

|___|_____________|__________|___|_________________|__________|_______|

|3. |Շտապ         |Ֆորդ      |5  |X2FXXXESGXKM43234|23,550,000| 2020 թ|

|   |օգնության    |տրանզիտ,  |   |_________________|__________|_______|

|   |ավտոմեքենա   |310 L2H2  |   |X2FXXXESGXKP43358|23,550,000|2020 թ.|

|   |             |2020 MY,  |   |_________________|__________|_______|

|   |             |մոդել`    |   |X2FXXXESGXKU41046|23,550,000|2020 թ.|

|   |             |22270A    |   |_________________|__________|_______|

|   |             |          |   |X2FXXXESGXKU40498|23,550,000|2020 թ.|

|   |             |          |   |_________________|__________|_______|

|   |             |          |   |X2FXXXESGXKM42875|23,550,000|2020 թ.|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2020
N 944-Ա
Որոշում