Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2020 թվականի N 945-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1785-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ծրագիրն իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագրի իրականացումը պահանջում է «Ռուսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավում, ապահովել ծրագրի պատվիրատու «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան շրջանակային համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) ստորագրումը:

3. Սահմանել, որ`

1) համաձայնագրի գինը չի կարող գերազանցել 40 255 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը.

2) համաձայնագրի պայմանները կիրառվում են ծրագրի շրջանակներում կնքված և կնքվելիք պայմանագրերի նկատմամբ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» N 1785-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 542-Ա որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 11-ի

N 945-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN     |Միջոցառումների բովանդակությունը    |    Ժամկետ         |Արժեքը   |

|ը/կ    |                                   |                   |(հազ.    |

|       |                                   |                   |ԱՄՆ-ի    |

|       |                                   |                   |դոլար)   |

|       |                                   |___________________|_________|

|       |                                   |պայմա- |պայմանագրի |կատարողը |

|       |                                   |նագրի  |ավարտը     |_________|

|       |                                   |սկիզբը |           |«Ռուսատոմ|

|       |                                   |       |           |Սերվիս»  |

|_______|_________________________________________________________________|

|1.     |                   ՌԵԱԿՏՈՐԻ ԻՐԱՆ                                 |

|_______|_________________________________________________________________|

|1.1.   |Ռեակտորի իրանի վերականգնողական     |Ապրիլ  |Դեկտեմբեր  |  6,339.5|

|       |ջերմամշակում (օտժիգ)               |2020 թ.|2021 թ.    |         |

|_______|_________________________________________________________________|

|2.     | ՌԵՍՈՒՐՍԸ ՍՊԱՌԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԱՐՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ               |

|_______|_________________________________________________________________|

|2.1.   |Դիզել-գեներատորային կայանի ջրային  |Մայիս  |Ապրիլ 2021 |    310.4|

|       |և  յուղային պոմպերի մատակարարում`  |2020 թ.|թ.         |         |

|       |ներառյալ համապատասխանության        |       |           |         |

|       |գնահատման ծառայությունը            |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|2.2.   |Հետադարձ փականների մատակարարում`   |Մայիս  |Ապրիլ 2021 |     55.6|

|       |ներառյալ համապատասխանության        |2020 թ.|թ.         |         |

|       |գնահատման ծառայությունը            |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|2.3.   |Սիլֆոնային փականների մատակարարում` |Մայիս  |Ապրիլ 2021 |    798.9|

|       |ներառյալ համապատասխանության        |2020 թ.|թ.         |         |

|       |գնահատման ծառայությունը            |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|2.4.   |Փականների փոխարինման նախագծի       |Մայիս  |Դեկտեմբեր  |    606.7|

|       |մշակում                            |2020 թ.|2020 թ.    |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|2.5.   |Փականների փոխարինման նախագծի համար |Մայիս  |Օգոստոս    |     77.0|

|       |տվյալների հավաքագրում              |2020 թ.|2020 թ.    |         |

|_______|_________________________________________________________________|

|3.     |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և  ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ          |

|_______|_________________________________________________________________|

|3.1.   |Ցայտաջրմուղային (սպրինկլերային) (ՑՀ) համակարգի արդիականացում.    |

|       |2-րդ փուլ.                                                       |

|_______|_________________________________________________________________|

|3.1.1. |Անվտանգության հիմնավորման մշակում` |Մայիս  |Սեպտեմբեր  |     14.4|

|       |հաշվի առնելով Գոտու Վթարային       |2020 թ.|2020 թ.    |         |

|       |Սառեցման Համակարգի (ԳՎՍՀ)          |       |           |         |

|       |արդիականացումը և  Առավելագույն     |       |           |         |

|       |Նախագծային Վթարի (ԱՆՎ) նոր         |       |           |         |

|       |մակարդակը                          |       |           |         |

|_______|_________________________________________________________________|

|3.1.2. |Ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի (ՑՀ) անվտանգության     |

|       |դեֆիցիտի վերացում                                                |

|_______|_________________________________________________________________|

|3.1.2.1|Ցայտաջրմուղային (սպրինկլերային)    |Մայիս  |Ապրիլ 2021 |    168.9|

|       |(ՑՀ) համակարգում փոխարինման համար  |2020 թ.|թ.         |         |

|       |փականների մատակարարում` ներառյալ   |       |           |         |

|       |համապատասխանության գնահատման       |       |           |         |

|       |ծառայությունը                      |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.1.2.2|ՑՀ-ում փականների փոխարինման նախագծի|Մայիս  |Մարտ 2021  |    172.2|

|       |մշակում                            |2020 թ.|թ.         |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.1.2.3|ՑՀ փականների փոխարինման            |Մայիս  |Մարտ 2021  |     55.0|

|       |անվտանգության հիմնավորում          |2020 թ.|թ.         |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.1.2.4|Գլխավոր Շրջանառու Պոմպերի (ԳՇՊ)    |Մայիս  |Ապրիլ 2021 |    666.6|

|       |յուղի մատակարարման համակարգում     |2020 թ.|թ.         |         |

|       |(ՅՄՀ) փոխարինվող փականների         |       |           |         |

|       |մատակարարում` ներառյալ             |       |           |         |

|       |համապատասխանության գնահատման       |       |           |         |

|       |ծառայությունը                      |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.1.2.5|ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման   |Մայիս  |Մարտ 2021  |    215.6|

|       |նախագծի մշակում                    |2020 թ.|թ.         |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.1.2.6|ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման   |Մայիս  |Մարտ 2021  |     88.0|

|       |նախագծի անվտանգության հիմնավորում  |2020 թ.|թ.         |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.1.2.7|ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման   |Մայիս  |Ապրիլ 2021 |     33.0|

|       |նախագծի համար տվյալների հավաքագրում|2020 թ.|թ.         |         |

|_______|_________________________________________________________________|

|3.2.   |Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի (ԳՎՍՀ) արդիականացում     |

|       |ԱՆՎ-ի նոր արժեքների համար                                        |

|_______|_________________________________________________________________|

|3.2.1. |ԱԳՎՍՀ-ի արդիականացման համար        |Մայիս  |Ապրիլ 2021 |  7,007.3|

|       |ջերմամեխանիկական սարքավորումների   |2020 թ.|թ.         |         |

|       |մատակարարում` ներառյալ             |       |           |         |

|       |համապատասխանության գնահատման       |       |           |         |

|       |ծառայությունը                      |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.2.2. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|Մայիս  |Մարտ 2021  |    469.5|

|       |տարածքում Օդափոխության համակարգերի |2020 թ.|թ.         |         |

|       |(ՕՀ) ելակետային տեխնիկական         |       |           |         |

|       |պահանջների և  արդիականացման նախագծի|       |           |         |

|       |մշակում                            |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.2.3. |ԲԿՀ ՕՀ-ի արդիականացման համար       |Մայիս  |Ապրիլ 2021 |  1,666.5|

|       |սարքավորումների մատակարարում`      |2020 թ.|թ.         |         |

|       |ներառյալ համապատասխանության        |       |           |         |

|       |գնահատման ծառայությունը            |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.2.4. |Ակտիվ Գոտու Վթարային Սառեցման      |Մայիս  |Հունվար    |     85.2|

|       |Համակարգի արդիականացման համար      |2020 թ.|2021 թ.    |         |

|       |անվտանգության հիմնավորում          |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.2.5. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|Մայիս  |Մարտ 2021  |    110.0|

|       |Օդափոխության համակարգերի (ՕՀ)      |2020 թ.|թ.         |         |

|       |արդիականացման անվտանգության        |       |           |         |

|       |հիմնավորում                        |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.2.6. |ԱԳՎՍՀ-ի արդիականացմանն ուղղված     |Մայիս  |ՊՆՎ-2021   |  8,327.1|

|       |շինմոնտաժային և  թողարկման -       |2020 թ.|թ.         |         |

|       |կարգաբերման աշխատանքների կատարում  |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.2.7. |Ռեակտորային կայանքի կողմից ԱԳՎՍՀ-ի |Մայիս  |Դեկտեմբեր  |    237.5|

|       |և  ցայտաջրմուղային (սպրինկլերային) |2020 թ.|2021 թ.    |         |

|       |համակարգի նկատմամբ պահանջները      |       |           |         |

|       |հաստատող փաստաթղթերի մշակում,      |       |           |         |

|       |հերմետիկ սենյակներում պայմանների   |       |           |         |

|       |հաշվարկ, ԱԳՎՍՀ-ի հեղինակային       |       |           |         |

|       |հսկողություն                       |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.2.8. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|Մայիս  |ՊՆՎ-2021 թ.|  1,040.9|

|       |Օդափոխության համակարգերի (ՕՀ)      |2020 թ.|           |         |

|       |արդիականացմանն ուղղված             |       |           |         |

|       |շինմոնտաժային և  թողարկման -       |       |           |         |

|       |կարգաբերման աշխատանքների կատարում  |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.2.9. |ԱԳՎՍՀ-ի և  ցայտաջրմուղային         |Մայիս  |Հունվար    |     66.0|

|       |(սպրինկլերային) համակարգի          |2020 թ.|2021 թ.    |         |

|       |արդիականացման նախագծի համար        |       |           |         |

|       |տվյալների հավաքագրում              |       |           |         |

|_______|_________________________________________________________________|

|3.3.   |Տեղեկատվական-հաշվողական համակարգի (ՏՀՀ) և  անվտանգության         |

|       |պարամետրերի ներկայացման համակարգի (ԱՊՆՀ) արդիականացում           |

|_______|_________________________________________________________________|

|3.3.1. |Նոր մուտքագրվող պարամետրերի համար  |Մայիս  |Ապրիլ 2021 |    141.9|

|       |ջերմային տվիչների մատակարարում`    |2020 թ.|թ.         |         |

|       |ներառյալ համապատասխանության        |       |           |         |

|       |գնահատման ծառայությունը            |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.3.2. |Նոր մուտքագրվող պարամետրերի համար  |Մայիս  |Ապրիլ 2021 |    124.8|

|       |ճնշման տվիչների մատակարարում       |2020 թ.|թ.         |         |

|       |ներառյալ համապատասխանության        |       |           |         |

|       |գնահատման ծառայությունները         |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.3.3. |Նոր մուտքագրվող պարամետրերի համար  |Մայիս  |Ապրիլ 2021 |    200.5|

|       |ռադիացիոն մոնիթորինգի տվիչների     |2020 թ.|թ.         |         |

|       |մատակարարում` ներառյալ             |       |           |         |

|       |համապատասխանության գնահատման       |       |           |         |

|       |ծառայությունները                   |       |           |         |

|_______|_________________________________________________________________|

|3.4.   |Ներռեակտորային և  Տեխնոլոգիական վերահսկման համակարգի (ՆՏՎՀ)      |

|       |արդիականացում                                                    |

|_______|_________________________________________________________________|

|3.4.1. |Ներռեակտորային ախտորոշիչ տվիչների  |Մայիս  |Ապրիլ 2021 |    383.9|

|       |հավաքվածքների (ՆԱՏՀ) մատակարարում` |2020 թ.|թ.         |         |

|       |ներառյալ համապատասխանության        |       |           |         |

|       |գնահատման ծառայությունները         |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.4.2. |ՆՏՎՀ-ի արդիականացման համար         |Մայիս  |Ապրիլ 2021 |    198.0|

|       |մալուխների մատակարարում` ներառյալ  |2020 թ.|թ.         |         |

|       |համապատասխանության գնահատման       |       |           |         |

|       |ծառայությունները                   |       |           |         |

|_________________________________________________________________________|

|3.5.    Հուսալի սնուցման համակարգի (ՀՍՀ) արդիականացում                   |

|_________________________________________________________________________|

|3.5.1. |ՀՍՀ-ի սենյակներում Օդափոխության    |Մայիս  |Ապրիլ 2021 |  1,666.5|

|       |համակարգերի արդիականացման համար    |2020 թ.|թ.         |         |

|       |սարքավորումների մատակարարում`      |       |           |         |

|       |ներառյալ համապատասխանության        |       |           |         |

|       |գնահատման ծառայությունները         |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.5.2. |Սենյակների առանձնացման հետ կապված` |Մայիս  |Սեպտեմբեր  |     25.5|

|       |ՀՍՀ արդիականացման աշխատանքային     |2020 թ.|2020 թ.    |         |

|       |փաստաթղթերի ճշգրտում               |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.5.3. |ՀՍՀ-ի և  Օդափոխության համակարգերի  |Մայիս  |Դեկտեմբեր  |    123.0|

|       |արդիականացման անվտանգության        |2020 թ.|2020 թ.    |         |

|       |հիմնավորում                        |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.5.4. |ՀՍՀ-ի և  Օդափոխության համակարգերի  |Մայիս  |ՊՆՎ-2021 թ.|  2,695.0|

|       |արդիականացմանն ուղղված             |2020 թ.|թ.         |         |

|       |շինմոնտաժային և  թողարկման -       |       |           |         |

|       |կարգաբերման աշխատանքների կատարում  |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|3.6.   |Սեփական կարիքների գեներատորների    |Մայիս  |ՊՆՎ-2020 թ.|    561.0|

|       |ապամոնտաժման հետ կապված սեփական    |2020 թ.|թ.         |         |

|       |կարիքների սխեմայի արդիականացմանն   |       |           |         |

|       |ուղղված շինմոնտաժային և            |       |           |         |

|       |թողարկման-կարգաբերման աշխատանքների |       |           |         |

|       |կատարում, ինչպես նաև  էլեկտրական   |       |           |         |

|       |մասի (առաջնային և  երկրորդական)    |       |           |         |

|       |մատակարարում                       |       |           |         |

|_______|_________________________________________________________________|

|4.     |ՀԱԷԿ-Ի ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ            |

|_______|_________________________________________________________________|

|4.1.   |Թիվ 3 գեներատորի և  գեներատորի     |Մայիս  |ՊՆՎ-2020 թ.|    858.0|

|       |գրգռման համակարգի կապիտալ          |2020 թ.|թ.         |         |

|       |վերանորոգում (արտադրող գործարանի   |       |           |         |

|       |երաշխիքային պահանջ)                |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|4.2.   |Թիվ 4 գեներատորի և  գեներատորի     |Մայիս  |ՊՆՎ-2021 թ.|    858.0|

|       |գրգռման համակարգի Կապիտալ          |2020 թ.|թ.         |         |

|       |վերանորոգում (արտադրող գործարանի   |       |           |         |

|       |երաշխիքային պահանջ)                |       |           |         |

|_______|_________________________________________________________________|

|5.     |ՌԵԱԿՏՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱԿՑԻՉԻ ՊՏՈՒՏԱԿԱՀԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ            |

|_______|_________________________________________________________________|

|5.1.   |Միակցիչի պտուտակահանի (գծ.         |Մայիս  |Ապրիլ 2021 |    873.5|

|       |N 1139.44.00.00) արդիականացմանն    |2020 թ.|թ.         |         |

|       |ուղղված աշխատանքների կատարում      |       |           |         |

|_______|_________________________________________________________________|

|6.     |ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ և  ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ     |

|_______|_________________________________________________________________|

|6.1.   |Ներհոսող օդափոխման սարքավորումների փոխարինում (1,2Պ-1Ա,Բ; Պ-3Ա,Բ;|

|       |2Պ-4Ա,Բ)                                                         |

|_______|_________________________________________________________________|

|6.1.1. |Ներհոսող օդափոխման սարքավորումների |Մայիս  |Հոկտեմբեր  |     96.9|

|       |(1,2Պ-1Ա,Բ; Պ-3Ա,Բ; 2Պ-4Ա,Բ)       |2020 թ.|2020 թ.    |         |

|       |փոխարինման նախագծի մշակում         |       |           |         |

|_______|_________________________________________________________________|

|6.2.   |Շրջանառու և  արտանետումային օդափոխման սարքավորումների փոխարինում |

|       |(2Պ-1, 2Պ-2, 2Պ-3, 2Բ-2, 2Բ-4)                                   |

|_______|_________________________________________________________________|

|6.2.1. |Օդափոխման սարքավորումների          |Մայիս  |Ապրիլ 2021 |  2,383.1|

|       |(2Պ-1, 2Պ-2, 2Պ-3, 2Բ-2, 2Բ-4)     |2020 թ.|թ.         |         |

|       |մատակարարում` ներառյալ շեֆ-մոնտաժ, |       |           |         |

|       |շեֆ-կարգաբերում և  համապատասխանու- |       |           |         |

|       |թյան գնահատման ծառայությունները    |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|6.2.2. |Օդափոխման սարքավորումների          |Մայիս  |Դեկտեմբեր  |    184.6|

|       |(2Պ-1, 2Պ-2, 2Պ-3, 2Բ-2, 2Բ-4)     |2020 թ.|2020 թ.    |         |

|       |փոխարինման նախագծի մշակում         |       |           |         |

|_______|___________________________________|_______|___________|_________|

|6.2.3. |Ներհոսող և  օդափոխման              |Մայիս  |Հոկտեմբեր  |     44.0|

|       |սարքավորումների (2Պ-1, 2Պ-2, 2Պ-3, |2020 թ.|2020 թ.    |         |

|       |2Բ-2, 2Բ-4) փոխարինման նախագծի     |       |           |         |

|       |մշակման համար տվյալների հավաքագրում|       |           |         |

|_______|_________________________________________________________________|

|7.     |ՏԵՂԱԿԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ՏԱՀ) ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ                 |

|_______|_________________________________________________________________|

|7.1.   |ՏԱՀ-ի արդիականացման համար          |Մայիս  |Դեկտեմբեր  |    225.3|

|       |սարքավորումների մատակարարում`      |2020 թ.|2020 թ.    |         |

|       |ներառյալ համապատասխանության        |       |           |         |

|       |գնահատման ծառայությունները         |       |           |         |

|_______________________________________________________________|_________|

|                                                               | 40,255.0|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2020
N 945-Ա
Որոշում