Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ԲԱՆԿԱՅԻՆ ԼՐԱՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ԲԱՆԿԱՅԻՆ ԼՐԱՏՈՒ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑ ...

 

 

050.0033.140200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 փետրվարի 2000 թվականի թիվ 33

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ԲԱՆԿԱՅԻՆ ԼՐԱՏՈՒ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների հրատարակման ձևերի, ժամկետների, պահպանման և բաշխման կարգը հաստատելու մասին» թիվ 35 որոշումը և «Բանկային լրատու» պարբերականի վերաբերյալ բանկերի հետ անցկացված հարցումների արդյունքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Բանկային լրատու» պարբերականի վերաբերյալ բանկերի հետ անցկացված հարցումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` «Բանկային լրատու» պարբերականի «Դրամավարկային ամփոփագիր» բաժնում պարբերաբար ներկայացնել դրամական բազմարկչի վերլուծություն, իսկ «Առևտրային բանկերի վարկային ներդրումներ» բաժնում` միջբանկային վարկերի և դեպոզիտների վերաբերյալ տեղեկատվություն:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Բանկային լրատու» պարբերականում հրապարակելու նպատակով պետական բյուջեի ցուցանիշները ամսական կտրվածքով և համապատասխան ժամկետներում ստանալու առաջարկությամբ:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` «Բանկային լրատու» պարբերականի «Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հիմնական ցուցանիշները և տնտեսական նորմատիվները» բաժնում պարբերաբար ներկայացնել առևտրային բանկերի բարձր իրացվելի և ռիսկով կշռված ակտիվների վերաբերյալ տեղեկատվություն:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` «Բանկային լրատու» պարբերականի «Ֆինանսական շուկա» բաժնում պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվություններում պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվային փաստաթղթերի առավել պարզաբանման կարիք զգացող հարցերի մեկնաբանություններ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
14.02.2000
N 33
Որոշում