Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ                ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

    12 հունիսի 2020 թվական թիվ 91-Ն     12 հունիսի 2020 թվական թիվ 04-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը, 25-րդ հոդվածի 2.1-րդ մասը, 26.1-րդ հոդվածի 7-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում են.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև տեղեկությունների փոխանցման ձևաչափը` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`             Ա. Ջավադյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան

 

Կոռուպցիայի կանխարգելման

    հանձնաժողովի նախագահ                   Հ. Հարությունյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի հունիսի 12-ի

թիվ 91-Ն որոշմամբ

 

Հաստատված է

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի

2020 թվականի հունիսի 12-ի

թիվ 04-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ նաև` Բանկ) կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ նաև` Օրենք) սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (այսուհետ նաև` Հայտարարատու) և բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց (այսուհետ նաև` Թեկնածու) վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը:

2. Օրենքով սահմանված տեղեկությունները փոխանցվում են Հավելված 2-ով սահմանված ձևաչափով (այսուհետ նաև` Ձևաչափ)` xml (Էքս էմ էլ) սխեմային համապատասխան:

3. Հանձնաժողովը Հայտարարատու կամ Թեկնածու անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու համար լրացնում է Հավելված 2-ի` Հայտարարատու անձի անձնական տվյալները, վերաբերելի ժամանակահատվածները և կոնկրետ ամսաթվերը: Լրացված Ձևաչափը Հանձնաժողովի լիազոր անձը CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով ուղարկում է Բանկի պատասխանատու անձի CBANet (Սի Բի Էյ Նեթ) էլեկտրոնային հասցեին (այսուհետ նաև` էլեկտրոնային հասցե)` «Բանկային գաղտնիք» նշագրմամբ: Բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու դեպքում Ձևաչափում պարտադիր նշում է կատարվում` «Բարեվարքության ուսումնասիրության համար»:

4. Բանկի պատասխանատու անձը Ձևաչափը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լրացված դաշտերը: Հանձնաժողովի (լիազոր անձի) կողմից լրացման ենթակա դաշտերը թերի կամ կիսատ լրացված լինելու դեպքում Բանկի պատասխանատու աշխատակիցը դրանք հայտնաբերելուց անմիջապես հետո հետ է ուղարկում Ձևաչափը` հաղորդագրության դաշտում նշելով թերությունների մասին:

5. Հանձնաժողովի լիազոր անձը, ստանալով թերությունների մասին հաղորդագրությունը, դրանք շտկելուց հետո անմիջապես ուղարկում է Բանկի պատասխանատու աշխատակցի էլեկտրոնային հասցեին:

6. Բանկի պատասխանատու աշխատակիցը, ստանալով ճշգրտված Ձևաչափը, անմիջապես նույն համակարգով ուղարկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համապատասխան էլեկտրոնային հասցեներին:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, ստանալով Ձևաչափը, պարտավոր են 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը` բացառությամբ սույն Կարգի 8-րդ կետով սահմանված անձանց վերաբերյալ հարցումների:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը Թեկնածուի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու Ձևաչափը ստանալուց հետո պարտավոր են 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը:

9. Այն դեպքերում, երբ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետը բավարար չէ (տեղեկության ծավալները մեծ են կամ արխիվացված են և այլ) ներկայացնելու հայցվող տեղեկությունը` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկը CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Բանկին` նշելով չտրամադրելու պատճառը: Բանկի պատասխանատու անձը, ստանալով հաղորդագրությունը, կարող է ժամկետը երկարաձգել ևս 5 աշխատանքային օրով` դրա մասին CBANet (Սի Բի Էյ Նեթ) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրությամբ ծանուցելով նաև Հանձնաժողովի լիազոր անձին:

10. Այն դեպքում, երբ Ձևաչափում նշված ժամանակահատվածի համար հայցվող տեղեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվել է կամ չի պահպանվել` այն չի տրամադրվում` համապատասխան դաշտերում կատարելով «Առկա չէ» նշումը:

11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի կողմից հայցվող տեղեկությունը ստանալուց հետո Բանկի պատասխանատու անձը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստացված տեղեկությունը էլեկտրոնային հաղորդագրությամբ ուղարկում է Հանձնաժողովի լիազոր անձին:

12. Հանձնաժողովի լիազոր անձը, ստանալով տեղեկությունը, հետադարձ հաղորդագրությամբ հավաստում է այն ստանալու փաստը:

13. Օրենքով սահմանված բարեվարքության հարցաթերթիկ լրացնելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները փոխանակվում են սույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

14. Հանձնաժողովին արգելվում է սույն կարգով ստացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը տրամադրել երրորդ անձանց, հրապարակել, հասանելի դարձնել դրանց իրավասությունը չունեցող անձանց, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված դեպքերում: Սույն կետի պահանջները խախտելը առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

15. Հանձնաժողովը Հայտարարատու կամ Թեկնածու անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու համար տարեկան կարող է կատարել միայն մեկ հարցում, բացառությամբ այն դեպքերի, երբ.

1. Հայտարարատու անձի կողմից ներկայացված հայտարարագրի և Ձևաչափով ներկայացված տեղեկությունների միջև առկա է առերևույթ անհամապատասխանություն` Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,

2. Հանձնաժողովի կողմից Ձևաչափով սահմանված տեղեկությունը ստանալուց հետո` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից ստացված տեղեկությունները առերևույթ չեն համապատասխանում Ձևաչափով ներկայացված տեղեկությանը` Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,

3. Հայտարարատուն Օրենքով սահմանված կարգով միևնույն տարվա ընթացքում ներկայացնում է մեկից ավելի հայտարարագիր` Հանձնաժողովն իրավասու է կատարել հայտարարագրերի թվին համապատասխան քանակով հարցումներ,

4. Օրենքով սահմանված պաշտոնների թեկնածուների վերաբերյալ Հանձնաժողովն իրավասու է կատարել նրանց` Օրենքով սահմանված պաշտոններին դիմելու քանակին համապատասխան թվով հարցումներ: Այն դեպքում, երբ թեկնածու անձը դառնում է Հայտարարատու պաշտոնատար անձ` Հանձնաժողովը կարող է հարցում կատարել նաև որպես Հայտարարատու պաշտոնատար անձ` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

5. Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի կողմից իրականացվող լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում առաջացել է հիմնավոր կասկած տեղեկությունների անարժանահավատության վերաբերյալ: Սույն կետի հիմքով Հանձնաժողովը կրկին հարցում կատարելու համար պետք է Ձևաչափի հետ ներկայացնի նաև գրավոր հիմնավորումներ` առաջացած կասկածների վերաբերյալ:

16. Հանձնաժողովը պարտավոր է սույն կարգով ստացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանել Հանձնաժողովում` այդ նպատակների համար առանձնացված, Բանկի կողմից ներկայացված պահանջներին բավարարող սերվերների վրա` պաշտպանված տիրույթում:

17. Հանձնաժողովը ստացված` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող է պահպանել այն ստանալուց հետո 5 տարի:

 

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի հունիսի 12-ի

թիվ 91-Ն որոշմամբ

 

Հաստատված է

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի

2020 թվականի հունիսի 12-ի

թիվ 04-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓ *

 

._____________________________________________________________________.

|   |Անձնական տվյալներ`    |Վերաբերելի ժամանակահատվածներ և  կոնկրետ   |

|   |. Անուն, ազգանուն,    |ամսաթվեր                                  |

|   |հայրանուն.            |                                          |

|   |. ՀԾՀ կամ ՀԾՀ         |                                          |

|   |չստանալու մասին       |                                          |

|   |տեղեկանք              |                                          |

|   |. Անձնագրի կամ        |                                          |

|   |նույնականացման քարտի  |                                          |

|   |տվյալներ (առկայության |                                          |

|   |դեպքում` բոլոր        |                                          |

|   |անձնագրերի տվյալները, |                                          |

|   |այդ թվում`            |                                          |

|   |վավերականության       |                                          |

|   |ժամկետն ավարտված)     |                                          |

|___|______________________|__________________________________________|

|___|______________________|__________________________________________|

|Հ/հ|Տեղեկության անվանումը | Տեղեկության նկարագրությունը              |

|___|______________________|__________________________________________|

|1. |Պահատուփերի           |Այո կամ ոչ                                |

|   |առկայություն          |                                          |

|___|______________________|__________________________________________|

|2. |Հաշիվների առկայություն|Այո կամ ոչ                                |

|___|______________________|__________________________________________|

|3. |Հաշվի(ների) մնացորդ   |Մնացորդի չափը` ըստ արժույթի               |

|___|______________________|__________________________________________|

|4. |Հայտարարագրման ենթակա |1. Անշարժ գույքի ձեռքբերման համար կատարված|

|   |գործարքի վերաբերյալ   |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք      |

|   |տեղեկություն          |արտարժույթը * գերազանցող (ներառյալ`       |

|   |                      |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք      |

|   |                      |արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է|

|   |                      |ըստ վճարման նպատակի և  ներկայացված        |

|   |                      |ժամանակաշրջանի)                           |

|   |                      |                                          |

|   |                      |2. Անշարժ գույքի օտարման դիմաց ստացված    |

|   |                      |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք      |

|   |                      |արտարժույթը գերազանցող (ներառյալ`         |

|   |                      |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք      |

|   |                      |արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է|

|   |                      |ըստ վճարման նպատակի և  ներկայացված        |

|   |                      |ժամանակաշրջանի)                           |

|   |                      |                                          |

|   |                      |3. Տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար  |

|   |                      |կատարված 200,000 ՀՀ դրամը կամ դրան        |

|   |                      |համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ`|

|   |                      |200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք        |

|   |                      |արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է|

|   |                      |ըստ վճարման նպատակի և  ներկայացված        |

|   |                      |ժամանակաշրջանի)                           |

|   |                      |                                          |

|   |                      |4. Տրանսպորտային միջոցի օտարման դիմաց     |

|   |                      |ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք|

|   |                      |արտարժույթը գերազանցող (ներառյալ` 200,000 |

|   |                      |ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը)   |

|   |                      |վճարումներ` (նույնականացվում է ըստ վճարման|

|   |                      |նպատակի և  ներկայացված ժամանակաշրջանի)    |

|   |                      |                                          |

|   |                      |5. 8 միլիոն (ներառյալ` 8 միլիոն ՀՀ դրամը  |

|   |                      |կամ դրան համարժեք արտարժույթը) ՀՀ դրամը   |

|   |                      |կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող  |

|   |                      |միանվագ գնման գործարք (նույնականացվում է  |

|   |                      |ըստ վճարման նպատակի և  ներկայացված        |

|   |                      |ժամանակաշրջանի)                           |

|   |                      |                                          |

|   |                      |6. Ստացված և  տրամադրված 200,000 ՀՀ դրամը |

|   |                      |կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող  |

|   |                      |(ներառյալ` 200,000 ՀՀ դրամը կամ դրան      |

|   |                      |համարժեք արտարժույթը) փոխառություններ     |

|   |                      |(նույնականացվում է ըստ վճարման նպատակի և  |

|   |                      |ներկայացված ժամանակաշրջանի)               |

|   |                      |7. Ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան      |

|   |                      |համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ`|

|   |                      |200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք        |

|   |                      |արտարժույթը) շահաբաժիններ (դիվիդենտներ)   |

|   |                      |(նույնականացվում է ըստ վճարման նպատակի և  |

|   |                      |ըստ ներկայացված ժամանակաշրջանի)           |

|   |                      |                                          |

|   |                      |8. Ժառանգություն ստացած 200,000 ՀՀ դրամը  |

|   |                      |կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող  |

|   |                      |(ներառյալ` 200,000 ՀՀ դրամը կամ դրան      |

|   |                      |համարժեք արտարժույթը) դրամական միջոցներ   |

|   |                      |(նույնականացվում է ըստ վճարման նպատակի և  |

|   |                      |ըստ ներկայացված ժամանակաշրջանի)           |

|   |                      |                                          |

|   |                      |9. 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք     |

|   |                      |արտարժույթը գերազանցող (ներառյալ` 200,000 |

|   |                      |ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը)   |

|   |                      |աշխատանքի վարձատրություն կամ դրան         |

|   |                      |հավասարեցված այլ վճարներ (նույնականացվում |

|   |                      |է ըստ վճարման նպատակի և  ըստ ներկայացված  |

|   |                      |ժամանակաշրջանի)                           |

|___|______________________|__________________________________________|

|5. |Պահանջվող ժամանակա-   |Մուտքերի ամբողջ (համախառն) չափը` ըստ      |

|   |հատվածում հաշվի       |հաշիվների և  արժույթների` պահանջվող       |

|   |համախառն մուտքի ամփոփ |ժամանակահատվածի համար                     |

|   |տեղեկատվություն       |                                          |

|___|______________________|__________________________________________|

|6. |Պահանջվող ժամանակա-   |Ելքերի ամբողջ (համախառն) չափը` ըստ        |

|   |հատվածում հաշվի       |հաշիվների և  արժույթների` պահանջվող       |

|   |համախառն ելքի ամփոփ   |ժամանակահատվածի համար                     |

|   |տեղեկատվություն       |                                          |

|___|______________________|__________________________________________|

|6.1|Համախառն կանխիկ ելքեր |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք      |

|   |                      |արտարժույթը գերազանցող (ներառյալ`         |

|   |                      |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք      |

|   |                      |արտարժույթը) կանխիկ ելքերի ամբողջ         |

|   |                      |(համախառն) չափը` ըստ հաշիվների և          |

|   |                      |արժույթների` պահանջվող ժամանակահատվածի    |

|   |                      |համար                                     |

|___|______________________|__________________________________________|

|6.2|Համախառն կանխիկ       |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք      |

|   |մուտքեր               |արտարժույթը գերազանցող (ներառյալ`         |

|   |                      |1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք      |

|   |                      |արտարժույթը) կանխիկ մուտքերի ամբողջ       |

|   |                      |(համախառն) չափն` ըստ հաշիվների և          |

|   |                      |արժույթների` պահանջվող ժամանակահատվածի    |

|   |                      |համար                                     |

._____________________________________________________________________.

 

* Ձևաչափն ամբողջական ներկայացվելու դեպքում Բանկի կողմից տրամադրման են ենթակա ամբողջական տեղեկությունները: Բանկային գաղտնիք կազմող առանձին տեղեկություններ ստանալու համար Ձևաչափը ներկայացնելիս լրացվում են միայն այն դաշտերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ:

Արտարժույթի հաշվարկը դրամի նկատմամբ կատարվում է տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված միջին փոխարժեքով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
12.06.2020
N 91-Ն
Համատեղ որոշում