050.0048.010300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2000 թվականի թիվ 48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 1-ի թիվ 89 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2000 թվականի մարտի 3-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրաված ավանդների տոկոսադրույքը սահմանել տարեկան 30 %:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: