ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
9 հունվարի 2020 թվականի N 3-Ա
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով` (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմով.
Սրբուհի Գալյան Արդարադատության նախարարի տեղակալ,
(Հանձնաժողովի նախագահ)
Հանձնաժողովի անդամներ`
Լուսինե Մարտիրոսյան Արդարադատության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության
պետ-մամուլի քարտուղար
Արփինե Սարգսյան Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և
քրեակատարողական քաղաքականության մշակման
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Եփրեմ Կարապետյան Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և
քրեակատարողական քաղաքականության մշակման
վարչության փորձագետ
Մարիամ Գալստյան Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և
քրեակատարողական քաղաքականության մշակման
վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման
բաժնի պետ (Հանձնաժողովի քարտուղար):
2. Հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպել հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացը:
Ռուստամ Բադասյան