Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՆՈՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 փետրվարի 2020 թվականի N 96-Ա/2

 

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ա» և «Ժ.1» կետերի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի մասնակցության հայտը` համաձայն N 2 հավելվածի:

 

    Նախարար                      Ա. Հարությունյան

 

Հավելված N 1

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

04 փետրվարի 2020 թվականի

N 96-Ա/2 հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ»

 

I. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. «Տարեցների հանրապետական խաղեր» (այսուհետ' Խաղեր) նպատակներն են'

1) տարեց բնակչության առողջության ամրապնդում,

2) առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, տեղերում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում:

2. Խաղերի խնդիրներն են'

1) տարեց բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, սոցիալական հավասարության խթանում, սպորտի մասսայականացում,

2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում և հասարակությանը նրանց լիարժեք ինտեգրում:

 

II. ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

3. Խաղերը անցկացվելու է երեք փուլով` համայնքային, մարզային և հանրապետական:

1) 1-ին փուլի անցկացման պատասխանատվությունը կրում են քաղաքային և գյուղական համայնքները:

2) 2-րդ փուլի կազմակերպման և անցկացման անմիջական պատասխանատվությունը կրում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության համապատասխան վարչությունները և բաժինները:

4. 2-րդ և 3-րդ փուլերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):

5. Եզրափակիչ փուլի անցկացման անմիջական պատասխանատվությունը կրում է Նախարարության կողմից հաստատված մրցավարական հանձնաժողովը:

 

III. ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

6. Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարիքի տարեց թոշակառու մարդիկ, որոնք ունեն բժշկի թույլտվություն:

7. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզից կարող են մասնակցել ընդամենը 10 մասնակից և 1 ներկայացուցիչ, 5 տղամարդ և 5 կին:

 

IV. ԽԱՂԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՎԱՅՐԸ

 

8. 1-ին փուլը` համայնքներում` հուլիս ամսին.

9. 2-րդ փուլն անցկացվելու է օգոստոսի 15-ից 25-ը, ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում.

10. 3-րդ հանրապետական փուլ` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, Ծաղկաձոր քաղաքում:

 

V. ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

11. Խաղերն անցկացվելու է 5 մարզաձևերից' շախմատ, շաշկի, նարդի (կարճ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ և դարթս:

12. Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մասնակցելու միայն մեկ մարզաձևում:

 

.______________________________________________________________.

|N |Մարզաձևերը              |Տղամարդ|Կին|Ներկայացուցիչ|Ընդամենը|

|__|________________________|_______|___|_____________|________|

|1.|Շախմատ                  |    1  | 1 |      -      |    2   |

|__|________________________|_______|___|_____________|________|

|2.|Շաշկի                   |    1  | 1 |      -      |    2   |

|__|________________________|_______|___|_____________|________|

|3.|Նարդի                   |    1  | 1 |      -      |    2   |

|__|________________________|_______|___|_____________|________|

|4.|Դարթս                   |    1  | 1 |      -      |    2   |

|__|________________________|_______|___|_____________|________|

|5.|Բասկետբոլի գնդակի նետում|    1  | 1 |             |    2   |

|  |զամբյուղի մեջ           |       |   |             |        |

|__|________________________|_______|___|_____________|________|

|  |Ընդամենը`               |    5  | 5 |      1      |    11  |

.______________________________________________________________.

 

13. Խաղերի յուրաքանչյուր մարզաձևում որոշվում են 1-ից 12-րդ տեղերը հետևյալ կերպ` 1-ին տեղ` 12 միավոր, 2-րդ տեղ` 11 միավոր, և այդպես մինչև 12-րդ տեղը:

14. Խաղերի եզրափակիչ փուլի անցկացման կարգն ու պայմանները որոշում է Նախարարության կողմից ստեղծված մրցավարական հանձնաժողովը, իսկ 1-ին փուլի անցկացման կարգը տեղերում համապատասխան կազմկոմիտեները:

15. Խաղերի ծրագիրը և մրցումների անցկացման պայմանները.

 

._____________________________________________________________________.

|1.|Շախմատ               |-|Մրցումներն անցկացվում են շախմատի գործող   |

|  |(անհատական մրցումներ)| |կանոնների համաձայն շրջանային մրցակարգով,  |

|  |(տղամարդ, կին)       | |վիճակահանությամբ, խաղի տևողությունը`      |

|  |                     | |20-ական րոպե:                             |

|  |                     | |Միավորների հավասարության դեպքում տրվում է |

|  |                     | |լրացուցիչ խաղ` 5 + 5 րոպե տևողությամբ:    |

|  |                     | |Մրցումներին 12 մասնակիցները               |

|  |                     | |վիճակահանությամբ բաժանվում են 2 ենթախմբի, |

|  |                     | |և  մրցման արդյունքներով յուրաքանչյուր     |

|  |                     | |ենթախմբում որոշվում են 1-ից 6-րդ տեղերը   |

|  |                     | |գրաված մասնակիցներ: Այնուհետև  2          |

|  |                     | |ենթախմբերում 1-ին տեղերը գրաված           |

|  |                     | |մասնակիցները պայքարում են 1-ից 2-րդ       |

|  |                     | |տեղերի համար, 2-րդ տեղերը' 3-ից 4-րդ,     |

|  |                     | |3-րդ տեղերը` 5-6-րդ, 4-րդ տեղերը` 7-8-րդ, |

|  |                     | |5-րդ տեղերը` 9-10-րդ և  6-րդ տեղերը`      |

|  |                     | |11-12-րդ տեղերի համար:                    |

|__|_____________________|_|__________________________________________|

|2.|Շաշկի                |-|Մրցումներն անցկացվում են շաշկու գործող    |

|  |(անհատական մրցումներ)| |կանոնների համաձայն, շրջանային մրցակարգով, |

|  |(տղամարդ, կին)       | |վիճակահանությամբ:                         |

|  |                     | |Ենթախմբերում մասնակիցների միավորների      |

|  |                     | |հավասարության դեպքում տրվում է լրացուցիչ  |

|  |                     | |մեկ խաղ:                                  |

|  |                     | |Մրցումներին 12 մասնակիցները               |

|  |                     | |վիճակահանությամբ բաժանվում են 2 ենթախմբի, |

|  |                     | |և  մրցման արդյունքներով յուրաքանչյուր     |

|  |                     | |ենթախմբում որոշվում են 1-ից 6-րդ տեղերը   |

|  |                     | |գրաված մասնակիցներ: Այնուհետև  2          |

|  |                     | |ենթախմբերում 1-ին տեղերը գրաված           |

|  |                     | |մասնակիցները պայքարում են 1-ինից 2-րդ     |

|  |                     | |տեղերի համար, 2-րդ տեղերը` 3-ից 4-րդ,     |

|  |                     | |3-րդ տեղերը` 5-6-րդ, 4-րդ տեղերը` 7-8-րդ, |

|  |                     | |5-րդ տեղերը` 9-10-րդ և  6-րդ տեղերը`      |

|  |                     | |11-12-րդ տեղերի համար:                    |

|__|_____________________|_|__________________________________________|

|3.|Նարդի                |-|Մրցումներն անցկացվում են կարճ նարդու      |

|  |(անհատական մրցումներ)| |կանոնների համաձայն, շրջանային մրցակարգով, |

|  |(տղամարդ, կին)       | |հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը     |

|  |                     | |վաստակում է 3 միավոր:                     |

|  |                     | |Ենթախմբերում մասնակիցների միավորների      |

|  |                     | |հավասարության դեպքում տրվում է լրացուցիչ  |

|  |                     | |մեկ խաղ:                                  |

|  |                     | |Մրցումներին 12 մասնակիցները               |

|  |                     | |վիճակահանությամբ բաժանվում են 2 ենթախմբի, |

|  |                     | |և  մրցման արդյունքներով յուրաքանչյուր     |

|  |                     | |ենթախմբում որոշվում են 1-ից 6-րդ տեղերը   |

|  |                     | |գրաված մասնակիցներ: Այնուհետև  2          |

|  |                     | |ենթախմբերում 1-ին տեղերը գրաված           |

|  |                     | |մասնակիցները պայքարում են 1-ինից 2-րդ     |

|  |                     | |տեղերի համար, 2-րդ տեղերը`  3-ից 4-րդ,    |

|  |                     | |3-րդ տեղերը` 5-6-րդ, 4-րդ տեղերը` 7-8-րդ, |

|  |                     | |5-րդ տեղերը` 9-10-րդ և  6-րդ տեղերը`      |

|  |                     | |11-12-րդ տեղերի համար:                    |

|__|_____________________|_|__________________________________________|

|4.|Դարթս                |-|Մրցումներն անցկացվում են երկու փուլով`    |

|  |(անհատական մրցումներ)| |նախնական և  եզրափակիչ:                    |

|  |(տղամարդ, կին)       | |1-ին փուլում որոշվում է առավելագույն      |

|  |                     | |միավոր հավաքած վեցնյակը, որն էլ անցնում է |

|  |                     | |եզրափակիչ փուլ:                           |

|  |                     | |Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի      |

|  |                     | |կատարելու 5 փորձ 3-ական նետումներով:      |

|  |                     | |Եզրափակիչ փուլում միավորների հավասարության|

|  |                     | |դեպքում տրվում է լրացուցիչ 1 փորձի        |

|  |                     | |իրավունք 3 նետումով:                      |

|__|_____________________|_|__________________________________________|

|5.|Բասկետբոլի գնդակի    |-|Բասկետբոլի մրցումներն անցկացվում են երկու |

|  |նետում զամբյուղի մեջ | |փուլով:                                   |

|  |(տղամարդ, կին)       | |1-ին փուլը անցկացվում է 3 փորձից, 5-ական  |

|  |                     | |նետումներով, որտեղ որոշվում է լավագույն   |

|  |                     | |վեցնյակը, որոնք կպայքարեն 1-ից 6-րդ տեղերի|

|  |                     | |համար:                                    |

|  |                     | |Նետումները կատարում են տուգանային գծից`   |

|  |                     | |5.8 մետր հեռավորությունից, N 6 կամ N 7    |

|  |                     | |գնդակով, ազատ ոճով:                       |

|  |                     | |Մրցանակային տեղերը որոշելու դեպքում       |

|  |                     | |հավասար միավորների դեպքում տրվում է       |

|  |                     | |լրացուցիչ 3 նետում: Հաղթող է ճանաչվում այն|

|  |                     | |մասնակիցը, որը առավել քանակի միավորներ է  |

|  |                     | |վաստակել, յուրաքանչյուր դիպուկ նետման     |

|  |                     | |համար տրվում է մեկ միավոր:                |

._____________________________________________________________________.

 

VII. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

16. Խաղերի 1-ին փուլի մրցումներին առանձին մարզաձևերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգևատրվում են համայնքապետարանների համապատասխան կարգի հավաստագրերով.

17. Խաղերի 2-րդ փուլի մրցումներին առանձին մարզաձևերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգևատրվում են Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով:

18. Խաղերի 3-րդ եզրափակիչ փուլի առանձին մարզաձևերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգևատրվում են Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական մրցանակներով, իսկ ամենատարեց մասնակիցներին` հուշանվեր.

19. Արդյունքներն ամփոփվում են Խաղերի ավարտից անմիջապես հետո, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզերը պարգևատրվում են հավաստագրերով, գավաթներով, շնորհակալագրերով:

 

VIII. ԾԱԽՍԵՐԸ

 

20. Խաղերի 2-րդ փուլի մրցումներին առանձին մարզաձևերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվում են Նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, իսկ մրցավարներին տրվում է սննդի գումար.

21. Խաղերի 3-րդ եզրափակիչ փուլի անցկացման ծախսերը` մրցումների անցկացման համար մարզագույքի, մրցավարների գործուղում` ուղեգիր (գիշերավարձ, սնունդ), ճանապարհածախս, մրցավարներին դրամական պարգև, մասնակիցների գործուղում` ուղեգիր (գիշերավարձ, սնունդ), ճանապարհածախս (մարզկենտրոնից), մարզաբազայի, ռադիոհանգույցի վարձակալում, հաղորդավարի ծառայություն, հուշանվեր ամենատարեց մարդկանց (1-տղամարդ և 1-կին) 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին հավաստագրեր, մեդալներ, անհատական դրամական մրցանակներ`

1) 1-ին տեղ` 95.0 հազար (իննսունհինգ հազար) դրամ.

2) 2-րդ տեղ` 85.0 հազար (ութսունհինգ հազար) դրամ.

3) 3-րդ տեղ` 70.0 հազար (յոթանասուն հազար) դրամ.

22. Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում, գովազդային նյութերի պատրաստում, նկարահանում, տրանսպորտային ծախսեր, գրենական պիտույքներ, հոգում է Նախարարությունը.

23. Խաղերի ծախսերն իրականացվում են տարեկան պետական բյուջեով նախատեսված ծրագրի շրջանակում:

 

IX. ՀԱՅՏԵՐԸ

 

17. Խաղերի մասնակցության նախնական հայտերը ներկայացվում են Նախարարություն մինչև տվյալ օրացուցային տարվա սեպտեմբերի 15-ը: Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (011) 52-28-53:

 

Հավելված N 2

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2020 թվականի փետրվարի 4-ի

N 96-Ա/2 հրամանի

 

Օրինակելի ձև

 

Հաստատում եմ

ՀՀ ___________ (կազմակերպություն)

___________/___________ /

«____» _____________ 2020 թ.

 

ՀԱՅՏ

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ

 

    ՀՀ ________________ քաղաքը, մարզը      () ________________ 2020 թ.

 

._____________________________________________________________________.

|N  |Ազգանուն, անուն|Ծննդյան |Անձնագրի |Հասցեն|Մարզաձև |Բժշկի         |

|   |               |օր,     |կամ      |      |        |թույլտվություն|

|   |               |ամիս,   |ծննդականի|      |        |              |

|   |               |տարեթիվ |տվյալները|      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|1. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|2. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|3. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|4. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|5. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|6. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|7. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|8. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|

|9. |               |        |         |      |        |              |

|___|_______________|________|_________|______|________|______________|    |

._____________________________________________________________________.

 

ԹԻՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ______________/________________/

______________/________________/

                     ԲԺԻՇԿ`             ______________/________________/

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.02.2020
N 96-Ա/2
Հրաման