ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2020 թվականի N 738-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի հունիսի 25-26-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք` Գավառ) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի (քաղաք` Գորիս) մարզեր, իսկ հունիսի 29-30-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության Տավուշի (քաղաք` Իջևան) և Հայաստանի Հանրապետության Լոռու (քաղաք` Տաշիր) մարզեր` նոր կառուցված սպանդանոցների բացման և գործարկման արարողություններին մասնակցելու, այդ գործընթացը այլ տնտեսվարողների և հասարակության համար թափանցիկ և տեսանելի դարձնելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղման օրապահիկի և գիշերակացի (հունիսի 25-ին` Գավառում, հունիսի 29-ին` Իջևանում) ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված 1213 ծրագրի 11007 «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 24
Երևան