Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

050.0076.120400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2000 թվականի թիվ 76

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտահաշվեկշռային հաշվառման հաշիվների պլանը» (կցվում է) և սահմանել, որ այն գործողության մեջ է դրվում 2000 թվականի հուլիսի 3-ից:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 8-ի թիվ 94 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ

 

Արտահաշվեկշռային հաշվառման սկզբունքները

 

Արտահաշվեկշռային հաշվառման համար ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում նախատեսված է 90` «արտահաշվեկշռային հաշիվներ» կարգը: 90 կարգը բաժանված է երկնիշ բաժինների, բաժինները` եռանիշ ենթաբաժինների, ենթաբաժինները` քառանիշ հաշիվների (սինթետիկ հաշիվներ):

Արտահաշվեկշռում հաշվառվում են այն արժեքները կամ գործարքները, որոնք`

1. չեն հաշվառվում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, սակայն կարող են առաջացնել չնախատեսված (պայմանական) դեպքեր և պոտենցիալ պարտավորություններ,

2. չեն հաշվառվում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, սակայն գտնվում են (ժամանակավորապես կամ սահմանված ժամկետով) դրամապահոցում և (կամ) պատասխանատու անձի մոտ,

3. հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, սակայն կարևոր լրացուցիչ տեղեկատվություն են պարունակում կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ` ապահովելով հաշվեկշռային տվյալների հասկանալիությունն ու արժանահավատությունը և (կամ) գտնվում են ՀՀ կենտրոնական բանկի դրամապահոցում:

Արտահաշվեկշռում հաշվապահական հաշվառումն իրականացվում է գումարով` ՀՀ դրամով և արտարժույթով: Այն արժեքները, որոնք գումարային արտահայտությամբ հնարավոր չէ արտացոլել, հաշվառվում են հատերով, ընդ որում հատը հավասարեցվում է պայմանական միավորի (մեկ հատը` մեկ դրամի):

Արտահաշվեկշռում հաշվապահական հաշվառումն իրականացվում է երկկողմանի գրանցմամբ` մուտքագրելով մի արտահաշվեկշռային հաշիվը և ելքագրելով մյուսը, ինչպես նաև միակողմանի` արտահաշվեկշռային հաշվում մուտք կամ ելք գրանցելով:

Արտահաշվեկշռային հաշիվների արտարժույթով և ոսկով արտահայտված գումարները վերագնահատվում են ՀՀ կենտրոնական բանկի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքով: Ի տարբերություն ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հաշիվների վերագնահատման` արտահաշվեկշռի վերագնահատման արդյունքներն արտացոլվում են միայն արտահաշվեկշռային հաշիվների մնացորդներում:

 

Արտահաշվեկշռային հաշիվների բացման և հաշվառման գործընթացը

 

Սինթետիկ հաշվառում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտահաշվեկշռային հաշիվների պլանում արտահաշվեկշռային սինթետիկ հաշիվները բացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

«Գործառնական օր» համակարգում սինթետիկ հաշիվները բացում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահը:

 

Անալիտիկ հաշվառում

«Գործառնական օր» համակարգում արտահաշվեկշռային անալիտիկ հաշիվները բացում են հաշվապահական գործարք կատարող ստորաբաժանումների ղեկավարները և հաշվապահական գործարք կատարող ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահի ստորագրությամբ հաստատված` հաշիվ բացելու իրավասություն:

Անալիտիկ հաշվառում իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ սինթետիկ հաշիվների մակարդակով պարունակվող տեղեկատվությունից բացի, անալիտիկ հաշիվները պետք է տրամադրեն լրացուցիչ, վերլուծական տեղեկատվություն:

Հաշվեկշռային հաշիվների հետ անմիջական կապ ունեցող արտահաշվեկշռային հաշիվները վարվում են նույն պատասխանատու անձի կողմից:

Արտահաշվեկշռային հաշիվներում գործառնությունները գրանցվում են համապատասխան ստորաբաժանման կողմից ստացված հիմնավոր փաստաթղթերի համաձայն:

Ժամկետային գործարքների հսկողությունը կատարում է հիմնավոր փաստաթղթեր ներկայացնող ստորաբաժանումը` հաշվապահական հաշվառման վարչությանը ներկայացնելով գործարքի բացումը, մարումը, ինչպես նաև երկարաձգումը հաստատող փաստաթղթեր:

 

ԿԱՐԳ 90 ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

90 ՀՀ դրամ և թանկարժեք մետաղներ դրամապահոցում

900 Թղթադրամներ դրամապահոցում

9001 Օգտագործված թղթադրամներ

9002 Հնամաշ թղթադրամներ ՀՀ ԿԲ պահուստներում

9003 Ոչնչացման ենթակա թղթադրամներ (դրամանիշեր)

9004 Էմիսիոն թղթադրամներ

9005 Շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ

905 Մետաղադրամներ դրամապահոցում

9051 Օգտագործված մետաղադրամներ

9052 Հնամաշ մետաղադրամներ ՀՀ ԿԲ պահուստներում

9053 Ոչնչացման համար փոխանցված մետաղադրամներ

9054 Շրջանառությունից հետ կանչված մետաղադրամներ

9055 Էմիսիոն մետաղադրամներ

906 Թանկարժեք մետաղներ դրամապահոցում

9061 Ստանդարտ ձուլակտորներ

9062 Ոչ ստանդարտ ձուլակտորներ

907 Դրամագիտական արժեքներ դրամապահոցում

9071 Թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում

9072 Թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում

9073 Ոչ թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում

9074 Ոչ թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում

9075 Այլ դրամագիտական արժեքներ

908 Թանգարանային իրեր դրամապահոցում

9081 Թանկարժեք մետաղներից թանգարանային իրեր դրամապահոցում

9082 Ոչ թանկարժեք մետաղներից թանգարանային իրեր դրամապահոցում

9083 Այլ թանգարանային իրեր դրամապահոցում

 

91 Դուրս գրված պարտքեր

910 Ռեզիդենտներին տրված դուրս գրված վարկեր և դրանց տոկոսներ

9104 Ռեզիդենտներին տրված, դուրս գրված վարկեր ՀՀ դրամով

9105 Ռեզիդենտներին ՀՀ դրամով տրված, դուրս գրված վարկերի տոկոսներ

911 Ոչ ռեզիդենտներին տրված, դուրս գրված վարկեր և դրանց տոկոսներ ՀՀ

դրամով

9111 Ոչ ռեզիդենտներին տրված, դուրս գրված վարկեր ՀՀ դրամով

9112 Ոչ ռեզիդենտներին ՀՀ դրամով տրված, դուրս գրված վարկերի տոկոսներ

9113 Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված, դուրս գրված ավանդներ

արտարժույթով

9114 Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված, դուրս գրված արտարժույթով

ավանդների տոկոսներ

912 Դուրս գրված դեբիտորական պարտքեր ՀՀ դրամով

9121 Դուրս գրված դեբիտորական պարտքեր ՀՀ դրամով, ռեզիդենտների գծով

9122 Դուրս գրված դեբիտորական պարտքեր ՀՀ դրամով, ոչ ռեզիդենտների

գծով

913 Դուրս գրված դեբիտորական պարտքեր արտարժույթով

9131 Դուրս գրված դեբիտորական պարտքեր արտարժույթով, ռեզիդենտների

գծով

9132 Դուրս գրված դեբիտորական պարտքեր արտարժույթով, ոչ ռեզիդենտների

գծով

 

92 Ստացված գրավներ

925 Ստացված գրավներ ՀՀ դրամով

9251 ՀՀ կառավարության արժեթղթեր

9252 Այլ արժեթղթեր ՀՀ դրամով

9253 Չեկեր և մուրհակներ ՀՀ դրամով

9254 Այլ արժեքներ ՀՀ դրամով

926 Ստացված գրավներ ոսկով և արտարժույթով

9261 Ոսկի

9262 Արտարժույթով արժեթղթեր

9263 Այլ արժեքներ արտարժույթով

 

93 Երաշխիքներ և վճարային փաստաթղթեր

933 Երաշխիքներ և վճարային փաստաթղթեր ՀՀ դրամով

9331 Ստացված երաշխիքներ ՀՀ դրամով

9332 Տրված երաշխիքներ ՀՀ դրամով

9333 Ակրեդիտիվներ ՀՀ դրամով

9334 Վճարման ներկայացված չեկեր ՀՀ դրամով

9335 Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր ՀՀ դրամով

9335 Վճարային պահանջագրեր ՀՀ դրամով

935 Երաշխիքներ և վճարային փաստաթղթեր արտարժույթով

9351 Ստացված երաշխիքներ արտարժույթով

9352 Տրված երաշխիքներ արտարժույթով

9353 Ակրեդիտիվներ արտարժույթով

9354 Վճարման ներկայացված չեկեր արտարժույթով

9354 Փաստաթղթային ինկասո արտարժույթով

9355 Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր

արտարժույթով

 

94 ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔ

940 Արտարժույթ վաճառքի համար

9403 ՀՀ դրամով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար

i

(9403 հաշիվը փոփ. 27.11.01 թիվ 305 որոշում)

9404 Արտարժույթով ձեռք բերված արտարժույթ վաճառքի համար

i

(9404 հաշիվը լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

95 Վարկային գիծ

951 Վարկային գիծ

9511 ՀՀ կենտրոնական բանկի համար բացված վարկային գծի սահմանաչափ

9512 ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկային գծի սահմանաչափ

 

96 Ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրեր

961 Ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրեր ՀՀ դրամով

9611 Ռեպո համաձայնագրեր

9612 Հակադարձ ռեպո համաձայնագրեր

962 Ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրեր արտարժույթով

9621 Ռեպո համաձայնագրեր

9622 Հակադարձ ռեպո համաձայնագրեր

 

97 Արժեթղթեր

i

971 Արժեթղթեր ՀՀ դրամով

9711 Վաճառքի համար պահվող զեղչատոկոսով արժեթղթեր ՀՀ դրամով

9712 Վաճառքի համար պահվող տոկոսային արժեթղթեր ՀՀ դրամով

972 Արժեթղթեր արտարժույթով

9721 Վաճառքի համար պահվող զեղչատոկոսով արժեթղթեր արտարժույթով

9722 Վաճառքի համար պահվող տոկոսային արժեթղթեր արտարժույթով

9723 Մինչև մարման ժամկետը պահվող տոկոսային արժեթղթեր արտարժույթով

(97 հաշիվը լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

99 ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ

990 Այլ հոդվածներ

9901 Տարբեր արժեքներ և փաստաթղթեր

 

999 Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված վարկեր

9991 Օտարերկրյա և միջազգային կազմակերպություններից ստացված վարկեր

9999 Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված վարկեր

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.04.2000
N 76
Որոշում