Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2020 թվականի N 1036-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 8-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել «ՄԻԿՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն. Ադոնցի 6/2 շենքի, 243 հասցեում գտնվող` 16,78 քառ. մետր մակերեսով, 5,235,360 դրամ հաշվեկշռային արժեքով պոմպակայանի շենքը, դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.661797 հեկտար հողամասով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 28022020-01-0211) ու 7,962,140 դրամ ընդհանուր արժեքով պոմպակայանի շարժական գույքը (նյութեր, սարքավորումներ)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` «ՄԻԿՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 1036-Ա որոշման

 

.____________________________________________________.

|NN |Անվանումը                         |Ընդհանուր    |

|ը/կ|                                  |արժեքը (դրամ)|

|___|__________________________________|_____________|

|1  |Փական բատերֆլայ DY 100            |   30 000    |

|___|__________________________________|_____________|

|2  |Փական բատերֆլայ DY 80             |     8000    |

|___|__________________________________|_____________|

|3. |Փական բատերֆլայ DY 50             |     5000    |

|___|__________________________________|_____________|

|4. |Փական ջակոմինի ամերիկանա DY 50    |   10 000    |

|___|__________________________________|_____________|

|5. |Փական ջակոմինի ամերիկանա DY 40    |     4000    |

|___|__________________________________|_____________|

|6. |Հետադարձ փական DY 100             |     3000    |

|___|__________________________________|_____________|

|7. |Ջրի կարգավորիչ DY 100             |     1600    |

|___|__________________________________|_____________|

|8. |Սուզապոմպ                         |   10 000    |

|___|__________________________________|_____________|

|9. |Ֆիլտր D 50                        |      300    |

|___|__________________________________|_____________|

|10.|Փական միջադիր D 50                |      240    |

|___|__________________________________|_____________|

|11.|Փական միջադիր D 80                |     5000    |

|___|__________________________________|_____________|

|12.|Ճնշման պաշտպանիչ փական D 32       |  120 000    |

|___|__________________________________|_____________|

|13.|Ընդարձակման անոդ 500լ.            |     3000    |

|___|__________________________________|_____________|

|14.|Փական ամերիկանկա 1»               |     2000    |

|___|__________________________________|_____________|

|15.|Փական ամերիկանկա 1/2              |     3000    |

|___|__________________________________|_____________|

|16.|Պոմպ                              | 7 744 000   |

|___|__________________________________|_____________|

|17.|Կոնտակտային մոնոմետր              |     8000    |

|___|__________________________________|_____________|

|18.|Ղեկավարման վահանակ                |     5000    |

|______________________________________|_____________|

|    Ընդամենը                          | 7 962 140   |

.____________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2020
N 1036-Ա
Որոշում