Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1050-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) 10.1-ին կետում «9-րդ կետի 6-րդ ենթակետով» բառերը փոխարինել «10-րդ կետով» բառերով.

2) 10.1-ին կետում «վերջնաժամկետի» բառը փոխարինել «ժամկետի» բառով.

i

3) 11-րդ կետում «Փորձագետների ընտրության գործընթացի և ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունները» բառերը փոխարինել «Ներգրաված փորձագետի վերաբերյալ տեղեկությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

4) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Փորձագետի համար հավելավճարներ, պարգևատրումներ, լրավճարներ չեն սահմանվում` բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով փորձագետ ներգրավելու դեպքի: Այս դեպքում ներգրաված փորձագետին կարող է տրվել պարգևատրում:».

5) N 1 ձևի 4.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

6) N 1 ձևի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4.3. Փորձագետին արտաժամյա, գիշերային, հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքների ներգրավելու դեպքում վարձատրությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն չափերով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1050-Ն
Որոշում