Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1053-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 1 միավոր տրանսպորտային միջոցը` համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը:

2. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 1 միավոր տրանսպորտային միջոցը` համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածների ցանկերում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված այն մարմինների միջոցների հաշվին, որոնց ամրացվում են տրանսպորտային միջոցները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 25-ի

N 1053-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավտոմեքենայի|Պետհամարա-|Թողարկ|Նույնականացման   |Սկզբնական |Վերագնա- |

|ը/կ|մակնիշը     |նիշը      |ման   |համարը (VIN)     |արժեքը    |հատված   |

|   |            |          |տարե- |                 |(դրամ)    |հաշվե-   |

|   |            |          |թիվը  |                 |          |կշռային  |

|   |            |          |      |                 |          |արժեքը   |

|___|____________|__________|______|_________________|__________|_________|

|1. |TOYOTA CAMRY|190LL50   |2012  |JTNBF4FK903020832|14 000 000|1 909 929|

|   |2.5 GAS     |          |      |                 |          |         |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 25-ի

N 1053-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Ավտոմեքենայի|Պետհամարա-|Թողարկ|Նույնականացման   |Սկզբնական |Վերագնա- |

|ը/կ|մակնիշը     |նիշը      |ման   |համարը (VIN)     |արժեքը    |հատված   |

|   |            |          |տարե- |                 |(դրամ)    |հաշվե-   |

|   |            |          |թիվը  |                 |          |կշռային  |

|   |            |          |      |                 |          |արժեքը   |

|___|____________|__________|______|_________________|__________|_________|

|1. |TOYOTA LAND |001WW01   |2012  |JTMHU09J7D4064988|26 700 000|3 103 364|

|   |CRUISER 200 |          |      |                 |          |         |

|   |4.0         |          |      |                 |          |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1053-Ա
Որոշում