Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1080-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) իրեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` քաղ. Երևան, Կենտրոն, Խանջյան 13/1 հասցեում գտնվող անշարժ գույքից մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տարածքներ (այսուհետ` տարածքներ) տրամադրել` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ վարձակալության տրամադրվող տարածքների վարձակալությունից ստացված միջոցներն ուղղվում են կազմակերպության բյուջե:

3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները, ապահովել կազմակերպության և վարձակալների միջև ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) կնքումը` համաձայն սույն որոշման հավելվածի` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` վարձակալների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 25-ի

N 1080-Ա որոշման

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Կազմակերպության             |Հարկը           |Մակերեսը|Ամսական   |

|   |անվանումը                   |(սենյակ)        |(ք.մ)   |վարձավճարը|

|   |                            |                |        |(ՀՀ դրամ) |

|___|____________________________|________________|________|__________|

|1. |«Արթուր Գրիգորյանի          |8-րդ, 9-րդ      |   370.5| 1 000 000|

|   |երգի ակադեմիա» ՍՊԸ          |                |        |          |

|___|____________________________|________________|________|__________|

|2. |«Ռադիո Վան» ՍՊԸ             |7-րդ հարկն      |239.1 և |   788 000|

|   |                            |ամբողջությամբ   |55.5    |          |

|   |                            |և  5-րդ հարկը   |        |          |

|   |                            |(5/1,5/2,5/4)   |        |          |

|___|____________________________|________________|________|__________|

|3. |Քաղաքացի Էդգար Հակոբյան     |5-րդ հարկ (5/9) |    37.8|   103 000|

|___|____________________________|________________|________|__________|

|4. |«ՌԵՆԿԱՌՆԱՑԻԱ» ՍՊԸ           |6-րդ հարկ (6/3) |    55.7|   151 000|

|___|____________________________|________________|________|__________|

|5. |«Դուետրո Կիդս» ՍՊԸ          |6-րդ հարկ (6/5) |    45.1|   122 000|

|___|____________________________|________________|________|__________|

|6. |Քաղաքացի Սևակ  Մելքոնյան    |6-րդ հարկ (6/1) |    37.0|   100 000|

|___|____________________________|________________|________|__________|

|7. |Սերգեյ Արմենակի Խաչատրյան   |6-րդ հարկ (6/4) |    44.9|   122 000|

|   |Ա/Ձ                         |                |        |          |

|___|____________________________|________________|________|__________|

|8. |Քաղաքացի Նարեկ Ստամբոլցյան  |3-րդ հարկ (3/7) |    26.4|    73 000|

|___|____________________________|________________|________|__________|

|9. |Քաղաքացի Արմեն Սարգսյան     |6-րդ հարկ (6/2) |    18.4|    51 000|

|___|____________________________|________________|________|__________|

|10.|Անի Սերգեյի Բադասյան Ա/Ձ    |5-րդ հարկ (5/3) |    18.4|    51 000|

|___|____________________________|________________|________|__________|

|11.|Քաղաքացի Մելսիկ Գասպարյան   |5-րդ հարկ (5/6) |    19.2|    53 000|

|___|____________________________|________________|________|__________|

|12.|Քաղաքացի Մագբեթ Գասպարյան   |5-րդ հարկ (5/7) |    12.7|    35 000|

|___|____________________________|________________|________|__________|

|13.|Քաղաքացի Արսեն Բարսամյան    |5-րդ հարկ (5/5) |    36.7|   100 000|

|___|____________________________|________________|________|__________|

|14.|Քաղաքացի Հարություն         |5-րդ հարկ (5/8) |    13.5|    37 000|

|   |Հարությունյան               |                |        |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1080-Ա
Որոշում