ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2020 թվականի N 1081-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ` կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` մեկ անձից միջազգային, ներքաղաքական, տնտեսական, ռազմական և անվտանգության թեմաներով (ոլորտներում) օտարերկրյա և միջազգային ամսագրերի, տարեկան զեկույցների և ընթացիկ հետազոտությունների, տարբեր տեղեկատվական հարթակներից օգտագործվող էլեկտրոնային ծառայությունների, տեղեկատվական հարթակներում հակահայկական տեղեկատվության դեմ պայքարի ու պատասխան քայլերի ձեռնարկման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգեր կազմակերպելիս` չկիրառել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան