Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվն անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2020 թվականի N 751-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թվականի հունիսի 26-ի

N 751-Լ որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջկառավարական հանձնաժողովը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրի հետ համապատասխան միջազգային պայմանագրի հիման վրա և (կամ) այդ պայմանագրի կիրարկմանը նպաստելու նպատակով, կամ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև որոշակի բնագավառում (բնագավառներում) համագործակցության հարցերը համակարգելու նպատակով:

2. Սույն աշխատակարգով սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի կազմավորումը, գործառույթները և աշխատանքների կազմակերպումը:

3. Հանձնաժողովի հայկական կողմը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում կատարում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն աշխատակարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջազգային պայմանագրերով նախատեսված և (կամ) միջազգային պայմանագրերի կիրարկմանը նպատակաուղղված գործառույթներ.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև տարբեր բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի քննարկում, հետագա զարգացման հնարավորությունների ուսումնասիրում և այդ բնագավառներում համագործակցության արդյունավետ իրականացման և ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության համագործակցության օրակարգում առաջ եկած որևէ կոնկրետ հարցի վերաբերյալ քննարկումներ և դրա կարգավորմանն ուղղված քայլերի ձեռնարկում:

5. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնում է նիստերի միջոցով, ինչպես նաև նիստերի միջև ընկած ժամանակահատվածում տարբեր ձևերով իրականացվող շփումների` նամակագրության, հանձնաժողովի համանախագահների կամ նրանց կողմից լիազորված անձանց հանդիպումների ու հեռախոսազրույցների և հաղորդակցության այլ ձևաչափերով:

6. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետությունում` կողմերի միջև նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում: Հանձնաժողովի համանախագահներից մեկի առաջարկով կարող են անցկացվել արտահերթ նիստեր կամ համանախագահների հանդիպումներ:

7. Հանձնաժողովի նիստերին և համանախագահների հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում են հանձնաժողովի նախագահի կողմից առաջարկվող հանձնաժողովի անդամները, ինչպես նաև յուրաքանչյուր կողմից համանախագահի հրավերով կարող են մասնակցել նաև խորհրդատուներ, համապատասխան ոլորտների մասնագետներ և փորձագետներ:

8. Հանձնաժողովի նիստերը և համանախագահների հանդիպումներն անցկացվում են հանձնաժողովի համանախագահների կողմից համաձայնեցված օրակարգով: Ընդ որում` նախնական օրակարգը հանձնաժողովի համանախագահների միջև համաձայնեցվում է հերթական նիստից կամ հանդիպումից առնվազն 15 օր առաջ:

9. Հանձնաժողովը կարող է քննարկել նաև օրակարգում չընդգրկված, սակայն հանձնաժողովի նպատակներից բխող այլ հարցեր, որոնց քննարկման շուրջ հանդիպման սկզբում համաձայնության կգան հանձնաժողովի համանախագահները` դրանք ընդգրկելով օրակարգում:

10. Հանձնաժողովի նիստերի և համանախագահների հանդիպումների արդյունքներն ամրագրվում են հանձնաժողովի համանախագահների կողմից ստորագրվող արձանագրություններում:

11. Հանձնաժողովի հանդիպումների արձանագրությունները կողմերի համաձայնությամբ կազմվում և ստորագրվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, անհրաժեշտության դեպքում` նաև համապատասխան պետության պետական լեզվով:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

12. Հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության կողմից ներկայացված անդամներից, որոնք նշանակվում են երկու կողմից` պահպանելով հավասար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը:

13. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից, քարտուղարից, իսկ եթե հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չէ, ապա` նաև նախագահի տեղակալից, որի թեկնածությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

14. Միջկառավարական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահ, որպես կանոն, նշանակվում է նախարար կամ նախարարի տեղակալ: Եթե հայկական կողմի նախագահ նշանակված է նախարար, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալ, որպես կանոն, նշանակվում է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Իսկ եթե հայկական կողմի նախագահ նշանակված է նախարարի տեղակալ, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալ, որպես կանոն, նշանակվում է արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար (վարչության պետ):

15. Հանձնաժողովի հայկական կողմի կազմը` դրանում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: ՀՀ վարչապետի որոշմամբ հանձնաժողովի անհատական կազմ չի սահմանվում, սակայն պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ղեկավարները հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնում են իրենց ներկայացուցիչների նշանակման և փոփոխության մասին ոչ ուշ քան հանձնաժողովի կազմավորման պահից 10-օրյա ժամկետում, իսկ տվյալ ներկայացուցչի փոփոխության դեպքում` 15-օրյա ժամկետում:

16. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահին, նախագահի տեղակալին (առկայության դեպքում) և քարտուղարին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու որոշմամբ:

17. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`

1) հանձնաժողովի համանախագահ է.

2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.

3) հրավիրում և վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիստերը.

4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուների` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.

5) հսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատասխան` իրականացնում է այլ գործառույթներ:

18. Հանձնաժողովի նախագահի տեղակալը պատասխանատու է սույն աշխատակարգի 20-րդ կետում նշված միջկառավարական հանձնաժողովի փոխգործակցության համար:

19. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեությանն առնչվող հանձնարարությունների կատարման և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպական և վարչական հարցեր լուծելու համար:

20. Հանձնաժողովների գործունեության ընդհանուր համակարգումն իրականացնում է միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների համակարգումն իրականացնող փոխվարչապետը, իսկ միջկառավարական հանձնաժողովների փոխգործակցությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միջկառավարական հանձնաժողովների փոխգործակցության ընթացքում հանձնաժողովում ապահովում է ներկայացուցչություն, անմիջական կապ է պահպանում հանձնաժողովում ներկայացված օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ, իրականացնում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող կազմակերպական և այլ գործառույթներ: Արտաքին գործերի նախարարը հանձնաժողովի գործունեության մասին ներկայացված հաշվետվությունների հիման վրա կարող է միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների համակարգումն իրականացնող փոխվարչապետին ներկայացնել առաջարկություններ` հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանձնաժողովների փոխգործակցությունը, ինչպես նաև գործունեության կազմակերպման աշխատանքների ապահովումն իրականացնում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների գործուն մասնակցությամբ` հատկապես օտարերկրյա պետության տարածքում հանձնաժողովի նիստերն անցկացնելու ընթացքում, ինչպես նաև հանձնաժողովի ընթացիկ աշխատանքների իրականացման ապահովման նպատակով օտարերկրյա պետության համապատասխան ներկայացուցիչների հետ հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովի հայկական կողմը գումարում է նիստեր նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի, ինչպես նաև ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստից առնվազն 15 օր առաջ պետք է գումարվի հանձնաժողովի հայկական կողմի նիստ` հանձնաժողովի նիստի օրակարգը և նիստին առնչվող այլ հարցեր քննարկելու նպատակով: Հայկական կողմի նիստից հետո 3-օրյա ժամկետում հայկական կողմի հանձնաժողովի համանախագահը միջկառավարական առաջիկա նիստի և դրանում քննարկվող հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները համակարգող փոխվարչապետին:

22. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար` հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման համար հստակ ժամանակացույց և սահմանում դրանց համար պատասխանատուներին: Գործողությունների պլանը հաստատվում է հանձնաժողովի կողմից: Գործողությունների պլանին կարող է փոխարինել միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրությունը, որտեղ առկա են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացման ենթակա գործողություններ, որոնք որոշակի պարբերականությամբ մշտադիտարկվում են:

23. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը, ինչպես նաև գործողությունների պլանը ներառում է հանձնաժողովի երկկողմ համատեղ նախորդ նիստի արձանագրության կետերի կատարմանն ուղղված աշխատանքները:

24. Հանձնաժողովի հայկական կողմի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:

25. Հանձնաժողովի հայկական կողմի նիստի օրակարգի հարցերի մասին միասնական դիրքորոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

26. Հանձնաժողովի հայկական կողմի նիստերը կարող են արձանագրվել, որտեղ ներառվում են միասնական դիրքորոշումները, առանձնահատուկ կարծիքները, քննարկված հարցերը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ տեղեկատվություն: Հանձնաժողովի հայկական կողմի նիստերը ստորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:

27. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը երկկողմ համատեղ նիստից հետո 15-օրյա ժամկետում միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները համակարգող փոխվարչապետին, արտաքին գործերի նախարարին է ներկայացնում նիստի արձանագրության պատճենը:

28. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը յուրաքանչյուր տարվա կիսամյակի ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները համակարգող փոխվարչապետին և արտաքին գործերի նախարարին է ներկայացնում տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Ամեն տարվա հունվարի վերջին տասնօրյակում արտաքին գործերի նախարարությունը բոլոր միջկառավարական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունների հիման վրա կազմում է ամփոփ տեղեկանք և ներկայացնում է այն միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները համակարգող փոխվարչապետին` վարչապետին ներկայացնելու նպատակով:

29. Հանձնաժողովի նիստերի անցկացման ծախսերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.06.2020
N 751-Լ
Որոշում