Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1065-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Զաքիյան 3 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի մուտքի` դիմացի և աջակողմյան հատվածի տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնում անձնագրային ծառայությունների մատուցման գործառույթների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքի չափագրումը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը մնացող և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնվող տարածքների հատակագծերի կազմումը, իսկ անհամապատասխանություններ առաջանալու դեպքում ապահովել նաև ամբողջական տարածքի ճշգրտված մակերեսով գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետում նշված գործառույթների կատարման արդյունքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1065-Ա
Որոշում