Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՆՄՈՒՇՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՆՄՈՒՇՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2020 թվականի N 1051-Ն

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՆՄՈՒՇՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին և 6.2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրվելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 25-ի

N 1051-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՆՄՈՒՇՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից հաշվառվելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ոստիկանությանը տրամադրվելու հետ կապված իրավահարաբերությունները:

2. ԴՆԹ բնութագրերի հաշվառման ընթացքում ոստիկանությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ԴՆԹ բնութագիր` անձնական տվյալ, որն իրենից ներկայացնում է անձին բնորոշ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշակի հատվածների կոդավորած տեղեկություն` թվային արտապատկերման տեսքով.

2) ԴՆԹ բնութագրերի հաշվառում` գործողություններ, որոնք ուղղված են ԴՆԹ բնութագրերի ստացմանը, կուտակմանը, համակարգմանը, համեմատմանը, պահպանմանը, օգտագործմանը, տարածմանը և ոչնչացմանը.

3) ԴՆԹ բնութագրերի էլեկտրոնային պահոց (այսուհետ` ԴՆԹ պահոց)` ոստիկանությունում մշակվող, կուտակվող, համակարգվող, ծածկագրվող և պահպանվող ԴՆԹ բնութագրերի ամբողջություն.

4) կենսաբանական ծագման հետք (այսուհետ` հետք)` անձանց հյուսվածքներ, դիակների հյուսվածքներ և մասունքներ, մարդու արտազատուկներ (թուք, քրտինք, տղամարդու սերմ (սպերմա) և այլն) և ցանկացած այլ հետք, որը պարունակում է կորիզային բջիջ.

5) լոկուս` ԴՆԹ շղթայի հատված, տեղամաս, որն իր մեջ պարունակում է կոդավորված տեղեկատվություն.

6) Ամելոգենին (Amelogenine)` լոկուս, որը տեղեկություն է պարունակում անձի սեռի վերաբերյալ.

7) ԴՆԹ բնութագրերի համընկնման համակարգ` համակարգչային ծրագրային փաթեթ, որի միջոցով ոստիկանության կողմից իրականացվում է ԴՆԹ բնութագրերի մուտքագրումը ԴՆԹ պահոց, դրանց ծածկագրումը, պահպանումը և համեմատումը:

 

II. ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունն իրականացնում է ԴՆԹ բնութագրերի հաշվառում:

5. ԴՆԹ պահոցում հաշվառվում են հանցագործության դեպքի վայրից վերցված` քրեական վարույթով չպարզված անձանց և մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

(5-րդ կետը փոփ. 22.12.2022 թիվ 2039-Ն որոշում)

6. ԴՆԹ պահոցում առկա տեղեկություններն օգտագործվում են բացառապես սույն կարգի 4-րդ կետով նախատեսված խնդիրների իրականացման համար և այլ նպատակներով օգտագործվել չեն կարող:

7. ԴՆԹ բնութագրերի փոխանցումը սույն կարգով նախատեսված մարմինների միջև իրականացվում է փոփոխման չենթարկվող էլեկտրոնային ֆայլով` լոկալ փակ (պաշտպանված) կապուղու միջոցով, դրա բացակայության դեպքում` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթաշրջանառության կանոնների համաձայն:

8. ԴՆԹ պահոցում հաշվառվում են միայն`

1) դատական փորձաքննություններ կատարելու իրավասություն ունեցող փորձագիտական հիմնարկներում գենետիկական փորձաքննությունների արդյունքում ստացված ԴՆԹ բնութագրերը.

2) այն հետքերից ստացված ԴՆԹ բնութագրերը, որոնք առաջացել են մեկ անձից և չեն պարունակում խառնուրդներ.

3) այն ԴՆԹ բնութագրերը, որոնք պարունակում են նվազագույնը 8 լոկուսների (FGA, TH01, VWA, D3S1358, D8S1179, D18S51, D21S11 և Ամելոգենին (Amelogenine) մասին տեղեկատվություն:

9. ԴՆԹ պահոցը համալրվում է`

1) հանցագործության դեպքի վայրից վերցված` քրեական վարույթով չպարզված անձանց թողած հետքերից և մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերով.

2) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից (այսուհետ` Ինտերպոլի ԱԿԲ) և օտարերկրյա պետություններից ստացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձանց ԴՆԹ բնութագրերով, որոնք մեղադրվում են այնպիսի հանցագործության կատարման համար, որը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով համարվում է ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն:

(9-րդ կետը փոփ. 22.12.2022 թիվ 2039-Ն որոշում)

 

III. ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ, ԴՐԱՆՔ ԴՆԹ ՊԱՀՈՑ ՄՈՒՏՔԱԳՐԵԼԸ ԵՎ ՀԱՄԸՆԿՆՄԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՐԶՈՒՄԸ

 

10. Եթե դատագենետիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման ուղեկցող գրության մեջ նշված է սույն կարգով նախատեսված հանցագործության տեսակը (ծանր, առանձնապես ծանր կամ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն), փորձաքննության արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերի հիման վրա փորձագիտական հիմնարկում լրացվում է ԴՆԹ բնութագրի քարտ (Ձև N 1), որը փորձաքննությունն ավարտելուց հետո 5 օրվա ընթացքում հաշվառման նպատակով ուղարկվում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

11. Փորձագիտական հիմնարկներից ստացված ԴՆԹ բնութագրերը ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում մուտքագրվում են ԴՆԹ պահոց` հաշվառելու և համընկնման համակարգի միջոցով համապատասխան ստուգում իրականացնելու նպատակով:

12. Ստուգման արդյունքներով ԴՆԹ բնութագրերի համընկնում հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ զեկուցվում է ոստիկանության պետին կամ ոստիկանության պետի իրավասու տեղակալին: ԴՆԹ բնութագրերի համընկնման դեպքում մեկօրյա ժամկետում ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կազմվում է համընկնելու վերաբերյալ տեղեկանք (Ձև N 2), որն ուղարկվում է դատագենետիկական փորձաքննություն նշանակած մարմին:

 

IV. ԴՆԹ ՊԱՀՈՑԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. ԴՆԹ պահոցում առկա տեղեկությունները իրենց լիազորությունների իրականացման շրջանակներում գրավոր հարցման միջոցով ստանում են դատարանները, դատախազությունը, նախաքննության և հետաքննության մարմինները, այդ թվում` Ինտերպոլի ԱԿԲ-ն և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինները` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում:

14. Հարցման արդյունքներով ԴՆԹ բնութագրերի համընկնման համակարգի միջոցով իրականացված ստուգումների արդյունքում ԴՆԹ բնութագրերի համընկնում հայտնաբերելու դեպքում ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կազմվում է համընկնելու վերաբերյալ տեղեկանք (Ձև N 2), որը հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարցումը կատարած մարմնին:

15. Համընկնում չհայտնաբերելու դեպքում ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը այդ մասին հարցում ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հարցումը կատարած մարմնին:

16. Սույն կարգի 13-րդ կետում նշված մարմինների հարցումների արդյունքում ոստիկանության փորձաքրեագիտական վարչության տրամադրության տակ հայտնված, սույն կարգի 2-րդ գլխի պահանջներին համապատասխանող և ԴՆԹ պահոցում չընդգրկված ԴՆԹ բնութագրերը ևս սահմանված կարգով վերցվում են հաշվառման:

17. Փորձագիտական հիմնարկներից ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն ստացված` օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող անձանց ԴՆԹ բնութագրի մեկ օրինակը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Ինտերպոլի ԱԿԲ` օտարերկրյա պետության քաղաքացու ծագման պետություն ուղարկելու համար:

 

V. ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

18. ԴՆԹ բնութագրերը պահվում են 80 տարի ժամկետով, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվելու կամ ռեաբիլիտացնող հանգամանքով քրեական վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության տեղեկատվական կենտրոնից այդ մասին տեղեկատվությունն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում:

(18-րդ կետը փոփ. 22.12.2022 թիվ 2039-Ն որոշում)

19. Ոստիկանության տեղեկատվական կենտրոնը ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվելու կամ ռեաբիլիտացնող հանգամանքով քրեական վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն` համապատասխան ԴՆԹ բնութագիրը ոչնչացնելու նպատակով:

(19-րդ կետը փոփ. 22.12.2022 թիվ 2039-Ն որոշում)

20. Եթե դեպքի վայրից վերցված` քրեական վարույթով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը համընկնում է քրեական վարույթի ընթացքում հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի ԴՆԹ բնութագրի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:

(20-րդ կետը փոփ. 22.12.2022 թիվ 2039-Ն որոշում)

21. Նախաքննության մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված անձի վերաբերյալ տեղեկատվությունը, այն հայտնի դառնալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը` համապատասխան ԴՆԹ բնութագիրը ոչնչացնելու նպատակով:

 

Ձև N 1

 

ԴՆԹ ԲՆՈՒԹԱԳՐԻ ՔԱՐՏ

 

._____________________________________________________________________.

|Ինդեքս * (անձ, դեպքի վայրից հետք,| Հանցագործության տեսակը *          |

|անհայտ կորած, անհայտ դիակ)       |                                   |

|_________________________________|___________________________________|

|Այլ նշումներ (մեղադրյալ)         |անձնական տվյալներ (ծննդյան ամիս,   |

|                                 |ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայրը,      |

|                                 |քաղաքացիությունը)                  |

|_________________________________|___________________________________|

|Փորձագիտական կենտրոնի անվանումը, |Նախաձեռնող մարմին (նախաքննության,  |

|փորձագետի եզրակացության համարը,  |հետաքննության մարմին)              |

|կատարման ամսաթիվը և  կատարող     |                                   |

|փորձագետի տվյալները              |                                   |

|_________________________________|___________________________________|

|Ակրեդիտացիա *                    | Քրեական վարույթի համար *          |

|_________________________________|___________________________________|

|  VWA  |  TH01  | D21S11 |  FGA  | D8S1179| D3S1358|D18S51 |Amelo-   |

|       |        |        |       |        |        |       |genine   |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

| TPOX  |CSF1P0  |D13S317 |D7S820 | D5S818 | D16S539|D2S1338|D19S433  |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|Penta D|Penta E |D1S1656 |D2S441 |D10S1248|D22S1045|D12S391|   SE33  |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

._____________________________________________________________________.

 

___________________________________ Փորձագետ` ______________________

     ստուգման (համեմատման) օր, ամիս,                  անուն, ազգանուն,

     տարեթիվ                                           ստորագրություն

 

(1-ին ձևը փոփ. 22.12.2022 թիվ 2039-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՄԸՆԿՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

     Ստուգվող (անհայտ) ԴՆԹ բնութագիր              դիմերես

 

._____________________________________________________________________.

|Ինդեքս * (անձ, դեպքի վայրից հետք,|Հանցագործության տեսակը *           |

|անհայտ կորած, անհայտ դիակ)       |                                   |

|_________________________________|___________________________________|

|Այլ նշումներ (մեղադրյալ)         |անձնական տվյալներ (ծննդյան ամիս,   |

|                                 |ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայրը,      |

|                                 |քաղաքացիությունը)                  |

|_________________________________|___________________________________|

|Փորձագիտական կենտրոնի անվանումը, |Նախաձեռնող մարմին (նախաքննության,  |

|փորձագետի եզրակացության համարը,  |հետաքննության մարմին)              |

|կատարման ամսաթիվը և  կատարող     |                                   |

|փորձագետի տվյալները              |                                   |

|_________________________________|___________________________________|

|Ակրեդիտացիա *                    |Քրեական վարույթի համար *           |

|_________________________________|___________________________________|

|  VWA  |  TH01  | D21S11 |  FGA  | D8S1179| D3S1358|D18S51 |Amelo-   |

|       |        |        |       |        |        |       |genine   |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

| TPOX  |CSF1P0  |D13S317 |D7S820 | D5S818 | D16S539|D2S1338|D19S433  |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|Penta D|Penta E |D1S1656 |D2S441 |D10S1248|D22S1045|D12S391|   SE33  |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

._____________________________________________________________________.

 

    Համընկած (պահոցում առկա) ԴՆԹ բնութագիր      դարձերես

 

._____________________________________________________________________.

|Ինդեքս * (անձ, դեպքի վայրից հետք,|Հանցագործության տեսակը *           |

|անհայտ կորած, անհայտ դիակ)       |                                   |

|_________________________________|___________________________________|

|Այլ նշումներ (տուժող,            |անձնական տվյալներ (ծննդյան ամիս,   |

|մեղադրյալ)                       |ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայրը,      |

|                                 |քաղաքացիությունը)                  |

|_________________________________|___________________________________|

|Փորձագիտական կենտրոնի անվանումը, |Նախաձեռնող մարմին (նախաքննության,  |

|փորձագետի եզրակացության համարը,  |հետաքննության մարմին)              |

|կատարման ամսաթիվը և  կատարող     |                                   |

|փորձագետի տվյալները              |                                   |

|_________________________________|___________________________________|

|Ակրեդիտացիա *                    |Քրեական վարուկթի համար *           |

|_________________________________|___________________________________|

|  VWA  |  TH01  | D21S11 |  FGA  | D8S1179| D3S1358|D18S51 |Amelo-   |

|       |        |        |       |        |        |       |genine   |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

| TPOX  |CSF1P0  |D13S317 |D7S820 | D5S818 | D16S539|D2S1338|D19S433  |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

|Penta D|Penta E |D1S1656 |D2S441 |D10S1248|D22S1045|D12S391|   SE33  |

|_______|________|________|_______|________|________|_______|_________|

._____________________________________________________________________.

 

___________________________________ Փորձագետ` ______________________

     ստուգման (համեմատման) օր, ամիս,                  անուն, ազգանուն,

     տարեթիվ                                           ստորագրություն

 

(2-րդ ձևը փոփ. 22.12.2022 թիվ 2039-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2020
N 1051-Ն
Որոշում