Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 201 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2020 թվականի N 749-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1672-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 37-րդ հոդվածի`

1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու` ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. հունիսի 26-ի

N 749-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ս. Պապիկյան        - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և  

                         ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Կ. Սարգսյան        - Ջրային կոմիտեի նախագահ

 

    Կ. Դաղբաշյան       - Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Վ. Ռաֆայելյան      - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի

                         պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Խ. Հարությունյան  - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային

ռեսուրսների կառավարման գործակալության պետի

տեղակալ

 

    Ա. Ուլիխանյան      - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                         հանձնաժողովի սակագնային քաղաքականության

                         վարչության պետ (համաձայնությամբ)  

 

    Հ. Դավեյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական

                         ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և

                         կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական

                         ռեսուրսների օգտագործման բաժնի պետի

                         պարտականությունները կատարող    

 

    Ա. Չիֆլիկյան       - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի

                         փորձաքննության գործակալության քաղաքացիական և

                         առևտրային իրավունքի բաժնի պետ

 

    Ս. Քոչարյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության վարչական վերահսկողության վարչության

                         խորհրդական` առանձին գործառույթներ համակարգող

 

    Վ. Քեշիշյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության էներգետիկայի վարչության

                         վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ   

 

    Գ. Ծատուրյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և  

                         գիտատեխնիկական նորմավորման վարչության

                         շինարարության քաղաքականության և գնագոյացման

                         մեթոդաբանության բաժնի պետ

 

    Լ. Ազիզյան         - «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ

 

    Ա. Հունանյան       - «Սևան»  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի և  

                         կադաստրի վարման բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Ն. Բակունց         - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի

                         ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր

                         նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի

                         վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

 

    Տ. Մինասյան        - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի

                         արտադրատեխնիկական բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Հ. Տերտերյան       - ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և  

                         բնապահպանության վարչության պետ

 

    Յու. Ազատյան       - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և  

                         բնապահպանության վարչության պետ

 

Հ. Համբարձումյան  - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և

բնապահպանության վարչության պետ

 

    Մ. Եղիազարյան      - ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և  

                         բնապահպանության վարչության պետ

 

    Վ. Միրզախանյան     - ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և  

                         բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.06.2020
N 749-Ա
Որոշում