Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՁԵՌՆԱՐԿԻ «ՀՀ ԿԵՆՏ ...

 

 

050.0114.100500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2000 թվականի թիվ 114

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՁԵՌՆԱՐԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐՐԵՐԸ, ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» ԳԼԽԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության և եռամսյակային հաշվեկշռի տարրերը, կազմման մեթոդիկան և ներկայացումը» գլուխը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի մայիսի 10-ի թիվ 114 որոշմամբ

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐՐԵՐԸ, ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

1. Ֆինանսական հաշվետվության նպատակը, կազմումը, հաստատումը և ներկայացումը

 

Ֆինանսական հաշվետվությունը համակարգված ֆինանսական տեղեկատվություն է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակում փոփոխությունների վերաբերյալ:

Ֆինանսական հաշվետվության նպատակը ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակում փոփոխությունների վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվության տրամադրումն է ֆինանսական հաշվետվությունը օգտագործողներին:

Ֆինանսական հաշվետվությունում ներկայացվում են տեղեկություններ ՀՀ կենտրոնական բանկի ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի, եկամուտների և ծախսերի, ներառյալ շահույթներն ու վնասները, և դրամական հոսքերի մասին: Ֆինանսական հաշվետվությունում արտացոլվում են ՀՀ կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող միջոցների կառավարման արդյունքները:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների սկզբունքների համաձայն`

1. Ֆինանսական հաշվետվությունը կազմվում է` հիմնվելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության անընդհատության վրա: Եթե գոյություն ունեն գործունեության անընդհատության վերաբերյալ էական անորոշություններ, դրանք պետք է բացահայտվեն ֆինանսական հաշվետվությունում:

2. Ֆինանսական հաշվետվությունը կազմվում է հաշվապահական հաշվառման քաղաքականության հետևողականության հիման վրա:

3. Ֆինանսական հաշվետվությունը, բացառությամբ դրամական հոսքերի մասին տեղեկատվության, կազմվում է հաշվեգրման սկզբունքի հիման վրա:

4. Ֆինանսական հաշվետվությունների հոդվածների ներկայացումը և դասակարգումը մի ժամանակաշրջանից մյուսը պահպանվում է, բացառությամբ «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտով սահմանված դեպքերի:

5. Ֆինանսական հաշվետվությունում յուրաքանչյուր էական հոդված ներկայացվում է առանձին, իսկ ոչ էական հոդվածները միավորվում են համանման բնույթի կամ գործառույթի հոդվածների հետ և առանձին չեն ներկայացվում: Էականության սկզբունքի համաձայն` ֆինանսական հաշվետվության համանման բնույթի կամ գործառույթի միավորված հոդվածները հետագայում կարող են ներկայացվել առանձին տողերով:

6. Ֆինանսական հաշվետվությունում ակտիվները և պարտավորությունները չեն հաշվանցվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվանցումը պահանջվում կամ թույլատրվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:

7. Ֆինանսական հաշվետվությունում ներկայացվում է թվային ամբողջ տեղեկատվության գծով նախորդ ժամանակաշրջանին վերաբերող համադրելի տեղեկատվություն, եթե հաշվապահական հաշվառման ստանդարտներով չի պահանջվում կամ թույլատրվում այլ մոտեցում:

Եթե ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության հետևանքով կամ այլ նկատառումներով ֆինանսական հաշվետվության հոդվածների ներկայացումը կամ դասակարգումը փոխվում է, համադրելի գումարները պետք է վերադասակարգվեն, և պետք է բացահայտվեն վերադասակարգման բնույթը, գումարը և պատճառները:

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը կազմվում է ՀՀ հազար դրամներով:

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը կազմվում է հաշվետու ժամանակաշրջանի համար: Հաշվետու ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը ժամանակին պատրաստելու և ներկայացնելու համար պատասխանատու է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահը:

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը վերստուգվում է միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից, որոնք յուրաքանչյուր տարի ընտրվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

Աուդիտորական կազմակերպությունների հաստատած ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը հաստատվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, որը ներառում է աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը, հաշվետու ժամանակաշրջանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ, հրապարակվում է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը:

 

2. Ֆինանսական հաշվետվության տարրերը

 

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը ներառում է`

2.1. ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշիռը

2.2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը

2.3. Դրամական հոսքերի մասին հաշվետվությունը

2.4. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներառյալ հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության ձևը հաստատում է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը: Հավելվածում ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության ամբողջ փաթեթի օրինակելի ձևը:

 

2.1.Հաշվապահական հաշվեկշռի տարրերը և կազմման մեթոդիկան

 

Հաշվապահական հաշվեկշիռը բնութագրում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դրությունը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Հաշվապահական հաշվեկշիռը կազմվում է ՀՀ կենտրոնական բանկի օրական հաշվապահական հաշվեկշռի հիման վրա, ներառյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրափակիչ շրջանառությունը:

Հաշվապահական հաշվեկշռի տարրերն են`

2.1.1. Ակտիվները

2.1.2. Պարտավորությունները

2.1.3. Կապիտալը:

Հաշվապահական հաշվեկշռի յուրաքանչյուր տարր ներառում է հաշվեկշռի այն հոդվածները, որոնք համապատասխանում են տվյալ տարրին:

Հաշվապահական հաշվեկշռում ակտիվների և պարտավորությունների տարրերը բաժանվում են երկու խմբի` արտարժույթով հաշիվներ և ՀՀ դրամով հաշիվներ:

Հաշվեկշռի յուրաքանչյուր տարրից հետո տրվում է հոդվածների գումարների հանրագումարը (ընդամենը):

Հաշվապահական հաշվեկշռին կից ներկայացվում են հավելվածներ, որոնք կազմում են հաշվեկշռի բաղկացուցիչ մասը և պարունակում են լրացուցիչ տեղակատվություն հաշվեկշռի հոդվածների վերաբերյալ: Հավելվածներում բացահայտվում են հատկապես էական հոդվածները, որոնք մանրամասն տեղեկատվության անհրաժեշտություն ունեն: Մնացած հոդվածները չեն բացահայտվում հավելվածներում, այլ հաշվեկշռում ներկայացվում են որպես տվյալ հոդվածին համապատասխան հաշիվների խմբավորում:

 

2.1.1. Ակտիվներ

 

Հաշվապահական հաշվեկշռում ակտիվները դասակարգվում են 2 խմբի`

2.1.1.1. Ակտիվներ ոսկով և արտարժույթով

2.1.1.2. Ակտիվներ ՀՀ դրամով

i

- «Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Պետական արժեթղթեր» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 14-ում: «Պետական արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 14-ի տարրերի հանրագումարին: Հավելված 14-ի «Ձեռք բերված արժեթղթեր» հոդվածը տեքստային մասով բացահայտում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա պետական արժեթղթերը ըստ արժեթղթերի տեսակների, ժամկետայնության և այլն.

(2.1.1.2 կետը փոփ. 14.08.01 թիվ 209 որոշում)

 

2.1.1.3. Հիմնական միջոցներ

 

2.1.1.1. Ակտիվներ ոսկով և արտարժույթով

Հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» խումբը ներառում է հետևյալ հոդվածները`

- Ոսկի

- ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ

- Արտարժութային ակտիվներ

 

Ոսկի

Հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» խմբի «Ոսկի» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 9-ում: Հավելված 9-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Ոսկի» հոդվածի գումարին:

 

ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ

Հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» խմբի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 13-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները» բաժնի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածի գումարին:

 

Արտարժութային ակտիվներ

Հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» խմբի «Արտարժութային ակտիվներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 10-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 10-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Արտարժութային ակտիվներ» հոդվածի գումարին:

 

2.1.1.2. Ակտիվներ ՀՀ դրամով

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խումբը ներառում է հետևյալ հոդվածները`

- Պետական արժեթղթեր

- Վարկեր Կառավարությանը

- Վարկեր և ավանդներ բանկերում

- Այլ ակտիվներ

 

«Պետական արժեթղթեր»

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Պետական արժեթղթեր» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 14-ում: «Պետական արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.1311 «ՀՀ պետական զեղչատոկոսով արժեթղթեր»

2.1312 «ՀՀ պետական արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

3.1313 «ՀՀ պետական տոկոսային արժեթղթեր»

4.1314 «ՀՀ այլ պետական արժեթղթեր»

5.1315 «ՀՀ պետական արժեթղթերի դիմաց հաշվեգրված տոկոսներ/ կուպոնավճարներ»

6.1316 «ՀՀ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

 

Վարկեր Կառավարությանը

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Վարկեր Կառավարությանը» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 15-ում: «Վարկեր Կառավարությանը» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների հանրագումարին`

1.1531 «ՀՀ կառավարությանը տրամադրված վարկեր»

2.1532 «ՀՀ կառավարությանը ՀՀ դրամով տրամադրված վարկերի դիմաց

հաշվեգրված տոկոսներ»

3.1533 «Բյուջեի հաշվի օվերդրաֆտ»

4.1534 «Բյուջեի հաշվի օվերդրաֆտի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

Վարկեր և ավանդներ բանկերում

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Վարկեր և ավանդներ բանկերում» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 16-ում և 17-ում: «Վարկեր և ավանդներ բանկերում» գումարը հավասար է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 16-ի տարրերի հանրագումարին:

 

«Այլ ակտիվներ»

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Այլ ակտիվներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 18-ում: «Այլ ակտիվներ» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 18-ի տարրերի հանրագումարին:

 

2.1.1.3. Հիմնական միջոցներ

Հաշվեկշռի «Հիմնական միջոցներ» խումբը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 19-ում: Հաշվեկշռի «Հիմնական միջոցներ» հոդվածում ներկայացվում է հիմնական միջոցների զուտ արժեքը: «Հիմնական միջոցներ» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.201 «Հիմնական միջոցներ»

ա. 2011 «Հող»

բ. 2012 «Շենքեր, շինություններ»

գ. 2013 «Գույք և գրասենյակային սարքավորումներ»

դ. 2014 «Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

ե. 2015 «Փոխադրամիջոցներ»

զ. 2016 «Այլ հիմնական միջոցներ»

է. 2017 «Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ»

2.202 «Կուտակված ամորտիզացիա

ա. 2022 «Կուտակված ամորտիզացիա - Շենքեր»

բ. 2023 «Կուտակված ամորտիզացիա - Գույք և գրասենյակային սարքավորումներ»

գ. 2024 «Կուտակված ամորտիզացիա - Հաշվողական, համակարգչային և

ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

դ. 2025 «Կուտակված ամորտիզացիա - Փոխադրամիջոցներ»

ե. 2026 «Կուտակված ամորտիզացիա - Այլ հիմնական միջոցներ»

զ. 2027 «Կուտակված ամորտիզացիա- Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական

միջոցներ»

3.211 «Ոչ նյութական ակտիվներ»

ա. 2111 «Համակարգչային ծրագրեր»

բ. 2112 «Այլ ոչ նյութական ակտիվներ»

4.212 «Ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիա»

ա. 2121 «Կուտակված ամորտիզացիա - Համակարգչային ծրագրեր»

բ. 2122 «Կուտակված ամորտիզացիա - Այլ ոչ նյութական ակտիվներ»

5.221 «Շահագործումից դուրս հիմնական միջոցներ»

ա. 2212 «Շենքեր, շինություններ»

բ. 2213 «Գույք և գրասենյակային սարքավորումներ»

գ. 2214 «Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

դ. 2215 «Փոխադրամիջոցներ»

ե. 2216 «Այլ հիմնական միջոցներ»

զ. 2217 «Ոչ նյութական ակտիվներ»

6.223 «Վարձակալության տրված հիմնական միջոցներ (գործառնական միջոցներ)

ա. 2232 «Շենքեր, շինություններ»

բ. 2233 «Գույք և գրասենյակային սարքավորումներ»

գ. 2234 «Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

դ. 2235 «Փոխադրամիջոցներ»

ե. 2236 «Այլ հիմնական միջոցներ»

զ. 2237 «Ոչ նյութական ակտիվներ»

7.2411 «Կապիտալ ներդրումներ ՀՀ կենտրոնական բանկի հիմնական միջոցներում»

 

2.1.2. Պարտավորություններ

 

Հաշվապահական հաշվեկշռում պարտավորությունները դասակարգվում են 2 խմբի`

2.1.2.1. Պարտավորություններ արտարժույթով

2.1.2.2. Պարտավորություններ ՀՀ դրամով

 

2.1.2.1. Պարտավորություններ արտարժույթով

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խումբը ներառում է հետևյալ հոդվածները`

- Բանկեր

- Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)

- Հայաստանի կառավարություն

- Այլ

 

Բանկեր

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խմբի «Բանկեր» հոդվածը ներառում է բանկերի հաշիվների մնացորդները ՀՀ կենտրոնական բանկում, բանկերից ստացված վարկերի և հակադարձ ռեպո համաձայնագրերի գումարները: Հաշվեկշռի «Բանկեր» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1. 3121 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ»

2. 3123 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ»

3. 3125 «ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալի համալրման հաշիվներ»

4. 3431 «Ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկեր»

5. 3435 «Ոչ ռեզիդենտ բանկերի տրամադրած օվերդրաֆտներ»

6. 3451 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ»

 

Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խմբի «Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ՍԴՌ-ով» բաժնի տարրերի հանրագումարը հավասար է «Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)» հոդվածի գումարին:

 

«Հայաստանի կառավարություն»

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խմբի «Հայաստանի կառավարություն» հոդվածը ներառում է ՀՀ կառավարության սեփականաշնորհման հաշիվների արտարժույթով միջոցները: Հաշվեկշռի «Հայաստանի կառավարություն» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3621 «ՀՀ կառավարության մարդասիրական օգնության հաշիվներ արտարժույթով»

2.3622 «Ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվներ արտարժույթով»

3.3641 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդներ արտարժույթով»

4.3642 «Սեփականաշնորհման միջոցների հաշիվներ»

5.3661 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդներ արտարժույթով»

 

«Այլ»

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խմբի «Այլ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 20-ում: Հաշվեկշռի «Այլ» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 20-ի տարրերի հանրագումարին:

 

2.1.2.2 . «Պարտավորություններ ՀՀ դրամով»

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խումբը ներառում է հետևյալ հոդվածները`

- Թղթադրամներ և մետաղադրամներ

- Հայաստանի կառավարության ավանդներ և հաշիվներ

- Բանկերի ավանդներ և հաշիվներ

- Այլ ավանդներ և հաշիվներ

- Պարտավորություններ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանդեպ

- Այլ պարտավորություններ

 

Թղթադրամներ և մետաղադրամներ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Թղթադրամներ և մետաղադրամներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 21-ում: Այս հոդվածը ներառում է` ՀՀ ԿԲ-ի կողմից շրջանառության մեջ բաց թողնված թղթադրամները և մետաղադրամները, որից հանվում են կանխիկ դրամը, որը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղում, ճանապարհին, տարածքային դրամարկղային կենտրոններում և կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը: Հաշվեկշռի «Թղթադրամներ և մետաղադրամներ» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3011 «Շրջանառություն բաց թողնված թղթադրամ»

2.3012 «Շրջանառություն բաց թողնված մետաղադրամ»

3.1011 «Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում» («-» նշանով)

4.1012 «Կանխիկ դրամական միջոցներ ճանապարհին» («-» նշանով)

5.1013 «Կանխիկ դրամը տարածքային դրամարկղային կենտրոններում

(ՏԴԿ) և ՀՀ կենտրոնական բանկից դուրս այլ ստորաբաժանումներում»

(«-» նշանով)

 

Հայաստանի կառավարության ավանդներ և հաշիվներ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Հայաստանի կառավարության ավանդներ և հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1. 3611 «ՀՀ կառավարության հաշիվներ ՀՀ դրամով»

2. 3651 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդներ ՀՀ դրամով»

3. 3631 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդներ ՀՀ դրամով»

 

Բանկերի ավանդներ և հաշիվներ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Բանկերի ավանդներ և հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3111 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ»

2.3113 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ»

3.3115 «ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալի համալրման հաշիվներ»

4.3411 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդներ»

5.3413 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդներ»

6.3421 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ»

7.3423 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ»

8.3441 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ»

9.3443 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ»

 

Այլ ավանդներ և հաշիվներ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Այլ ավանդներ և հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3415 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված

ցպահանջ ավանդներ»

2.3425 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից

ներգրաված ժամկետային ավանդներ»

3.3511 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվներ»

4.3513 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվներ»

5.3515 «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվ»

6.3531 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներ»

7.3533 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներ»

8.3535 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրաված ցպահանջ ավանդներ»

9.3541 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներ»

10.3543 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներ»

11.3545 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրաված

ժամկետային ավանդներ»

 

Պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ՀՀ դրամով» բաժնի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածը գումարին:

 

Այլ պարտավորություններ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Այլ պարտավորություններ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 22-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 22-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Այլ պարտավորություններ» հոդվածի գումարին:

 

2.1.3. Կապիտալ

 

Հաշվապահական հաշվեկշռի «Կապիտալ» տարրը ներառում է հետևյալ հոդվածները`

- կանոնադրական կապիտալ

- գլխավոր պահուստ

- վերագնահատման պահուստներ

- չբաշխված շահույթ *

-----------------

* Չբաշխված շահույթ

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Չբաշխված շահույթ» հոդվածում արտացոլվում է ՀՀ կենտրոնական բանկի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնասի և նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնասի հանրագումարը: Հաշվեկշռի «Չբաշխված շահույթ» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի 5911 «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» և 5912 «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշիվների մնացորդների գումարին:

 

Կանոնադրական կապիտալ

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Կանոնադրական կապիտալ» հոդվածում արտացոլվում է հաշվապահական հաշվեկշռի 5011 «Կանոնադրական կապիտալ» հաշվի մնացորդը:

 

Գլխավոր պահուստ

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Գլխավոր պահուստ» հոդվածում արտացոլվում է հաշվապահական հաշվեկշռի 5111 «Գլխավոր պահուստ» հաշվի մնացորդը:

 

Վերագնահատման պահուստներ

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Վերագնահատման պահուստ» հոդվածը ներառում է` արտարժույթի, ոսկու, արժեթղթերի, հիմնական միջոցների, այլ արժեքների վերագնահատման պահուստները: Հաշվեկշռի «Վերագնահատման պահուստ» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

2.5512 «Ոսկու վերագնահատման պահուստ»

3.5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»

4.5514 «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ»

5.5515 «Այլ արժեքների վերագնահատման պահուստ»

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Չբաշխված շահույթ» հոդվածը բացահայտվում է ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշռում:

Ֆինանսական հաշվետվությունում «Չբաշխված շահույթ» հոդվածը չի արտացոլվում, որովհետև հաշվետու ժամանակաշրջանի վերջում ՀՀ կենտրոնական բանկի շահույթը բաշխվում է:

 

2.2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության տարրերը

և կազմման մեթոդիկան

 

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության ֆինանսական արդյունքները:

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը կազմվում է հաշվետու ժամանակաշրջանի ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների և ծախսերի հաշվետվությունների հիման վրա:

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության տարրերն են`

2.2.1. Եկամուտները

2.2.2. Ծախսերը

2.2.3. Շահույթը

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության յուրաքանչյուր տարր ներառում է եկամուտների և ծախսերի այն հոդվածները, որոնք համապատասխանում են տվյալ տարրին: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ներկայացվում են հավելվածներ, որոնք կազմում են հաշվետվության բաղկացուցիչ մասը և բացահայտում են տվյալ հոդվածը: Յուրաքանչյուր տարրից հետո տրվում է հոդվածների հանրագումարը (ընդամենը):

Շահույթն արտացոլում է եկամուտների և ծախսերի տարբերությունը: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության և կից հավելվածները կազմվում են ՀՀ հազար դրամներով:

 

2.2.1. Եկամուտներ

 

«Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» «Եկամուտներ» բաժինը ներառում է հետևյալ հոդվածները`

- Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից

- Եկամուտներ դրամով գործառնություններից

- Այլ եկամուտներ

 

«Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից»

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 3-ում: «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 3-ի տարրերի հանրագումարին:

 

«Եկամուտներ դրամով գործառնություններից»

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Եկամուտներ դրամով գործառնություններից» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 4-ում: «Եկամուտներ դրամով գործառնություններից» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 4-ի տարրերի հանրագումարին:

«Այլ եկամուտներ»

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Այլ եկամուտներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 5-ում: «Այլ եկամուտներ» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 5-ի տարրերի հանրագումարին:

 

2.2.2. Ծախսեր

 

«Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» «Ծախսեր» բաժինը ներառում է հետևյալ հոդվածները`

- Ծախսեր արտարժութային գործառնություններից

- Կասկածելի վարկերի և անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված ծախսեր

- Թղթադրամի տպագրման և մետաղադրամի հատման ծախսեր

- Ծախսեր դրամով գործառնություններից

- Այլ ծախսեր

 

Ծախսեր արտարժութային գործառնություններից

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 6-ում: «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 6-ի տարրերի հանրագումարին:

 

Կասկածելի վարկերի և անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված ծախսեր

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Կասկածելի վարկերի և անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված ծախսեր» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի 7511 «Հատկացումներ վարկերի ապահովման պահուստին» և 7512 «Հատկացումներ անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստին» հաշիվների մնացորդների հանրագումարին:

 

Թղթադրամի տպագրման և մետաղադրամի հատման ծախսեր

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Թղթադրամի տպագրման և մետաղադրամի հատման ծախսեր» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1. 7011 «Թղթադրամի թողարկման ծախսեր»

2. 7012 «Մետաղադրամի հատման ծախսեր»

3. 7013 «Դրամագիտական արժեքների թողարկման ծախսեր»

Ծախսեր դրամով գործառնություններից

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Ծախսեր դրամով գործառնություններից» հոդվածը բացահայտվում է Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 7-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 7-ի տարրերի հանրագումարը հավասար է «Ծախսեր դրամով գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Այլ ծախսեր

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Այլ ծախսեր» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 8-ում: «Այլ ծախսեր» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 8-ի տարրերի հանրագումարին:

 

2.2.3. Շահույթ

 

«Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» «Շահույթ» բաժնում ներառվում են հետևյալ հոդվածները`

- Շահույթ

- Շահույթի բաշխում

«Շահույթ» հոդվածում բացահայտվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ստացած եկամուտների և կատարած ծախսերի տարբերությունը:

«Շահույթի բաշխում» հոդվածում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի շահույթից կատարվող մասհանումները`

1.ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր պահուստին

2.Կառավարությանը

 

2.3. Դրամական հոսքերի մասին հաշվետվության տարրերը և

կազմման մեթոդիկան

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունն արտացոլում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի տարրերի փոփոխությունները:

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի դրամական միջոցների հոսքերը` ներհոսքը և արտահոսքը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում: Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը կազմվում է ֆինանսական հաշվետվության հաշվեկշռի հիման վրա:

ՀՀ կենտրոնական բանկի դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը կազմվում է անուղղակի մեթոդով:

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում դրամական միջոցների հոսքերը դասակարգվում են 3 խմբի`

2.3.1. Դրամական միջոցների հոսք գործառնական գործունեությունից

2.3.2. Դրամական միջոցների հոսք ներդրումային գործունեությունից

2.3.3. Դրամական միջոցների հոսք ֆինանսական գործունեությունից

Դրամական միջոցների հոսքերի յուրաքանչյուր դասի համար ըստ առանձին հոդվածների ներկայացվում է դրամական միջոցների ներհոսքը կամ արտահոսքը նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ: Դրամական միջոցների յուրաքանչյուր դաս արտացոլում է իր մեջ ներառված հոդվածներում ներկայացված դրամական միջոցների ներհոսքերի և արտահոսքերի գումարների հանրագումարը:

2.3.1. Դրամական միջոցների հոսք գործառնական գործունեությունից

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Դրամական միջոցների հոսք գործառնական գործունեությունից» բաժնում բացահայտվում են դրամական հոսքերը հետևյալ հոդվածներով`

- Շահույթ

- Շահույթի բաշխում`

կառավարությանը

գլխավոր պահուստին

- Պահուստաֆոնդ կասկածելի վարկերի գծով

- Պահուստաֆոնդ դրամագիտական արժեքների գծով

- Հիմնական միջոցների մաշվածք

 

Գործառնական գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի գումարը որոշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվետու ժամանակաշրջանի շահույթից հանելով դրամական միջոցների հոսքերի գումարները, որոնք առաջացել են ոչ գործառնական գործունեությունից:

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Դրամական միջոցների հոսք գործառնական գործունեությունից» տողում բացահայտվում է ՀՀ կենտրոնական բանկի շահույթը, որը ավելացվում/(նվազեցվում) է դրամական հոսքերի գումարներով հետևյալ գործառնություններից`

 

Շահույթի բաշխում`

 

Պահուստաֆոնդ կասկածելի վարկերի գծով

Պահուստաֆոնդ դրամագիտական արժեքների գծով

Հիմնական միջոցների մաշվածք

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում առանձին ենթահոդվածներով բացահայտվում են գործառնական ակտիվների և գործառնական պարտավորությունների ավելացումներն ու նվազեցումները:

 

2.3.1.1. Գործառնական ակտիվների ավելացում/ նվազեցում

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածում ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի ակտիվների ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ըստ հետևյալ հոդվածների`

- Ոսկի

- ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ

- Արտարժութային ակտիվներ

- Պետական արժեթղթեր

- Վարկեր Կառավարությանը

- Վարկեր և ավանդներ բանկերում

- Այլ ակտիվներ

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածում բացահայտվում է վերը նշված հոդվածների հանրագումարը:

 

Ոսկի

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Ոսկի» հոդվածում բացահայտվում են ոսկով ավանդների և տոկոսների գծով առաջացած դրամական հոսքերը:

 

ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ

Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում ենթահոդվածի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ:

 

Արտարժութային ակտիվներ

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Արտարժութային ակտիվներ» հոդվածում բացահայտվում են դրամական միջոցների հոսքերը, որոնք գոյացել են ՀՀ կենտրոնական բանկի արտարժութային գործառնական գործունեությունից: «Արտարժութային ակտիվներ» հոդվածի գումարը որոշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի արտարժույթով ակտիվների գծով առաջացած հոսքերը նվազեցնելով արտարժույթով դրամական միջոցների և դրանց համարժեքների գծով առաջացած դրամական հոսքերի չափով, որոնք ներկայացվում են ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 26-ում:

 

Պետական արժեթղթեր

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Պետական արժեթղթեր» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Պետական արժեթղթեր» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ:

 

Վարկեր Կառավարությանը

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Վարկեր Կառավարությանը» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Վարկեր Կառավարությանը» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ:

 

Վարկեր և ավանդներ բանկերում

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Վարկեր և ավանդներ բանկերում» հոդվածի գումարը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի «Վարկեր և ավանդներ բանկերում» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը (առանց կասկածելի վարկերի պահուստաֆոնդին կատարվող մասհանումների գումարով նվազեցնելու):

 

Այլ ակտիվներ

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Այլ ակտիվներ» հոդվածում բացահայտվում է հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի «Այլ ակտիվներ» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը (առանց դրամագիտական արժեքների պահուստաֆոնդին կատարվող մասհանումների գումարով նվազեցնելու):

 

2.3.1.2. Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածում ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի պարտավորությունների ավելացումը կամ նվազումը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ըստ հետևյալ հոդվածների`

- Պարտավորություններ բանկերի հանդեպ

- Պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ

- Կառավարության ավանդներ

- Այլ պարտավորություններ

Նշված հոդվածների հանրագումարը արտացոլվում է դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածում:

 

Պարտավորություններ բանկերի հանդեպ

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Պարտավորություններ բանկերի նկատմամբ» հոդվածում բացահայտվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Պարտավորություններ բանկերի նկատմամբ» հոդվածների ավելացումները կամ նվազեցումները: Այս հոդվածի գումարը որոշվում է բանկերի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի պարտավորությունների գծով առաջացած հոսքերը նվազեցնելով դրամական միջոցների և դրանց համարժեքների` բանկերի ընթացիկ հաշիվների գծով առաջացած դրամական հոսքերի չափով, որոնք ներկայացվում են ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 26-ում:

 

Պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածների ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ:

 

Կառավարության ավանդներ

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Կառավարության ավանդներ» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ կառավարության նկատմամբ» հոդվածների ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ:

 

Այլ պարտավորություններ

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Այլ պարտավորություններ» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Այլ պարտավորություններ» հոդվածների ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ:

 

2.3.2. Դրամական միջոցների հոսք ներդրումային գործունեությունից

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Դրամական միջոցների հոսք ներդրումային գործունեությունից» բաժնում բացահայտվում են դրամական հոսքերը հետևյալ հոդվածներով`

- Հիմնական միջոցների ձեռքբերում

- Հիմնական միջոցների օտարում

Նշված հոդվածների հանրագումարը բացահայտում է դրամական միջոցների հոսքերի գումարը, որն առաջացել է ՀՀ կենտրոնական բանկի ներդրումային գործունեությունից:

 

2.3.3. Դրամական միջոցների հոսք ֆինանսական գործունեությունից

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Դրամական միջոցների հոսք ֆինանսական գործունեությունից» բաժնում բացահայտվում են դրամական հոսքերը հետևյալ հոդվածներով`

- Վերագնահատման պահուստի ավելացում/ (նվազեցում)

- Գլխավոր պահուստի ավելացում/ (նվազեցում)

Նշված հոդվածների հանրագումարը բացահայտում է դրամական միջոցների հոսքերի գումարը, որն առաջացել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործունեությունից:

 

2.3.4. Դրամական միջոցների զուտ հոսք` (ավելացում/ նվազեցում)

 

Դրամական միջոցների հոսքերի հաշվետվության «Դրամական միջոցների զուտ հոսք ավելացում/ նվազեցում» բաժնում բացահայտվում է դրամական միջոցների զուտ հոսքը` գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունից:

Դրամական միջոցների հոսքերի հաշվետվության «Դրամական միջոցների զուտ հոսք ավելացում/ նվազեցում» բաժնի գումարը հավասար է գործառնական գործունեությունից դրամական հոսքերի գումարների, գործառնական ակտիվների ավելացման/նվազեցման և գործառնական պարտավորությունների ավելացման/նվազեցման գումարների, ֆինանսական գործունեությունից ու ներդրումային գործունեությունից դրամական հոսքերի գումարների հանրագումարին:

Դրամական միջոցների զուտ հոսքը հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 26-ում բացահայտված տարեսկզբին և տարեվերջին դրամական միջոցների մնացորդների հանրագումարին:

 

2.4. Ֆինանսական հաշվետվությանը կից ծանոթագրություններ

 

Ֆինանսական հաշվետվությանը կից ծանոթագրությունները կազմում են հաշվապահական հաշվեկշռի բաղկացուցիչ մասը: Ֆինանսական հաշվետվությանը կից ծանոթագրությունները բացահայտում են ՀՀ կենտրոնական բանկի հաշվառման քաղաքականությունը և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան ապահովում են լրացուցիչ տեղեկատվություն:

Ֆինանսական հաշվետվությանը կից ծանոթագրություններում ըստ առանձին հավելվածների բացահայտվում են հաշվեկշռի այն հոդվածները, որոնք ունեն մանրամասն տեղեկատվության անհրաժեշտություն:

 

Հավելված 1. «Իրավական դաշտ»

 

Հավելված 1-ը տեքստային է: Այս հավելվածում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի իրավական դաշտը, ՀՀ կենտրոնական բանկի հիմնախնդիրները, ֆունկցիաները և ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքները:

 

Հավելված 2. «Հաշվապահական ստանդարտներ»

 

Հավելված 2-ը տեքստային է: Այս հավելվածում բացահայտվում են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, որոնց հիման վրա կազմվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը:

 

Հավելված 3. «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից»

 

Հավելված 3-ի տարրերն են`

- Թղթակցային հաշիվներ

- Ներդրված ավանդներ արտարժույթով

- Ներդրված ավանդներ ոսկով

- Հավատարմագրային կառավարման հաշիվներ

- Արտարժույթով արժեթղթեր

- Արտարժույթով գործառնություններ

Հավելված 3-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հոդվածը: Հավելված 3-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Թղթակցային հաշիվներ

Հավելված 3-ի «Թղթակցային հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների 6211 «Ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվների դիմաց ստացված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

Ներդրված ավանդներ արտարժույթով

Հավելված 3-ի «Ներդրված ավանդներ արտարժույթով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6241 «Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված ցպահանջ ավանդների դիմաց ստացված տոկոսներ»

2.6242 «Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված ժամկետային ավանդների դիմաց ստացված տոկոսներ»

3.6243 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված ցպահանջ ավանդների դիմաց ստացված տոկոսներ»

4.6244 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված ժամկետային ավանդների դիմաց ստացված տոկոսներ»

 

Հավատարմագրային կառավարման հաշիվներ

Հավելված 3-ի «Հավատարմագրային կառավարման հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6253 «Ոչ ռեզիդենտ բանկերին հավատարմագրային կառավարման տրված միջոցների դիմաց ստացված տոկոսներ»

2.6254 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին հավատարմագրային կառավարման տրված միջոցների դիմաց ստացված տոկոսներ»

 

Ներդրված ավանդներ ոսկով

Հավելված 3-ի «Ներդրված ավանդներ ոսկով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների 6221 «Ոչ ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդների դիմաց ստացված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

Արտարժույթով արժեթղթեր

Հավելված 3-ի «Արտարժույթով արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1. 6231 «Այլ երկրների պետական արժեթղթերի դիմաց ստացված

տոկոսներ/կուպոնավճարներ»

2. 6232 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի դիմաց ստացված

տոկոսներ/կուպոնավճարներ»

3. 6233 «Այլ երկրների պետական զեղչատոկոսով արժեթղթերից ստացված

տոկոսներ»

4. 6234 «Այլ երկրների ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերից

ստացված տոկոսներ»

i

5. 6345 «Արտարժույթով զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված

եկամուտներ»

6. 6346 «Արտարժույթով տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված

եկամուտներ»

7. 6347 «Արտարժույթով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված

եկամուտներ»

8. 6348 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով պետական

արժեթղթերի վերավաճառքից եկամուտներ»

9. 6355 «Արտարժույթով ոչ պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու

վաճառքից ստացված եկամուտներ»

10. 6356 «Արտարժույթով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից

ստացված եկամուտներ».

11. 6357 «Արտարժույթով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից

ստացված եկամուտներ».

12. 6358 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով ոչ պետական

արժեթղթերի վերավաճառքից եկամուտներ»

(կետ 5-11 հաշիվները լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

Արտարժույթով գործառնություններ

Հավելված 3-ի «Արտարժույթով գործառնություններ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6212 «Արժույթի միջազգային հիմնադրամում միջոցների դիմաց

ստացված տոկոսներ»

2.6213 «Արժույթի միջազգային հիմնադրամի քվոտայի դիմաց ստացված

տոկոսներ»

3.6214 «Այլ միջազգային կազմակերպությունների հաշիվների դիմաց

ստացված տոկոսներ»

4.6255 «Ոչ ռեզիդենտ բանկերում բացված ակրեդիտիվների դիմաց

ստացված տոկոսներ»

5.6251 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց

ստացված տոկոսներ»

6.6252 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ ռեպո

համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ»

 

Հավելված 4. «Եկամուտներ դրամով գործառնություններից»

 

Հավելված 4-ի տարրերն են`

- Վարկեր Կառավարությանը

- Վարկեր և ռեպո համաձայնագրեր բանկերին

- Դրամով արժեթղթեր

Հավելված 4-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Եկամուտներ դրամով գործառնություններից» հոդվածը: Հավելված 4-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ դրամով գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Վարկեր Կառավարությանը

Հավելված 4-ի «Վարկեր Կառավարությանը» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6171 «ՀՀ կառավարությանը ՀՀ դրամով տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ»

2.6172 «Բյուջեի հաշվի օվերդրաֆտի դիմաց ստացված տոկոսներ»

 

Վարկեր և ռեպո համաձայնագրեր բանկերին

Հավելված 4-ի «Վարկեր և ռեպո համաձայնագրեր բանկերին» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6161 «Ռեզիդենտ բանկերին տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ»

2.6162 «Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ»

3.6163 «Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտների դիմաց ստացված տոկոսներ»

4.6164 «Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտների դիմաց ստացված տոկոսներ»

5. 6151 «Ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ»

6. 6152 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ»

i

7.6165 «Ռեզիդենտ բանկերին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց ստացված տոկոսներ»

(6165 հաշիվը լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

Դրամով արժեթղթեր

Հավելված 4-ի «Դրամով արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6111 «ՀՀ պետական արժեթղթերի դիմաց ստացված տոկոսներ/կուպոնավճարներ»

2.6112 «ՀՀ ոչ պետական արժեթղթերի դիմաց ստացված տոկոսներ/կուպոնավճարներ»

3.6113 «ՀՀ պետական զեղչատոկոսով արժեթղթերից ստացված տոկոսներ»

4.6114 «ՀՀ ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերից ստացված տոկոսներ»

i

5.6341 «ՀՀ դրամով զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված

եկամուտներ»

6.6342 «ՀՀ դրամով տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված

եկամուտներ»

7.6343 «ՀՀ դրամով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված

եկամուտներ»

8.6344 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով պետական արժեթղթերի

վերավաճառքից եկամուտ»

9.6351 «ՀՀ դրամով ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից

ստացված եկամուտներ»

10.6352 «ՀՀ դրամով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից

ստացված եկամուտներ»

11.6353 «ՀՀ դրամով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված

եկամուտներ»

12.6354 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի ՀՀ դրամով ոչ

պետական արժեթղթերի վերավաճառքից եկամուտներ»

(5-12 կետերի հաշիվները լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

Հավելված 5. «Այլ եկամուտներ»

 

Հավելված 5-ի տարրերն են`

- Վարձավճարներ

- Արտարժույթի առք ու վաճառք

- ՀՀ կենտրոնական բանկին նվիրատվություն

- Այլ եկամուտներ

- Տուգանքներ

Հավելված 5-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Այլ եկամուտներ» հոդվածը: Հավելված 5-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Այլ եկամուտներ» հոդվածի գումարին:

 

Վարձավճարներ

Հավելված 5-ի «Վարձավճարներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6011 «Վարձավճարներ ՀՀ դրամով կանխիկ գործառնությունների դիմաց»

2.6012 «Վարձավճարներ կանխիկ արտարժութային գործառնությունների դիմաց»

3.6013 «Վարձավճարներ արտարժույթի հնամաշ թղթադրամների փոխանակումից»

4.6451 «Եկամուտներ ՀՀ ԿԲ տպարանի գործունեությունից»

5.6411 «Վճարային փաստաթղթերից եկամուտ»

6.6412 «Էլեկտրոնային փոստ»

7.6413 «Քլիրինգ»

i

8.6414 «Հաշիվների սպասարկումից ստացված եկամուտներ»

(6414 հաշիվը լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

Արտարժույթի առք ու վաճառք

Հավելված 5-ի «Արտարժույթի առք ու վաճառք» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» հաշվի մնացորդին:

 

ՀՀ կենտրոնական բանկին նվիրատվություն

Հավելված 5-ի «ՀՀ կենտրոնական բանկի նվիրատվություն» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6811 «Եկամուտներ ՀՀ կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցներից»

2.6812 «Եկամուտներ ՀՀ կենտրոնական բանկին նվիրաբերված այլ ապրանքներից»

 

Այլ եկամուտներ

Հավելված 5-ի «Այլ եկամուտներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6191 «Եկամուտներ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգից»

2.6192 «Եկամուտներ ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգից»

3.6181 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ»

4.6291 «Եկամուտներ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգից»

5.6292 «Եկամուտներ ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգից»

6.6321 «Պլատինի առք ու վաճառքից ստացված եկամուտ»

7.6322 «Արծաթի առք ու վաճառքից ստացված եկամուտ»

8.6331 «Թանկարժեք մետաղներից հուշադրամների իրացումից ստացված եկամուտներ»

9.6332 «Թանկարժեք մետաղներից հուշամեդալների իրացումից ստացված եկամուտներ»

10.6333 «Թանկարժեք մետաղներից այլ դրամագիտական արժեքների իրացումից ստացված եկամուտներ»

11. 6334 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշադրամների իրացումից ստացված» եկամուտներ»

12.6335 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշամեդալների իրացումից ստացված եկամուտներ»

13.6336 «Ոչ թանկարժեք մետաղներից այլ դրամագիտական արժեքների իրացումից ստացված եկամուտներ»

14.6312 «Ոսկու առք ու վաճառքից ստացված եկամուտ»

i

15.6341 (6341 հաշիվը հանվել է 27.11.01 թիվ 305 որոշում)

16.6342 (6342 հաշիվը հանվել է 27.11.01 թիվ 305 որոշում)

17.6343 (6343 հաշիվը հանվել է 27.11.01 թիվ 305 որոշում)

18.6351 (6351 հաշիվը հանվել է 27.11.01 թիվ 305 որոշում)

19.6352 (6352 հաշիվը հանվել է 27.11.01 թիվ 305 որոշում)

20.6353 (6353 հաշիվը հանվել է 27.11.01 թիվ 305 որոշում)

21.6421»Գանձումներ արտոնագրեր տալու համար»

22.6431 «Չեկային գրքույկների վաճառքից ստացվող եկամուտ»

23.6441 «ՀՀ ԿԲ-ի կողմից տրված երաշխիքների դիմաց ստացված եկամուտներ»

24.6561 «Հիմնական միջոցների իրացումից առաջացած եկամուտներ»

25.6571 «Հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ»

26.6911 «Անհուսալի վարկերի և տոկոսների մարումից ստացված եկամուտներ»

27.6912 «Դեբիտորական պարտքերի փոխհատուցումից ստացված եկամուտներ»

28.6921 «Եկամուտներ վարկերի ապահովման պահուստի կարգավորումից»

29.6922 «Եկամուտներ անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստի կարգավորումից»

30.6923 «Եկամուտներ դրամագիտական արժեքների պահուստի կարգավորումից»

31.6924 «Եկամուտներ այլ կասկածելի ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստի կարգավորումից»

32. 6931 «Եկամուտներ միջմասնաճյուղային շրջանառության փակումից»

33. 6941 «Եկամուտներ այլ ապրանքների իրացումից»

34. 6951 «Եկամուտներ հանգստյան տան ուղեգրերի արժեքի գանձումից»

35. 6991 «Այլ եկամուտներ»

 

Տուգանքներ

Հավելված 5-ի «Տուգանքներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6611 «Տուգանք վարկը շուտ վերադարձնելու համար»

2.6621 «Տուգանք ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստներին մուծումների ժամկետների խախտման համար»

3.6629 «Այլ տուգանքներ»

4.6631 «Տուգանք պայմանագրային պարտավորությունները խախտելու համար»

 

Հավելված 6. «Ծախսեր արտարժութային գործառնություններից»

 

Հավելված 6-ի տարրերն են`

- Արժույթի միջազգային հիմնադրամի վարկեր

- Բանկերի հաշիվներ, ավանդներ, վարկեր և հակադարձ ռեպո համաձայնագրեր

- Վարձավճարներ (տոկոսներ)

- Այլ ավանդներ

Հավելված 6-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հոդվածը: Հավելված 6-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Արժույթի միջազգային հիմնադրամի վարկեր

Հավելված 6-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի վարկեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի 7281 «Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված վարկերի դիմաց վճարված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

Բանկերի հաշիվներ, ավանդներ, վարկեր և հակադարձ ռեպո համաձայնագրեր

Հավելված 6-ի «Բանկերի հաշիվներ, ավանդներ, վարկեր և հակադարձ ռեպո համաձայնագրեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7211 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

2.7212 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

3.7241 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ»

4.7242 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ»

5.7243 «Ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի դիմաց վճարված տոկոսներ»

6.7244 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց վճարված տոկոսներ»

7.7245 «Ոչ ռեզիդենտ բանկերի տրամադրած օվերդրաֆտների դիմաց վճարված տոկոսներ»

i

8.7246 «ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված վարկային գծի չօգտագործված մասի դիմաց վճարված տոկոսներ»

(7246 հաշիվը լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

Վարձավճարներ (տոկոսներ)

Հավելված 6-ի «Վարձավճարներ (տոկոսներ)» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7411 «Արտարժույթի կանխիկացման ծախսեր»

2.7412 «Արտարժույթի ապականխիկացման ծախսեր»

3.7413 «Թղթակցային հաշիվների սպասարկման ծախսեր»

4.7414 «Չեկերի, ակրեդիտիվների և այլ վճարային գործիքների սպասարկման ծախսեր»

5.7415 «Արտաքին կառավարման ծախսեր»

6.7416 «Արտաքին կառավարման հաշիվների սպասարկման ծախսեր»

7.7418 «Այլ կոմիսիոն ծախսեր»

 

Այլ ավանդներ

Հավելված 6-ի «Այլ ավանդներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7251 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

2.7252 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

3.7261 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

4.7262 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

5.7263 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

6.7264 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

7.7271 «ՀՀ կառավարության հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

8.7272 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

9.7273 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

10.7282 «Օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

11.7283 «Օտարերկրյա և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց վճարված տոկոսներ»

 

i

Այլ ծախսեր

Հավելված 6-ի «Այլ ծախսեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

7355 «Արտարժույթով պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

7356 «Արտարժույթով պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

7357 «Արտարժույթով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

7358 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով պետական արժեթղթերի վերավաճառքից».

7365 «Արտարժույթով ոչ պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

7366 «Արտարժույթով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

7367 «Արտարժույթով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

7368 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արտարժույթով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից»:

(հավելված 6-ի Այլ ծախսեր հոդվածը լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

Հավելված 7. «Ծախսեր դրամով գործառնություններից»

 

Հավելված 7-ի տարրերն են`

- Բանկերի ավանդներ, վարկեր, հակադարձ ռեպո համաձայնագրեր

- Այլ կազմակերպությունների ավանդներ

- Կոմիսիոն վճարներ

- Այլ ծախսեր

Հավելված 7-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Ծախսեր դրամով գործառնություններից» հոդվածը: Հավելված 7-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր դրամով գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Բանկերի ավանդներ, վարկեր, հակադարձ ռեպո համաձայնագրեր

Հավելված 7-ի «Բանկերի ավանդներ, վարկեր, հակադարձ ռեպո համաձայնագրեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7111 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

2.7112 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

3.7131 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

4.7132 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

5.7141 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

6.7142 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

7.7145 «Ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ»

8.7146 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ»

 

Այլ կազմակերպությունների ավանդներ

Հավելված 7-ի «Այլ կազմակերպությունների ավանդներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7133 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

2.7134 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

3.7143 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

4.7144 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

5.7151 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

6.7152 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

7.7161 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

8.7162 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

9.7163 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

10.7164 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

11.7171 «ՀՀ կառավարության հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

12.7172 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

13.7173 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

14.7181 «Օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

 

Կոմիսիոն վճարներ

Հավելված 7-ի «Կոմիսիոն վճարներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7541 «Փոստային ծախսեր»

2.7542 «Գործառնական կապի ծախսեր»

3.7543 «Գործնական տեղեկատվական համակարգի սպասարկման ծախսեր»

 

Այլ ծախսեր

Հավելված 7-ի «Այլ ծախսեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7165 «Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

2.7166 «Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

i

3.7351 «ՀՀ դրամով պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

4.7352 «ՀՀ դրամով պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

5.7353 «ՀՀ դրամով այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

6.7354 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով պետական արժեթղթերի վերավաճառքից».

7.7361 «ՀՀ դրամով ոչ պետական զեղչատոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

8.7362 «ՀՀ դրամով ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

9.7363 «ՀՀ դրամով այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր».

10.7364 «Ծախսեր ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ դրամով ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից»

(3-10 կետերի հաշիվները լրաց. 27.11.01 թիվ 305 որոշում)

 

----------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.05.2000
N 114
Որոշում