ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2020 թվականի N 759-Ա
ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 125-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) կանոնադրության 4-րդ գլխի 16-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին նշանակել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մարտի 13-ի «Ս. Հարությունյանին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին» N 125-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 30
Երևան