ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 2020 թվականի N 367-Լ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Հաստատել հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը` համաձայն հավելվածի:
i
2. Սահմանել, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունները սահմանվում են հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և կիրառվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայության պաշտոնի նշանակվող անձանց նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հունիսի 29
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2020 թ. հունիսի 29-ի
N 367-Լ որոշման
ՑԱՆԿԸ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.__________________________________________________________.
|N |Մասնագիտությունը |Ծածկագիրն` ըստ|
| | |կառավարության |
| | |2014 թվականի |
| | |հոկտեմբերի |
| | |23-ի N 1191-Ն |
| | |որոշման |
|___|_______________________________________|______________|
|1. |Տնտեսագիտություն | 0311 |
|___|_______________________________________|______________|
|2. |Հաշվապահություն և հարկային գործ | 0411 |
|___|_______________________________________|______________|
|3. |Ֆինանսներ | 0412 |
|___|_______________________________________|______________|
|4. |Կառավարում և վարչարարություն | 0413 |
|___|_______________________________________|______________|
|5. |Շուկայագիտություն | 0414 |
|___|_______________________________________|______________|
|6. |Իրավունք | 0421 |
|___|_______________________________________|______________|
|7. |Մաթեմատիկա | 0561 |
|___|_______________________________________|______________|
|8. |Վիճակագրություն | 0562 |
|___|_______________________________________|______________|
|9. |Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա | 0611 |
|___|_______________________________________|______________|
|10.|Միջոլորտային մասնագիտություններից` | |
|___|_______________________________________|______________|
|1) |ագրոէկոնոմիկա | 0318 |
|___|_______________________________________|______________|
|2) |ագրոբիզնես | 0418 |
|___|_______________________________________|______________|
|3) |բիզնես վարչարարություն | 0418 |
|___|_______________________________________|______________|
|4) |ֆինանսական մաթեմատիկա | 0568 |