Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 755-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2020 թվականի N 768-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 755-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) 1-ին կետում «աշխատողների առողջության և անվտանգության ապահովման» բառերը փոխարինել «աշխատանքային իրավունքի` ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման» բառերով.

2) 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «պրի պրավիտելստվե» բառերը.

i

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով առողջապահության բնագավառի իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման ապահովումն է:».

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«10. Տեսչական մարմնի խնդիրներն են` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի` ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում:».

5) 11-րդ կետի`

i

ա. 2-րդ ենթակետից հանել «և դեղագործական գործունեության» բառերը,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը` բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության, ինչպես նաև առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ».

6) 11-րդ կետի 8-րդ ենթակետը «վերահսկողության իրականացումը» բառերից հետո լրացնել «մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման` ներառյալ» բառերով.

7) 11-րդ կետի 10-րդ ենթակետում`

ա. «աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողության իրականացումը, որը ներառում է» բառերը փոխարինել «աշխատանքային իրավունքի` ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության իրականացումը, որը ներառում է`» բառերով,

բ. «բ» պարբերությունում «ուսումնասիրումն ու վերլուծումը» բառերը փոխարինել «ուսումնասիրումը, վերլուծումը և դրանց կանխարգելման նպատակով գործատուին միջնորդություններ և (կամ) առաջարկություններ ներկայացնելը» բառերով,

գ. «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«գ. գործատուներին, աշխատողներին և նրանց ներկայացուցիչներին աշխատողների անվտանգության ապահովմանը և առողջության պահպանմանը, աշխատանքային հարաբերություններին առնչվող օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ տեղեկատվության և (կամ) խորհրդատվության տրամադրումը,»,

դ. «ե» պարբերությունը «օրենսգրքով» բառից հետո լրացնել «և այլ նորմատիվ իրավական ակտերով» բառերով,

ե. ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով`

«զ. գործատուների, աշխատողների և նրանց ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարների կազմակերպումը,

է. աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ լիազորված մարմին առաջարկության ներկայացումը,

ը. կազմակերպությունների լուծարման ընթացքում աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացումը` իր լիազորությունների շրջանակներում,

թ. կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժ. օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթներ իրականացնելիս` գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից աշխատողների իրավունքներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ պահանջելն ու ստանալը և փաստաթղթերի կրկնօրինակներ վերցնելը,

ժա. աշխատանքային պայմանագրերի կնքման և (կամ) լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժբ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի ու մասնագիտական հիվանդությունների հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

8) 11-րդ կետը 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին և 10.2-րդ ենթակետերով`

«10.1) Սույն կետի 10-րդ ենթակետի «ը» - «ժա» պարբերություններով սահմանված վերահսկողությունը տեսչական մարմինն իրականացնում է ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում:

10.2) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ:».

9) 11-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերը «առողջապահության,» բառից հետո լրացնել «աշխատանքային իրավունքի` ներառյալ» բառերով.

10) 11-րդ կետը 17-րդ ենթակետից հետո լրացնել նոր` 17.1-ին և 17.2-րդ ենթակետերով`

«17.1. «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողության իրականացումը.

17.2. իր իրավասության սահմաններում մասնակցությունը զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացմանը:».

i

11) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «բժշկական սպասարկման վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումն անվանափոխել «բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության» և այդ կապակցությամբ 27-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն».

12) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումն անվանափոխել «աշխատանքի վերահսկողության վարչության» և այդ կապակցությամբ 27-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) աշխատանքի վերահսկողության վարչություն».

13) ստեղծել զորահավաքային բաժին` այդ կապակցությամբ 27-րդ կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով`

«9) Զորահավաքային բաժին».

14) 28-րդ կետի`

i

ա. 3-րդ ենթակետում «հարավային» բառը փոխարինել «արևմտյան» բառով,

բ. 4-րդ ենթակետում «արևմտյան» բառը փոխարինել «արևելյան» բառով,

գ. 5-րդ ենթակետում «արևելյան» բառը փոխարինել «հարավային» բառով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.07.2020
N 768-Լ
Որոշում