Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2020 թվականի N 242-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25.1-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի հունիսի 24-ի

N 242-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության թույլտվությունը տալիս է Երևանի քաղաքապետը, եթե շրջիկ առևտրի կետը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:

2. Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի` հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով` էլեկտրոնային ամրագրման եղանակով` մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 23:00-ն:

3. Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով` միաժամանակ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) տեղական տուրքի վճարման անդորրագիր,

2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,

3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,

4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,

5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,

6) արտաքին տեսքի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից տրամադրված եզրակացություն:

4. Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացվելուց հետո 6 օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը ներկայացվում է զննության: Եթե զննության ընթացքում ավտոմոբիլի կամ կցորդի վերասարքավորման օրինականության, սանիտարական կամ տեխնիկական անվտանգության նորմերի պահպանության վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առաջանում, ապա կարող են պահանջվել տեղեկանքներ` տրված համապատասխան պետական կառավարման լիազոր մարմիններից կամ մասնագիտական եզրակացություն` լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:

5. Շրջիկ առևտրի թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է շրջիկ առևտրի կետի զննությունից հետո 4 օրվա ընթացքում:

6. Շրջիկ առևտրի թույլտվության հետ միաժամանակ տրամադրվում է էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք:

7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, առաջացել է սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, ինչպես նաև դիմումատուն սահմանված ժամկետում շրջիկ առևտրի կետը չի ներկայացրել զննության:

8. Շրջիկ առևտրի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

9. Թույլտվությունը տրվում է մեկ ամիս ժամկետով, սակայն հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված` առանց վերը նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն:

10. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ հսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին ծանուցվում է տնտեսվարող սուբյեկտը, որից հետո 3-օրյա ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում վերջինիս մուտքը էլեկտրոնային հարթակ արգելվում է:

11. Ծանուցումը ստանալուց հրաժարվելու դեպքում այն հրապարակվում է շրջիկ առևտրի կետում տնտեսական գործունեություն իրականացնող անձի կամ նրա աշխատակցի ներկայությամբ:

12. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

II. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով:

14. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդներ կարող են լինել մինչև 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության և 3 մետր բարձրության:

15. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, որը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին թիվ 138 հրամանով հաստատված աղմուկի թույլատրելի նորմերին ներկայացվող պահանջներին, իսկ հանրային սննդի ծառայություն մատուցողները` նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին թիվ 876 հրամանով հաստատված կանոններին համապատասխանող խմելու ջրի, ինչպես նաև գոյացած կեղտաջրի պահման համար յուրաքանչյուրը առնվազն 100 լիտր տարողունակությամբ հերմետիկ փակ տարաներով:

16. Շրջիկ առևտրի կետը պետք է ապահովված լինի արտաքին լուսավորության համակարգով:

17. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կողային (մայթին կից) հատվածից պետք է ունենան համապատասխան բացվածք` առևտրի իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման համար:

18. Շրջիկ առևտրի կետերն անվտանգ կայանման կազմակերպման համար պետք է ապահովված լինեն արգելակման համակարգի հանգույցներով:

19. Շրջիկ առևտրի կետի արտաքին տեսքը և դրա վրա փակցված գովազդն ու ձևավորումը անհրաժեշտ է նախապես ներկայացնել Երևանի քաղաքապետարան` հաստատման:

 

III. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Շրջիկ առևտրի կետերի միջոցով գործունեություն թույլատրվում է իրականացնել հետևյալ վայրերում` տվյալ վայրի համար սահմանված ժամերին և ժամկետում, ընդ որում նշված վայրի համար ամրագրումը մեկ օրից ավել լինելու դեպքում շրջիկ առևտրի կետը նշված վայրում կարող է կայանել մինչև ամրագրման ժամկետի ավարտը, սույն կետով նախատեսված ժամերից դուրս` առանց գործունեություն իրականացնելու:

 

._____________________________________________________________________.

|  |Վարչական  |Փողոցի և  տարածքի անվանում        | Ժամեր     |Ժամկետ- |

|  |շրջան     |                                  |           |ներ     |

|__|__________|__________________________________|___________|________|

|1 |Աջափնյակ  |Ա. Սարգսյան- Ռ. Մելիքյան փողոցների|09:00-23:00|մինչև   |

|  |          |խաչմերուկ                         |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|2 |Աջափնյակ  |Հալաբյան փողոց, աջակողմյան        |09:00-23:00|մինչև   |

|  |          |հատված` 19 շենքի դիմաց            |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|3 |Աջափնյակ  |Հալաբյան-Մարգարյան փողոցների      |09:00-23:00|մինչև   |

|  |          |խաչմերուկին հարող այգու հարակից   |           |3 օր    |

|  |          |տարածք                            |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|4 |Աջափնյակ  |Մազմանյան-Բեկնազարյան փողոցների   |09:00-23:00|մինչև   |

|  |          |խաչմերուկ                         |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|5 |Ավան      |Աճառյան փողոց, 1 շենքի            |09:00-23:00|մինչև   |

|  |          |(ճգնաժամային ակադեմիայի) դիմաց    |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|6 |Ավան      |Իսահակյան թաղամաս, 2 շենքի        |09:00-23:00|մինչև   |

|  |          |(Անձնագրային և  վիզաների          |           |3 օր    |

|  |          |վարչության Ավանի բաժնի) դիմաց     |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|7 |Արաբկիր   |Ազատության պողոտա, (Հաղթանակ      |09:00-23:00|մինչև   |

|  |          |զբոսայգու դիմացի մայթ)            |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|8 |Արաբկիր   |Ազատության պողոտա, (Հաղթանակ      |09:00-23:00|մինչև   |

|  |          |զբոսայգու դիմացի մայթ)            |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|9 |Արաբկիր   |Գրիբոյեդովի փողոց, 48             |09:00-23:00|մինչև   |

|  |          |(գազալցակայանի) դիմաց             |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|10|Արաբկիր   |Լեռ Կամսարի փողոց 40              |09:00-23:00|մինչև   |

|  |          |(Ամերիկյան համալսարանի)  դիմաց    |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|11|Արաբկիր   |Կոմիտասի պողոտա, 1 շենքի          |09:00-23:00|մինչև   |

|  |          |(Հայբիզնեսբանկի) դիմաց            |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|12|Արաբկիր   |Կոմիտասի պողոտա, 49 շենքի         |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմացի պուրակ                     |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|13|Արաբկիր   |Հ. Հակոբյան փողոց, 1 շենքի        |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմաց                             |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|14|Արաբկիր   |Մամիկոնյանց փողոց, 27 շենքի       |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմաց                             |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|15|Արաբկիր   |Մամիկոնյանց փողոց, 34ա շենքի      |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմաց                             |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|16|Արաբկիր   |Մամիկոնյանց փողոց, 35 շենքի       |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմաց                             |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|17|Արաբկիր   |Ն. Զարյան փողոց, 25 շենքի         |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմաց                             |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|18|Արաբկիր   |Ռիգայի փողոց, (Սլավոնական         |09:00-23:00|մինչև   |

|  |          |համալսարանի դիմաց)                |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|19|Արաբկիր   |Վ. Փափազյան փողոց, վերջնամաս      |09:00-23:00|մինչև   |

|  |          |(Մանկական զբոսայգու դիմաց)        |           |2 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|20|Դավթաշեն  |Աշտարակի խճուղի                   |09:00-23:00|մինչև   |

|  |          |                                  |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|21|Դավթաշեն  |Դավթաշեն 2-րդ թաղամաս,            |09:00-23:00|մինչև   |

|  |          |(այգու հարևանությամբ)             |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|22|Դավթաշեն  |Եղվարդի խճուղի, 26 շենքի          |09:00-23:00|մինչև   |

|  |          |կողքը                             |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|23|Էրեբունի  |Ազատամարտիկների փողոց, 78         |09:00-23:00|մինչև   |

|  |          |(Մանկական այգու                   |           |3 օր    |

|  |          |հարևանությամբ)                    |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|24|Էրեբունի  |Մուրացանի փողոց, (հոսպիտալի       |09:00-23:00|մինչև   |

|  |          |հարևանությամբ)                    |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|25|Էրեբունի  |Սասունցի Դավթի հրապարակ           |09:00-23:00|մինչև   |

|  |          |(կայարանամերձ տարածք)             |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|26|Էրեբունի  |Տիտոգրադյան փողոց, 4 շենքի        |09:00-23:00|մինչև   |

|  |          |(հիվանդանոցի) դիմաց               |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|27|Կենտրոն   |Աբովյան փողոց, (Հայաստանի ազգային |09:00-23:00|1 օր    |

|  |          |ագրարային համալսարանի դիմաց)      |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|28|Կենտրոն   |Ալ. Մանուկյան փողոց, (Հայաստանի   |09:00-23:00|1 օր    |

|  |          |ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի   |           |        |

|  |          |պետական ինստիտուտի դիմաց)         |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|29|Կենտրոն   |Ալ. Մանուկյան փողոց, (Երևանի      |09:00-23:00|1 օր    |

|  |          |պետական համալսարանի դիմաց)        |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|30|Կենտրոն   |Խանջյան փողոց, (երաժշտական        |09:00-23:00|1 օր    |

|  |          |դպրոցի դիմաց)                     |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|31|Կենտրոն   |Ծիծեռնակաբերդի խճուղի, (Հրազդան   |09:00-23:00|1 օր    |

|  |          |մարզադաշտի հարակից տարածք)        |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|32|Կենտրոն   |Կորյունի փողոց, (Հայաստանի ազգային|09:00-23:00|1 օր    |

|  |          |պոլտեխնիկական համալսարանի դիմաց)  |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|33|Կենտրոն   |Կորյունի փողոց, (Երևանի           |09:00-23:00|1 օր    |

|  |          |հենակետային բժշկական քոլեջի դիմաց)|           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|34|Կենտրոն   |Չարենցի փողոց, (Երևանի  պետական   |09:00-23:00|1 օր    |

|  |          |համալսարանի հարակից տարածք)       |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|35|Կենտրոն   |Տերյան փողոց, (Հայաստանի ազգային  |09:00-23:00|1 օր    |

|  |          |պոլիտեխնիկական համալսարանի դիմաց) |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|36|Կենտրոն   |Լենինգրադյան փողոց, Կարեն         |09:00-23:00|1 օր    |

|  |          |Դեմիրճյանի անվան մարզահամերգային  |           |        |

|  |          |համալիրի դիմացի ավտոկայանատեղի    |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|37|Մալաթիա - |Անդրանիկի փողոց, 74 շենքի         |09:00-23:00|մինչև   |

|  |Սեբաստիա  |(Հայաստան կ/թ) և  եկեղեցու հարակից|           |3 օր    |

|  |          |տարածք                            |           |        |

|__|__________|__________________________________|___________|________|

|38|Մալաթիա - |Անդրանիկի փողոց, (Զ. Անդրանիկի    |09:00-23:00|մինչև   |

|  |Սեբաստիա  |արձանի դիմաց)                     |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|39|Մալաթիա - |Անդրանիկի փողոց, (Մայրության      |09:00-23:00|մինչև   |

|  |Սեբաստիա  |այգու հարևանությամբ)              |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|40|Մալաթիա - |Րաֆֆու փողոց, (եկեղեցու դիմաց)    |09:00-23:00|մինչև   |

|  |Սեբաստիա  |                                  |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|41|Նոր Նորք  |Գայի պողոտա, 16 շենքի դիմաց       |09:00-23:00|մինչև   |

|  |          |                                  |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|42|Նոր Նորք  |Գյուրջյան փողոց, 8 շենքի          |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմաց                             |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|43|Նորք-Մարաշ|Նորքի 5-րդ փողոցի 8 շենքի         |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմաց                             |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|44|Նուբարաշեն|Նուբարաշեն 7-րդ փողոց, (Նուբարի   |09:00-23:00|մինչև   |

|  |          |այգու հարակից տարածք)             |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|45|Նուբարաշեն|Նուբարաշեն 11-րդ փողոց, (այգուն   |09:00-23:00|մինչև   |

|  |          |կից տարածք)                       |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|46|Շենգավիթ  |Արշակունյաց պողոտա, 39 շենքի      |09:00-23:00|մինչև   |

|  |          |դիմաց                             |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|47|Շենգավիթ  |Արարատյան փողոց, 43 հասցեին       |09:00-23:00|մինչև   |

|  |          |հարակից տարածք                    |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|48|Շենգավիթ  |Արտաշատի խճուղի, 11 հասցեին       |09:00-23:00|մինչև   |

|  |          |հարակից տարածք                    |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|49|Քանաքեռ - |Դ. Անհաղթի փողոց, 4 շենքի         |09:00-23:00|մինչև   |

|  |Զեյթուն   |դիմաց                             |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|50|Քանաքեռ - |Դրոյի փողոց, 9 շենքի դիմաց        |09:00-23:00|մինչև   |

|  |Զեյթուն   |(շատրվանների հարևանությամբ)       |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|51|Քանաքեռ - |Զ. Սարկավագի փողոց, 131           |09:00-23:00|մինչև   |

|  |Զեյթուն   |շենքի դիմաց                       |           |3 օր    |

|__|__________|__________________________________|___________|________|

|52|Քանաքեռ - |Հր. Ներսիսյան փողոց, 7 շենքի      |09:00-23:00|մինչև   |

|  |Զեյթուն   |(արյունաբանական կենտրոնի) դիմաց   |           |3 օր    |

._____________________________________________________________________.

 

IV. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

21. Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել`

1) գյուղատնտեսական արտադրանք,

2) մսամթերք,

3) ծովամթերք,

4) կաթնամթերք,

5) կենդանիներ

6) դեղեր և բժշկական նշանակության արտադրանք,

7) շինանյութ,

8) ավտոպահեստամասեր,

9) հրավառության կամ հրագործական արտադրանք,

10) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ

11) կենցաղային և համակարգչային տեխնիկա,

12) աուդիո և վիդեո արտադրանք,

13) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր,

14) որսորդական պարագաներ,

15) տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ,

16) պահպանակներ, միջադիրներ և հիգիենայի այլ պարագաներ,

17) ծխախոտի արտադրանք,

18) թունդ ոգելից խմիչքներ,

19) հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ,

20) մանկական կերեր,

21) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

22. Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում մատուցել`

1) վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ,

2) ինտերնետ ծառայություններ,

3) բանկային կամ արտարժութային ծառայություններ,

4) կապի և հեռահաղորդակցման ծառայություններ,

5) բժշկական ծառայություններ,

6) կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ,

7) ցանկացած տեսակի մերսման ծառայություններ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
24.06.2020
N 242-Ն
Որոշում