ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
8 օգոստոսի 2018 թվականի N 242-Լ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել բնապահպանության նախարարի նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար Է. Գրիգորյան
Հավելված
բնապահպանության նախարարի
2018 թվականի օգոստոսի 8-ի
N 242-Լ հրամանի
ԿԱՐԳ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված բնապահպանության նախարարի նորմատիվ իրավական ակտերի (այսուհետ` նորմատիվ իրավական ակտ) հաշվառման և պահպանման հետ կապված հարաբերությունները:
2. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային հաշվառման մատյանում` (այսուհետ` մատյան) դրանց ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում:
3. Նորմատիվ իրավական ակտերի ստորագրված բնօրինակների տեսաներածված (Ականավորված) տարբերակները` եռօրյա ժամկետում մատյանում հաշվառվելուց հետո, պահպանվում են էլեկտրոնային թղթապանակներում:
4. Նորմատիվ իրավական ակտերի ստորագրված բնօրինակների թղթային տարբերակներն ըստ տարեթվերի պահպանվում են իրավաբանական վարչությունում դրանց համար նախատեսված թղթապանակներում` անժամկետ:
5. Հիմնական նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում` հիմնական նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտի ստորագրված բնօրինակի թղթային տարբերակը պահպանվում է համապատասխան տարեթվի թղթապանակում, իսկ բնօրինակի թղթային տարբերակի պատճենը կցվում է սույն կարգի 4-րդ կետում նշված թղթապանակում պահվող հիմնական նորմատիվ իրավական ակտին:
6. Մատյանի վարման և նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման հետ կապված գործառույթներն իրականացնում է բնապահպանության նախարարության իրավաբանական վարչությունը:
7. Մատյանում ըստ հերթականության նշվում են`
1) նորմատիվ իրավական ակտի հաշվառման հերթական համարը.
2) նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը (համատեղի դեպքում` մարմինները).
3) նորմատիվ իրավական ակտի վերնագիրը.
4) նորմատիվ իրավական ակտի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
5) նորմատիվ իրավական ակտի հերթական համարը.
6) նորմատիվ իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
7) նորմատիվ իրավական ակտի հրապարակման, դրա ուժի մեջ մտնելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
8) նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը:
8. Մատյաններում կարող են նախատեսվել նաև այլ նշումներ:
9. Մատյաններում հաշվառման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Հաշվառման համարների հերթականությունը իրավական ակտերի բնույթից կախված չի փոփոխվում:
10. Մատյանում նշումները պետք է կատարվեն առանց կրճատումների:
11. Յուրաքանչյուր տարվա առաջին աշխատանքային օրը` նախորդ տարվա մատյանում սույն կարգի 5-րդ կետում գրանցված տվյալները տպվում են, էջերը համարակալվում են, յուրաքանչյուր էջ հաստատվում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ, որից հետո մատյանում նոր գրառումն արգելվում է: Մատյանի թղթային տարբերակը պահվում է իրավաբանական վարչությունում` անժամկետ:
12. Սույն կարգը տարածվում է նաև բնապահպանության նախարարի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի հաշվառման ու պահպանման, ինչպես նաև մատյանի վարման հետ կապված հարաբերությունների վրա: Ներքին իրավական ակտերի հաշվառումը կատարվում է առանձին մատյանում:
13. Սույն կարգի 2-րդ, 4-րդ կետերի, 7-րդ կետի 1-6-րդ ենթակետերի և 10-րդ կետի պահանջները տարածվում են նաև բնապահպանության նախարարի կողմից ընդունված անհատական իրավական ակտերի հաշվառման ու պահպանման, ինչպես նաև մատյանի վարման հետ կապված հարաբերությունների վրա: Անհատական իրավական ակտերի հաշվառումը կատարվում է առանձին մատյանում: Անհատական իրավական ակտերի հաշվառման և պահպանման, մատյանի վարման հետ կապված գործառույթներն իրականացնում է բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժինը: