Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1119-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պահառությանը հանձնված 2008 թվականի արտադրության «Հյունդայի Էլանտրա 1.6» մակնիշի 172 LL 50 պետական համարանիշի մեքենան (նույնացման համարը` KMHDU41BP8U580884, սկզբնական արժեքը` 6.650.000 դրամ, հաշվեկշռային արժեքը` 0 դրամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2018 թվականի արտադրության «ՏՈՅՈՏԱ LC 150 4.0 GAS» մակնիշի 672 ՏՏ 60 պետական համարանիշի (նույնացման համարը` JTEBU3FJ005084382, սկզբնական արժեքը` 26.496.000 դրամ, հաշվեկշռային արժեքը` 26.496.000 դրամ) մեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված «Հյունդայի Տուկսոն 2.7» մակնիշի 001 LO 07 պետական համարանիշի մեքենան (նույնացման համարը` KMHJN81DP8U757675, սկզբնական արժեքը` 7.950.000 դրամ, հաշվեկշռային արժեքը` 0 դրամ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված մեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված մեքենաների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համապատասխան նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2020
N 1119-Ա
Որոշում