Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2020 թվականի N 1125-Ն

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 3-ի

N 1125-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 160.1-ին հոդվածով սահմանված վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտություններից որևէ մեկով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կայքում զետեղված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (այսուհետ` բուհ) ցանկում ներառված առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորող` վարձու աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` սովորող) վրա:

3. Եթե ուսումնական տարվա ընթացքում սովորողի համար աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող սովորողների դեպքում` սովորողը, ուսումնական տարվա ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա սովորողին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո` սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

4. Սովորողի համար ուսումնական տարվա որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

5. Սույն կարգի իմաստով ուսումնական տարին ներառում է բուհի ուսումնական պլանով սահմանված ուսումնառության ամիսները:

6. Եկամտային հարկի գումարների վերադարձի համար սովորողը բուհում ներկայացնում է դիմում` համաձայն N 1 ձևի, հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը, սովորողի` բուհի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում` ուսման վարձի մասով) կատարման դեպքում:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում բուհում դիմում չներկայացնելու դեպքում սովորողը կարող է դիմել հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվան հաջորդող երկու տարիների ընթացքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում:

8. Բուհերը համապատասխանաբար մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 6-րդ կետով սահմանված սովորողների վերաբերյալ տվյալները` համաձայն N 2 ձևի:

9. Բուհի կողմից տրամադրված` սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկատվությունը նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` հարկային մարմին) է ներկայացնում համապատասխանաբար մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 15-ը կամ ապրիլի 15-ը:

10. Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում սովորողը հարկային մարմնի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում ուսումնական տարվա մեջ ներառվող ամիսների համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ սույն կարգով սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք` համաձայն N 3 ձևի:

11. Սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվության փոփոխությունների դեպքում սովորողը պարտավոր է վճարված եկամտային հարկի գումարները հետագա հաշվետու տարիներին վերադարձնելու համար հերթական դիմումի հետ բուհ ներկայացնել փոփոխությունները հավաստող փաստաթղթերը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետներում:

12. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է`

1) նախարարության կամ բուհի կողմից, եթե`

ա. բուհը հավատարմագրված չէ,

բ. մասնագիտությունը ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկերում,

գ. սովորողը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

դ. սովորողն ունի ուսման վարձի պարտք,

ե. դիմումը ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետների խախտմամբ.

2) հարկային մարմնի կողմից մերժվում է, եթե`

ա. նախարարության կողմից սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմին տրամադրելու պահին ուսումնական տարվա մեջ ներառված բոլոր ամիսների համար, որոնց ընթացքում սովորողը համարվել է վարձու աշխատող, ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկի գծով հաշվարկված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն,

բ. սովորողը սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ նույն կրթական աստիճանում որևէ մասնագիտության գծով օգտվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորությունից,

գ. հարկային մարմնում առկա տեղեկատվության հիման վրա պարզվում է, որ ուսումնական տարվա ընթացքում սովորողը փաստացի օգտվել է օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորությունից,

դ. առկա է սովորողին որևէ հիմքով ավելի վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ վերջինս ծանուցվել է, և այդ գումարը հաջորդ հաշվետու ժամանակահատվածի վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել սովորողի համաձայնությունը:

13. Եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում մերժման հիմքերի մասին սովորողին ծանուցվում է`

1) բուհի կողմից` 6-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում.

2) նախարարության կողմից` 8-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում.

3) հարկային մարմնի կողմից` 9-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 8 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո հարկային մարմինը մերժման հիմքերի բացակայության դեպքում տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող 8 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գանձապետարան է ներկայացնում վարձու աշխատող հանդիսացող սովորող ֆիզիկական անձին ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման վճարման հանձնարարական:

15. Վերադարձվող գումարը սովորողին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) սովորողի անունը, ազգանունը.

2) սովորողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) ուսումնական տարին, որին վերաբերում է վերադարձվող գումարը.

4) սովորողի բանկի անվանումը և հաշվեհամարը.

5) վերադարձվող գումարի չափը.

6) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է վերադարձվի գումարը:

16. Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը հարկային մարմնի կողմից գանձապետարանի միջոցով փոխանցվում է սովորողի բանկային հաշվին:

17. Հարկային մարմինը գանձապետարանից սովորողի անվանական տվյալների, բանկի անվանման, բանկային հաշվեհամարի անհամապատասխանությամբ պայմանավորված` եկամտային հարկի գումարները չվերադարձնելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու դեպքում դրա մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է սովորողին` ճշտված տվյալների և բանկային հաշվեհամարը հիմնավորող փաստաթղթերի լուսապատճենները հարկային մարմնի համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու նպատակով:

18. Հարկային մարմնի պահանջով 17-րդ կետով սահմանված ճշտված տեղեկատվությունը սովորողի կողմից ներկայացվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը կազմում և գանձապետարան է ներկայացնում վարձու աշխատող հանդիսացող սովորող ֆիզիկական անձին ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման վճարման հանձնարարականը:

19. Սովորողին որևէ հիմքով ավելի վերադարձված գումարների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածի վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից` դրա մասին տվյալ սովորողին ծանուցելու և նրա համաձայնությունն ստանալու միջոցով, իսկ նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և տվյալ սովորողն ավելի վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում է համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

___________________________-ի

(բուհի անվանումը)

Ռեկտոր ___________________-ին

(անունը, ազգանունը)

_______________մասնագիտության

_______________________կուրսի

Սովորող __________________-ից

(անունը, ազգանունը)

Հեռախոսահամարը_______________

Էլ. հասցեն __________________

Հասցեն_______________________

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան` _________ ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար խնդրում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետով սահմանված հետևյալ տեղեկատվությունը:

Կից ներկայացնում եմ`

1. անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),

2. հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում` հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),

3. բանկային տվյալները (բանկի անվանումը և հաշվեհամարը):

Առդիր` ___ էջ:

 

    Դիմող __________________               ______________________

           (ստորագրությունը)                (անունը, ազգանունը)

 

________________________

                                                   (օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ձև N 2

 

._________________________________________________________________________

|                          Տեղեկատվություն

|      Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի

|  փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունք

|                     ունեցող ուսանողների վերաբերյալ

|_________________________________________________________________________

|                 (Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը)

|__________________________________________________________________________

|Հ/Հ|Անունը|Ազգա-   |Հայրա-  |ՀԾ        |Անձը  |Անձը    |Անձը  |Բնակու-   |

|   |      |նունը   |նունը   |համարանիշը|հաստա-|հաստատող|հաս-  |թյան      |

|   |      |        |        |          |տող   |փաստա-  |տատող |վայրի     |

|   |      |        |        |          |փաստա-|թղթի    |փաստա-|հասցեն    |

|   |      |        |        |          |թուղթը|համարը  |թղթի  |          |

|   |      |        |        |          |      |        |տրման |          |

|   |      |        |        |          |      |        |ամսա- |          |

|   |      |        |        |          |      |        |թիվը  |          |

|   |      |        |        |          |      |        |      |          |

|   |      |        |        |          |      |        |      |          |

|___|______|________|________|__________|______|________|______|__________|

|օրի|Աննա  |Սարգսյան|Սամվելի |ՀԾ   |123 |Նույնա|12345678|01-02-|Ք. Երևան, |

|նակ|      |        |        |համա-|456 |կանաց-|        |02    |Վազգեն    |

|   |      |        |        |րանիշ|789 |ման   |        |      |Սարգսյան  |

|   |      |        |        |     |    |քարտ  |        |      |3         |

|___|______|________|________|_____|____|______|________|______|__________|

|___|______|________|________|_____|____|______|________|______|__________|

|___|______|________|________|_____|____|______|________|______|__________|

.__________________________________________________________________________

__________________________________________________________________________.

|Կոնտակ|Կրթա-|Դասիչը   |Մասնա-|Կուրսը|Հաշվետու|Ուսումնա-  |Բանկային       |

|տային |կան  |         |գիտու-|      |ժամանա- |կան տարում |տվյալները      |

|տվյալը|աստի-|         |թյունը|      |կաշրջա- |ներառված   |_______________|

|(հեռա-|ճանը |         |      |      |նում    |ամիսները   |բանկի|հաշվե-   |

|խոսա- |     |         |      |      |ուսանողի|(սկիզբը և  |անվա-|համար    |

|համարը|     |         |      |      |կողմից  |ավարտը)    |նումը|         |

|էլ.   |     |         |      |      |փաստացի |           |     |         |

|հասցեն|     |         |      |      |վճարված |           |     |         |

|      |     |         |      |      |ուսման  |           |     |         |

|      |     |         |      |      |վարձա-  |           |     |         |

|      |     |         |      |      |վճարը   |           |     |         |

|______|_____|_________|______|______|________|___________|_____|_________|

|12345 |Մագիս|011302.  |Հատուկ|      |500000  |01.09.2021-|X    |123456789|

|679   |տրա- |00.7     |Մանկա-|      |        |31.06.1022 |բանկ |         |

|      |տուրա|         |վարժու|      |        |           |     |         |

|      |     |         |թյուն |      |        |           |     |         |

|______|_____|_________|______|______|________|___________|_____|_________|

|______|_____|_________|______|______|________|___________|_____|_________|

|______|_____|_________|______|______|________|___________|_____|_________|

__________________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

._____________________________________________________________________.

|Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց 20__ թ. _____________     |

|ամիսների հաշվարկված և  վճարված աշխատավարձի և  դրան հավասարեցված      |

|վճարումների, դրանցից պահված (հաշվարկված) ու վճարված եկամտային հարկի  |

|մասին                                                                |

|_____________________________________________________________________|

|Հարկային գործակալը (անվանումը)                                     | |

|___________________________________________________________________|_|

|Հարկային գործակալի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                         | |

|___________________________________________________________________|_|

|Տեղեկանքի տրամադրման ամսաթիվը                                      | |

._____________________________________________________________________.

 

Տվյալներ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող

ֆիզիկական անձի մասին

 

._____________________________________________________________________.

|Ֆիզիկական անձի հանրային ծառայությունների|  |  |  |  |  |  |  |  |  | |

|համարանիշը (ՀԾՀ)                        |  |  |  |  |  |  |  |  |  | |

|________________________________________|____________________________|

|Ֆիզիկական անձի անունը, ազգանունը,       |                            |

|հայրանունը                              |                            |

|________________________________________|____________________________|

|Ֆիզիկական անձի անձնագրի սերիան, համարը  |                            |

|________________________________________|____________________________|

|Ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի |                            |

|հասցեն                                  |                            |

|________________________________________|____________________________|

|Ֆիզիկական անձի ՀՀ-ում ժամանակավոր       |                            |

|բնակության վայրը                        |                            |

._____________________________________________________________________.

 

Տվյալներ հաշվարկված և վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված

վճարումների, պահված եկամտային հարկի մասին

 

._____________________________________________________________________.

|Աշխատավարձի և  դրան հավասարեցված վճարումների          |              |

|հաշվարկման հաշվետու ժամանակահատված` ամիսներ           |              |

|______________________________________________________|______________|

|Հաշվարկված աշխատավարձի և  դրան հավասարեցված           |              |

|վճարումների գումար (դրամ)                             |              |

|______________________________________________________|______________|

|Հաշվարկված և  վճարված եկամտային հարկի գումար (դրամ)   |              |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ ____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2020
N 1125-Ն
Որոշում