Սեղմել Esc փակելու համար:
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1144-Լ

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 128-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) 2020 թվականի ընթացքում ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության նպատակով ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական աջակցության չափաքանակները` համաձայն N 2 հավելվածի.

3) միջնաժամկետ ժամանակահատվածի համար կրեդիտորական պարտքերի հիմնավորվածության, կանխարգելման և դրանց մարման կարգի վերաբերյալ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                               Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 2-ի

N 1144-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

1. Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից:

2. Սույն ծրագրում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում ոռոգման համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումներն ու դրանց ապահովման մեխանիզմները:

3. Ծրագիրը հիմնականում անդրադառնում է`

1) ոռոգման համակարգի շահագործման ծախսերի կրճատմանը.

2) մեխանիկական ջրարտադրության փոխարինմանն ինքնահոսի.

3) մեխանիկական ջրարտադրության համակարգի արդիականացմանը.

4) ոռոգման համակարգերի պահպանմանը և անվտանգ շահագործմանը.

5) ծախսերի արդյունավետության բարձրացմանը.

6) ջրակորուստների կրճատմանը, ջրաչափական սարքերի տեղադրմանը, ջրի հաշվառման համակարգի արդիականացմանը.

7) նոր դեբիտորական պարտքերի գոյացման կանխարգելիչ մեխանիզմների ներդրման նպատակով պարտադիր վճարման երաշխիքների ստեղծմանը:

 

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

4. Ծրագիրը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների:

5. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում որպես ծրագրի բաղադրիչներ նախատեսվում է իրականացնել ջրային համակարգի նոր ռազմավարության մշակում, որը կհաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. Ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հետ կապված, համակարգում ֆինանսական ճեղքվածք առաջանում է հատկապես մեխանիկական ջրարտադրության ծախսատարության պատճառով:

7. Կուտակվող պարտքերի գոյացումը հնարավորինս կանխարգելելու նպատակով կոմիտեն իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես`

1) մատակարարված ոռոգման ջրի հստակ հաշվառում իրականացնելու նպատակով մեկնարկել է ոռոգման ջրամատակարարման համակարգերում ջրառի կետերը` մայր ջրատարներից մինչև ներտնտեսային ցանցի բաժանարար հանգույցները, ժամանակակից ջրաչափական սարքերի հագեցնելու գործընթացը` դրանք միացնելով SCADA (Supervisory Control And Data Acquisition- կարգավարական/դիսպետչերական հսկողություն և տվյալների ձեռքբերում) համակարգին, ինչը հնարավորություն կընձեռի առցանց հսկողություն իրականացնել ջրի տեղաշարժի, կորուստների և համակարգում առաջացող վթարների արագ արձագանքմանը.

2) ջրօգտագարծողների ընկերությունների կողմից առձեռն կատարվող հավաքագրումները բացառելու նպատակով «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետով կանոնակարգվել են նաև բացառապես բանկային և (կամ) փոստային եղանակով գանձումներ կատարելու մեխանիզմները: Ներկայումս ջրօգտագործողներն օգտագործած ոռոգման ջրի դիմաց վճարումները կատարում են նաև հեռախոսի, համակարգչի, տերմինալի կամ այլ ժամանակակից մեթոդների միջոցով, ինչի հետևանքով շրջանառությունից դուրս են եկել նախկինում առձեռն տրվող գանձման կտրոնները.

3) կոմիտեի կողմից առցանց եղանակով հսկողություն է սահմանվել նաև ջրօգտագործողների ընկերությունների բանկային հաշիվներից իրականացվող ծախսերի նկատմամբ:

8. Ժամանակի ընթացքում համակարգի ծախսերի զգալի նվազեցման կբերի նաև ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական հաշվառման կենտրոնացումը:

9. Ոլորտի ֆինանսավորման ուղղությամբ առկա են որոշակի գործոններ`

1) ներկայումս շարունակվում է կիրառվել նախորդ տարիներին կուտակված պարտքերը հաջորդ տարի փոխանցելու պրակտիկան: 2019 թվականի տարեկան գործունեության արդյունքներով տարին ավարտվել է 1,977.66 մլն դրամ կրեդիտորական պարտքով, որից միայն 1,116.02 մլն դրամը ջրօգտագործողների ընկերությունների կողմից «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված 3798,98 մլն դրամ («Ոռոգման համակարգի առողջացում» ծրագիր) և 3,636.76 մլն դրամ գումարներից (»Աջակցություն ոռոգման համակարգի ընկերությունների ֆինանսական կենսունակության բարելավման նպատակով իրականացվող միջոցառումներին» ծրագրի) 7,435.74 մլն դրամ ընդհանուր գումարով սուբսիդիան հիմնականում ուղղվել է էլեկտրաէներգիայի պարտքերի մարման համար 2018 թվականին վերցված վարկային միջոցների գծով պարտավորությունների մարմանը.

2) ոռոգման ոլորտի ֆինանսական աջակցության նվազումը: 2018 թվականին տրամադրվել է 4,661.82 մլն դրամ, 2019 թվականին 3,636.76 մլն դրամ սուբսիդիա, իսկ 2020 թվականի համար` 2,856.01 մլն դրամ:

10. Համակարգում առկա խնդիրների լուծման նպատակով կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում սույն ծրագիրը:

 

III. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Ոռոգման համակարգերի ֆինանսական առողջացման ապահովման համար անհրաժեշտ է`

1) ծախսերի արդյունավետության բարձրացում.

2) ոռոգման համակարգի շահագործման ծախսերի կրճատում.

3) մեխանիկական ջրարտադրության համակարգի արդիականացում.

4) ոռոգման համակարգի պահպանում և անվտանգ շահագործում.

5) ոռոգման ջրամատակարարման դիմաց մուտքերի ապահովում

6) մեխանիկական ջրարտադրության փոխարինումն ինքնահոսի.

7) ջրակորուստների կրճատում, ջրաչափական սարքերի տեղադրում, ջրի հաշվառման համակարգի արդիականացում.

8) նոր դեբիտորական պարտքերի գոյացման կանխարգելիչ մեխանիզմների ներդրման նպատակով պարտադիր վճարման երաշխիքների ստեղծում:

12. Ոռոգման համակարգերի ֆինանսական առողջացմանը խոչընդոտում են համակարգում առկա հետևյալ խնդիրները`

1) համակարգում ոռոգման ջրի առկա մեծ կորուստների առկայությունը.

2) մեխանիկական ջրարտադրության ծախսերի համեմատաբար մեծ կշիռը ոռոգման ջրի ընդհանուր ծախսերի մեջ.

3) ոռոգման համակարգի մաշվածությունը և դրանով պայմանավորված ջրակորուստների մեծությունը, ընթացիկ ներդրումների անհրաժեշտության շարունակական աճը.

4) մեխանիկական ջրարտադրության պոմպային սարքավորումների ֆիզիկական և բարոյական մաշվածությունը, դրանց շահագործման հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսերը.

5) ոռոգման տարածքներում ջրապահանջարկի նկատմամբ ոռոգման ջրի անհամաչափ բաշխվածությունը.

6) ջրօգտագործողների հետ կնքվող պայմանագրերում թերվճարումների կանխման մեխանիզմների բացակայությունը.

7) նախորդ տարիներին կուտակված, տարեցտարի փոխանցվող դեբիտորական պարտքերի բացասական ազդեցությունը համակարգի ընթացիկ տարվա ֆինանսական գործունեության վրա:

 

IV. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

13. Սույն ծրագրի 3-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու համար`

1) անհրաժեշտ է կրճատել ոռոգման ջրի կորուստները.

2) ոռոգման համակարգերի տեխնիկական վիճակը պահպանելու, ընթացիկ նորոգումներն ապահովելու, վթարավտանգ իրավիճակների հավանականությունը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոռոգման համակարգի հիմնանորոգման ամենամյա ծրագիր, որը հաստատվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով.

3) ոռոգման ջրի ընդհանուր ծախսերի ծավալի մեջ մեխանիկական ջրարտադրության կշիռը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է վարկային, դրամաշնորհային ծրագրերը նպատակաուղղել մեխանիկական ջրարտադրությունից ինքնահոս ոռոգման համակարգի անցման ապահովմանը.

4) Հայաստանի Հանրապետությունում ջրամբարաշինությունը հիմնականում իրականացվում է վարկային միջոցների ներգրավմամբ, որն էլ ավելի է թանկացնում, ինչպես ջրամբարի կառուցման, այնպես էլ ոռոգման ջրի ինքնարժեքը, հետևաբար անհրաժեշտ է իրականացնել ներկայումս որդեգրված պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ակտիվացման քաղաքականություն, որի շրջանակներում նպատակահարմար է իրականացնել նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագիրը` կիրառելով մասնավոր հատվածի համար գրավիչ մոտեցումներ.

5) մեխանիկական ջրարտադրության պոմպային սարքավորումների ֆիզիկական և բարոյական մաշվածության պատճառով մեծ են դրանց շահագործման հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսերը: Ամբողջ համակարգը, քիչ բացառությամբ, ենթակա է փոփոխման և արդիականացման: Կարիքների գնահատման և ծրագրային լուծումներ տալու նպատակով անհրաժեշտ է իրականացնել նախնական ուսումնասիրություն.

6) նպատակահարմար է պոմպակայանների սպասարկումն ու արդիականացման աշխատանքները հանձնել մասնագիտացված կազմակերպության, որը հանձն կառնի բոլոր փոխարինման ենթակա պոմպային սարքավորումների արդիականացման իրականացումն ու ընթացիկ սպասարկումը, որի արդյունքում կառաջանա էլեկտրաէներգիայի ծախսի խնայում և շահագործման ծախսերի կրճատում և որոշակի ժամանակահատվածում կստանա եկամուտ, համակարգն իր հերթին կարդիականացվի.

7) մատակարարված ոռոգման ջրի հստակ հաշվառում իրականացնելու նպատակով ոռոգման ջրամատակարարման համակարգերում անհրաժեշտ է ջրառի կետերը և մայր ջրատարներից մինչև ներտնտեսային ցանցի բաժանարար հանգույցները, որոնց ընդհանուր քանակը շուրջ 2100 է, բերել պատշաճ վիճակի` կարգաբերելով և հագեցնելով դրանք ժամանակակից ջրաչափական սարքերով և համապատասխան կառավարման կենտրոնով: Նախնական գնահատականներով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը կազմում է շուրջ 1,500.0 մլն դրամ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի N 950-Ն որոշմամբ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով կոմիտեին տրամադրվել է 44,9 մլն դրամ գումար: Կազմակերպված մրցութային գործընթացի արդյունքում կնքվել է 41.28 մլն դրամի նախագծային աշխատանքների պայմանագիր.

8) անհրաժեշտ է ավարտին հասցնել էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման և հսկման համակարգով («ԱՍԿՈՒԷ») աշխատող էլեկտրական հաշվիչների տեղադրման գործընթացը` ստեղծելով միացյալ ինֆորմացիոն հարթակ: Իրականացնել վերը նշված (»ԱՍԿՈՒԷ») համակարգի ինտեգրացիա ջրի կառավարման աշխարհագրատեղեկատվական (»GIS») ջրի կառավարման համակարգի մեջ: Տվյալները, որոնք ստացվում են էլեկտրական հաշվիչներից առցանց տարբերակով, ավտոմատ կտեղակայվեն ջրի կառավարման ծրագրում` համապատասխան հաշվետվության մեջ.

9) հաշվապահական հաշվառման վարումը հանձնել պատվիրակված մասնագիտացված կազմակերպության` հաշվառման և հաշվետվողականության կենտրոնացման ու նույնականացման նպատակով: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել մշակել ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական և կառավարչական հաշվառման վարման միասնական քաղաքականություն: Մի շարք գործառույթների կրկնությունը բացառելու նպատակով, հաշվապահական հաշվառման տվյալների հավաստիությունն ապահովելու և այդ տվյալների հիման վրա վերլուծություններ կատարելու, եզրակացություններ և գնահատականներ տալու համար նպատակահարմար է ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական հաշվառման վարումն իրականացնել պատվիրակված և մասնագիտացված կազմակերպության միջոցով:

 

V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք ինքնահոս եղանակով մատակարարվող ջրի կշռի, հաշվառվող ոռոգման ջրի ծավալների և հասույթների մեծացում, ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի բարելավում, ցանցի ընդլայնում, փոքր ջրամբարների շինարարության իրականացման միջոցով ոռոգման ջրի հավասարաչափ բաշխվածության (դիվերսիֆիկացիայի) ապահովում, ինչը հնարավորություն կտա ոռոգման համակարգի ընկերություններին նախապատրաստելու (ամբողջ համակարգի կամ ըստ առանձին բաղադրիչների) պետական-մասնավոր գործընկերության:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 2-ի

N 1144-Լ որոշման

 

ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

(հազ. դրամ)

.__________________________________________.

|NN |ՋՕԸ-ի անվանումը |ՀՀ պետական բյուջեից  |

|ը/կ|                |աջակցություն ոռոգման |

|   |                |համակարգի առողջացմանը|

|___|________________|_____________________|

|1. |Երևան           |             55,705.2|

|___|________________|_____________________|

|2. |Արտաշատ         |            212,594.6|

|___|________________|_____________________|

|3. |Արարատ          |            195,848.3|

|___|________________|_____________________|

|4. |Արմավիր         |            300,387.6|

|___|________________|_____________________|

|5. |Էջմիածին        |            319,424.3|

|___|________________|_____________________|

|6. |Շենիկ           |             46,475.0|

|___|________________|_____________________|

|7. |Արագածոտն       |             30,408.6|

|___|________________|_____________________|

|8. |Թալին           |            162,081.7|

|___|________________|_____________________|

|9. |Կոտայք          |             94,455.1|

|___|________________|_____________________|

|10.|Գեղարքունիք     |            108,191.0|

|___|________________|_____________________|

|11.|Շիրակ           |             50,043.6|

|___|________________|_____________________|

|12.|Տավուշ          |             91,505.6|

|___|________________|_____________________|

|13.|Լոռի            |             28,986.5|

|___|________________|_____________________|

|14.|Եղեգնաձոր       |             18,576.9|

|___|________________|_____________________|

|15.|Սյունիք         |             81,124.5|

|____________________|_____________________|

|    Ընդամենը        |          1,795,808.6|

.__________________________________________.

 

ՀԱՇՎԱՐԿ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________.

|NN |ՋՕԸ-ի անվանում   |2020 թ. ՋՕԸ-ի  |ՀՀ պետական բյուջեից    |

|ը/կ|                 |ֆինանսական     |աջակցություն ոռոգման   |

|   |                 |ճեղքվածքը      |համակարգի առողջացմանը *|

|___|_________________|_______________|_______________________|

|1. |Երևան            |    251,707.4  |         55,705.2      |

|___|_________________|_______________|_______________________|

|2. |Արտաշատ          |    960,621.5  |        212,594.6      |

|___|_________________|_______________|_______________________|

|3. |Արարատ           |    884,952.1  |        195,848.3      |

|___|_________________|_______________|_______________________|

|4. |Արմավիր          |  1,357,319.4  |        300,387.6      |

|___|_________________|_______________|_______________________|

|5. |Էջմիածին         |  1,443,338.0  |        319,424.3      |

|___|_________________|_______________|_______________________|

|6. |Շենիկ            |    210,000.0  |         46,475.0      |

|___|_________________|_______________|_______________________|

|7. |Արագածոտն        |    137,403.0  |         30,408.6      |

|___|_________________|_______________|_______________________|

|8. |Թալին            |    732,376.0  |        162,081.7      |

|___|_________________|_______________|_______________________|

|9. |Կոտայք           |    426,801.2  |         94,455.1      |

|___|_________________|_______________|_______________________|

|10.|Գեղարքունիք      |    488,867.6  |        108,191.0      |

|___|_________________|_______________|_______________________|

|11.|Շիրակ            |    226,125.1  |         50,043.6      |

|___|_________________|_______________|_______________________|

|12.|Տավուշ           |    413,473.5  |         91,505.6      |

|___|_________________|_______________|_______________________|

|13.|Լոռի             |    130,977.1  |         28,986.5      |

|___|_________________|_______________|_______________________|

|14.|Եղեգնաձոր        |     83,941.0  |         18,576.9      |

|___|_________________|_______________|_______________________|

|15.|Սյունիք          |    366,566.0  |         81,124.5      |

|_____________________|_______________|_______________________|

|    Ընդամենը         |  8,114,468.9  |      1,795,808.6      |

._____________________________________________________________.

 

* ՀՀ պետական բյուջեից աջակցություն ոռոգման համակարգի առողջացման չափաքանակը հաշվարկվել է յուրաքանչյուր ՋՕԸ-ի համար տվյալ ֆինանսական ճեղքվածքի = 22.1%-ի չափով` պահելով հավասարության սկզբունքը:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 2-ի

N 1144-Լ որոշման

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

.________________________________________________________________________.

|Միջոցառումները    |Նպատակը, խնդիրը,  |Պատասխա-  |Ժամկետը|Ծանոթագ- |Տեղե-|

|                  |ոլորտում          |նատու     |       |րություն |կատ- |

|                  |իրականացվելիք     |կատարող-  |       |(ֆինան-  |վու- |

|                  |միջոցառման        |ները և    |       |սական    |թյուն|

|                  |նկարագիրը         |համակատա- |       |ապահովման|միջո-|

|                  |                  |րողները   |       |վերաբե-  |ցառ- |

|                  |                  |          |       |րյալ)    |ման  |

|                  |                  |          |       |         |կատար|

|                  |                  |          |       |         |ման  |

|                  |                  |          |       |         |ըն-  |

|                  |                  |          |       |         |թացքի|

|                  |                  |          |       |         |մասին|

|__________________|__________________|__________|_______|_________|_____|

|1) Հայաստանի      |Ռազմավարության    |Ջրային    |2021 թ.|դրամա-   |     |

|Հանրապետության և  |նպատակն է ոռոգման |կոմիտե    |4-րդ   |շնորհ`   |     |

|Զարգացման         |ծառայությունների  |          |եռամս- |1.5 մլն  |     |

|ֆրանսիական        |մատչելիության     |          |յակ    |եվրո     |     |

|գործակալության    |ավելացումը,       |          |       |գումարի  |     |

|միջև  10 մլն եվրո |մատուցման         |          |       |չափով,   |     |

|գումարի չափով թիվ |շարունակականության|          |       |ՀՀ կառա- |     |

|CAM 1002 06 D     |ապահովումն ու     |          |       |վարության|     |

|ֆինանսավորման     |արդյունավետության |          |       |համաֆինան|     |

|համաձայնագրի      |բարձրացումը,      |          |       |սավորում |     |

|շրջանակներում     |ոռոգման ջրի       |          |       |         |     |

|որպես ծրագրի      |համակարգի         |          |       |         |     |

|բաղադրիչներ       |ընկերությունների  |          |       |         |     |

|նախատեսվում է     |ֆինանսական        |          |       |         |     |

|իրականացնել       |կենսունակության   |          |       |         |     |

|ջրային համակարգի  |բարելավումը`      |          |       |         |     |

|նոր ռազմավարության|ամրապնդելով       |          |       |         |     |

|մշակում: Հայաստանի|ընթացիկ           |          |       |         |     |

|Հանրապետության    |ծախսածածկմանն     |          |       |         |     |

|կառավարության     |անցման            |          |       |         |     |

|որոշման նախագծի   |նախադրյալները,    |          |       |         |     |

|ներկայացում:      |ոռոգման           |          |       |         |     |

|                  |համակարգերի և     |          |       |         |     |

|                  |ենթակառուցվածքի   |          |       |         |     |

|                  |պահպանումն ու     |          |       |         |     |

|                  |արդիականացումը,   |          |       |         |     |

|                  |ջրօգտագործողների  |          |       |         |     |

|                  |ընկերությունների  |          |       |         |     |

|                  |ինստիտուցիոնալ    |          |       |         |     |

|                  |կարողությունների  |          |       |         |     |

|                  |հետագա հզորացումը,|          |       |         |     |

|                  |ոռոգման համակարգին|          |       |         |     |

|                  |տրամադրվող պետական|          |       |         |     |

|                  |ֆինանսական        |          |       |         |     |

|                  |աջակցության       |          |       |         |     |

|                  |արդյունավետության |          |       |         |     |

|                  |բարձրացումը:      |          |       |         |     |

|                  |ՀՀ կառավարության  |          |       |         |     |

|                  |2016 թվականի      |          |       |         |     |

|                  |օգոստոսի 25-ի     |          |       |         |     |

|                  |նիստի N 33        |          |       |         |     |

|                  |արձանագրությամբ   |          |       |         |     |

|                  |հավանության       |          |       |         |     |

|                  |արժանացած «Ոռոգման|          |       |         |     |

|                  |ոլորտի ֆինանսական |          |       |         |     |

|                  |կայունության      |          |       |         |     |

|                  |բարելավման»       |          |       |         |     |

|                  |ռազմավարության    |          |       |         |     |

|                  |իրագործելիության  |          |       |         |     |

|                  |ժամկետը մինչև     |          |       |         |     |

|                  |2022 թվականն է:   |          |       |         |     |

|__________________|__________________|__________|_______|_________|_____|

|2) Ոռոգման        |Ոռոգման           |Ջրային    |2020 թ.|ՀՀ       |     |

|համակարգի         |համակարգերի       |կոմիտե    |շարու- |պետական  |     |

|շահագործման       |տեխնիկական վիճակի |          |նակական|բյուջե   |     |

|ծախսերի կրճատում: |պահպանում, ընթացիկ|          |       |         |     |

|Ոռոգման           |նորոգումների      |          |       |         |     |

|համակարգերի       |ապահովում,        |          |       |         |     |

|հիմնանորոգման     |վթարավտանգ        |          |       |         |     |

|ամենամյա ծրագրի   |իրավիճակների      |          |       |         |     |

|իրականացման       |հավանականության   |          |       |         |     |

|նպատակով          |կանխարգելում:     |          |       |         |     |

|բյուջետային հայտի |Նշված նպատակների  |          |       |         |     |

|ներկայացում:      |համար անհրաժեշտ է |          |       |         |     |

|                  |վերականգնել       |          |       |         |     |

|                  |ոռոգման համակարգի |          |       |         |     |

|                  |հիմնանորոգման     |          |       |         |     |

|                  |ծրագիրը:          |          |       |         |     |

|__________________|__________________|__________|_______|_________|_____|

|3) Մեխանիկական    |Ինքնահոս եղանակով |Տարածքային|2020-  |վարկային |     |

|ջրարտադրության    |մատակարարվող ջրի  |զարգացման |2023թթ.|միջոցներ`|     |

|համակարգի         |կշռի մեծացում`    |հիմնադրամ |       |40 մլն   |     |

|արդիականացման և   |1. Մեխանիկական    |          |       |ԱՄՆ-ի    |     |

|արդյունավետության |ջրարտադրության    |Ջրային    |       |դոլար    |     |

|բարձրացման միջոցով|սարքերի,          |կոմիտե    |       |գումարի  |     |

|էներգախնայողության|սարքավորումների և |          |       |չափով,   |     |

|ապահովում:        |ենթակառուցվածքների|          |       |ՀՀ կառա- |     |

|Գնումների         |տեխնիկական        |          |       |վարության|     |

|գործընթացի        |գնահատում:        |          |       |համաֆինան|     |

|կազմակերպում:     |2. Աշխատանքների   |          |       |սավորում |     |

|                  |առաջնահերթություն-|          |       |         |     |

|                  |ների սահմանում և  |          |       |         |     |

|                  |ներդրումների      |          |       |         |     |

|                  |իրականացման       |          |       |         |     |

|                  |փուլային ծրագիր:  |          |       |         |     |

|                  |3. Մրցութային     |          |       |         |     |

|                  |փաթեթի/փաթեթների  |          |       |         |     |

|                  |կազմում:          |          |       |         |     |

|__________________|__________________|__________|_______|_________|_____|

|4) Ջրօգտագործող-  |Ոռոգման ջրամատա-  |Ջրային    |2021 թ.|Ֆինանսա- |     |

|ների հետ կնքվող   |կարարման դիմաց    |կոմիտե    |3-րդ   |վորում չի|     |

|պայմանագրերի      |մուտքերի ապահովման|          |եռամս  |պահանջ-  |     |

|լրամշակում`       |համար ջրօգտագործող|          |յակ    |վում:    |     |

|թերվճարումների    |ընկերություններում|          |       |         |     |

|կանխման           |նոր դեբիտորական   |          |       |         |     |

|մեխանիզմների      |պարտքերի գոյացման |          |       |         |     |

|ներառում:         |կանխարգելիչ       |          |       |         |     |

|Հայաստանի         |մեխանիզմների      |          |       |         |     |

|Հանրապետության    |ներդրում:         |          |       |         |     |

|կառավարության     |                  |          |       |         |     |

|26.12.2002 թ.     |                  |          |       |         |     |

|N 2121-Ն որոշմամբ |                  |          |       |         |     |

|հաստատվող ոռոգման |                  |          |       |         |     |

|ջրի մատակարարման  |                  |          |       |         |     |

|պայմանագրի նոր    |                  |          |       |         |     |

|օրինակելի ձևի     |                  |          |       |         |     |

|սահմանում:        |                  |          |       |         |     |

|__________________|__________________|__________|_______|_________|_____|

|5) Ջրօգտագործող-  |Նոր դեբիտորական   |Ջրային    |2020 թ.|Ֆինանսա- |     |

|ների ընկերություն-|պարտքերի գոյացման |կոմիտե    |շարու- |վորում չի|     |

|ներում անցած      |կանխարգելիչ       |          |նակա-  |պահանջ-  |     |

|տարիների ընթացքում|մեխանիզմների      |          |կան    |վում:    |     |

|կուտակված         |ներդրման նպատակով |          |       |         |     |

|դեբիտորական       |պարտադիր վճարման  |          |       |         |     |

|պարտքերի          |երաշխիքների       |          |       |         |     |

|դուրսգրման և/կամ  |ստեղծում:         |          |       |         |     |

|ներման            |                  |          |       |         |     |

|մեխանիզմների      |                  |          |       |         |     |

|վերաբերյալ        |                  |          |       |         |     |

|առաջարկի          |                  |          |       |         |     |

|պատրաստում և      |                  |          |       |         |     |

|Հայաստանի         |                  |          |       |         |     |

|Հանրապետության    |                  |          |       |         |     |

|կառավարության     |                  |          |       |         |     |

|որոշման նախագծի   |                  |          |       |         |     |

|ներկայացում:      |                  |          |       |         |     |

|__________________|__________________|__________|_______|_________|_____|

|6) Հաշվապահական   |Հաշվապահական      |Ջրային    |2021 թ.|Ֆինանսա- |     |

|հաշվառման վարումը |հաշվառման         |կոմիտե    |2-րդ   |վորում չի|     |

|հանձնել           |տվյալների         |          |եռամս- |պահանջ-  |     |

|պատվիրակված       |հավաստիությունն   |          |յակ    |վում:    |     |

|մասնագիտացված     |ապահովելու և  այդ |          |       |         |     |

|կազմակերպությանը: |տվյալների հիման   |          |       |         |     |

|                  |վրա               |          |       |         |     |

|                  |վերլուծություններ |          |       |         |     |

|                  |կատարելու,        |          |       |         |     |

|                  |եզրակացություններ |          |       |         |     |

|                  |և  գնահատականներ  |          |       |         |     |

|                  |տալու նպատակով    |          |       |         |     |

|                  |ջրօգտագարծողների  |          |       |         |     |

|                  |ընկերությունների  |          |       |         |     |

|                  |հաշվապահական      |          |       |         |     |

|                  |հաշվառման վարումն |          |       |         |     |

|                  |իրականացնել       |          |       |         |     |

|                  |պատվիրակված և     |          |       |         |     |

|                  |մասնագիտացված     |          |       |         |     |

|                  |կազմակերպության   |          |       |         |     |

|                  |միջոցով:          |          |       |         |     |

.________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2020
N 1144-Լ
Որոշում