Սեղմել Esc փակելու համար:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 հուլիսի 2020 թվականի N 04-Ն

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 656-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 26-ի «Լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 656-Ն հրամանը:

 

    Նախարար                                Հ. Արշակյան

 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

3 հուլիսի 2020 թվականի

թիվ 04-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ` Նախարարություն) լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է նպաստել նախարարության ոլորտում գործունեության լիցենզավորման գործընթացի իրականացմանը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան ուսումնասիրում և լիցենզավորող մարմնի ղեկավարին է ներկայացնում Նախարարության ոլորտում լիցենզիաների տրամադրման, լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ եզրակացություններ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը հարցերը քննարկելու նպատակով նիստերը անցկացնում է ըստ անհրաժեշտության:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ` Հրավիրված անձ):

8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան երկու օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի և ժամի մասին:

9. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստի ժամանակ հրապարակում է քննարկվող հարցերը, ներկայացնում է հրավիրված անձանց, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց տեղեկացնում է իրենց իրավունքների և պարտականությունների մասին, հրապարակում է հայտերի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի ներկայացրել իր հարցի քննարկումը այլ ժամկետներում անցկացնելու գրավոր դիմում: Հրավիրված անձի հարցի քննարկումը այլ ժամկետներում անցկացնելու դիմումը կարող է բավարարվել, եթե քննարկումը հետաձգելիս չի խախտվում օրենքով հայտի քննարկման համար նախատեսված ժամկետները:

11. Հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Հրավիրված անձի կամ հանձնաժողովի անդամի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցի քննարկման ժամանակ բացահայտվելու են գաղտնիք պարունակող տեղեկություններ:

12. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ տվյալ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

13. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`

1) Հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և վայրը

2) Հանձնաժողովի կազմը

3) Քննարկվող հարցի բովանդակությունը

4) Տեղեկություններ քննարկմանը մասնակից անձանց մասին

5) Հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները

6) Հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները

7) Հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը

14. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

15. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները և քարտուղարը:

16. Հանձնաժողովի նախագահը`

1) Հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք

2) Կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները

3) Ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները

4) Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ

17. Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) Նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը

2) Տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն երկու օր առաջ

3) Ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները

4) Առաջարկություններ է նախապատրաստում հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ

5) Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ

6) Կազմում է հանձնաժողովի եզրակացությունները

19. Հանձնաժողովի նիստից հետո քննարկման ներկայացված նյութերը պահվում են հանձնաժողովի քարտուղարի աշխատասենյակում, դրա համար առանձնացված պահարաններում, բացառությամբ գաղտնիք պարունակող փաստաթղթերի փաթեթի, որոնք պահվում են Ռազմարդյունաբերության կոմիտեում:

20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ստանձնում է հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները:

21. Հանձնաժողովի անդամները`

1) Մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին

2) Հանձնաժողովի նիստերին չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
03.07.2020
N 04-Ն
Հրաման