031.0609.030700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում և «1999 թվականի սեպտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3 հուլիսի 2000թ.
ՆԿ-609