Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՏԱՊԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՐՏԱՊԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 11-Լ

 

ՊԱՐՏԱՊԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ 03.02.2009Թ. ԹԻՎ 3-Ց, 06.02.2014Թ. ԹԻՎ 3-Ց ԵՎ 24.06.2015Թ. ԹԻՎ 4-ՑԳ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետը և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել` պարտապան ֆիզիկական անձանց որոնողական (հետախուզական) աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների և դրանց ենթակա տարածքային մարմինների պետերին.

1) պարտապան ֆիզիկական անձանց հետախուզում հայտարարելու մասին ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումների հիման վրա ձեռնարկել միջոցներ վերջիններիս բնակության կամ գտնվելու վայրերը պարզելու ուղղությամբ,

2) եթե սկզբնական հետախուզական աշխատանքներն իրականացնելիս պարզվի, որ անձը չի բացակայում բնակության վայրից կամ չի թաքցրել բնակության վայրը, ապա այդ մասին անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասու մարմնին` տրամադրելով պարտապանի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ,

3) սկզբնական հետախուզական աշխատանքների արդյունքում պարտապանին չհայտնաբերելու դեպքում ՀՀ կառավարության 26.05.2011 թվականի թիվ 857-Նգ որոշմամբ սահմանված կարգով կազմել հետախուզական քարտ-կուտակիչ,

4) բացառել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու դեպքում ոստիկանության տարածքային բաժիններ բերման ենթարկելը կամ նշված հիմքով որևէ կերպ նրանց ազատությունը սահմանափակելը: Հետախուզման մեջ գտնվող պարտապանին հայտնաբերելու դեպքում վերջինիս տեղեկացնել հայտարարված հետախուզման մասին` այդ մասին անհապաղ հայտնելով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասու մարմնին, իսկ ալիմենտ վճարելու պարտականությունները չկատարելու դեպքում` նաև օրենքով սահմանված կարգով ստուգել երեխային պահելուց չարամտորեն խուսափելու հանցագործության հատկանիշների առկայությունը,

5) սույն կարգի անձանց միջպետական հետախուզումը հայտարարել բացառապես ՀՀ կառավարության 26.05.2011 թվականի թիվ 857-Նգ որոշման 103-րդ կետով սահմանված կարգով` ձևաթղթերում լրացնելով հետախուզում հայտարարելու համար անհրաժեշտ և ամբողջական տվյալներ,

6) միջպետական հետախուզում հայտարարելու կամ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ ՀՀ ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչություն ուղարկել նաև հետախուզում հայտարարելու կամ դադարեցնելու մասին ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշման պատճենը,

7) կատարված աշխատանքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը ՀՀ ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչություն ներկայացնել հաշվետվություն` ըստ սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի:

2. Հրամանի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Մհրյանին:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի տեղակալի 03.02.2009 թ. «Պարտապան ֆիզիկական անձանց հետախուզման մասին» թիվ 3-Ց, 06.02.2014 թ. «Պարտապան ֆիզիկական անձանց հետախուզական աշխատանքների բարելավման մասին» թիվ Յ-Ց և 24.06.2015 թ. «Քաղաքացիական գործերով պատասխանող (պարտապան) ֆիզիկական անձանց միջպետական հետախուզում հայտարարելու մասին» թիվ 4-Ցգ ցուցումները:

4. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

Ժամանակավոր պաշտոնակատար,

    ոստիկանության գնդապետ                  Ա. Սարգսյան

 

2020 թ. փետրվարի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

ժամանակավոր պաշտոնակատարի

2020 թ. փետրվարի 24-ի

թիվ 11-Լ հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՊԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ԵՌԱՄՍՅԱԿ, ԿԻՍԱՄՅԱԿ, ԻՆՆ ԱՄԻՍ, ՏԱՐԻ/

 

._________________________________________________________________

|Ստորաբաժանումը|ՀԿԱ ծառայու-|Հայտնաբեր-  |Չեն        |Այդ թվում` |

|              |թյունից     |ման ենթակա  |հայտնա-    |կազմվել է  |

|              |ստացված     |պարտապանների|բերվել     |ՀՔԿ        |

|              |որոշումների |թվաքանակը   |           |           |

|              |թիվը        |            |           |           |

|              |            |            |           |           |

|              |            |            |           |           |

|              |            |            |           |           |

|              |____________|____________|___________|___________|

|              |20 թ.|20 թ. |20 թ.|20 թ..|20 թ.|20 թ.|20 թ.|20 թ.|

|______________|_____|______|_____|______|_____|_____|_____|_____|

|______________|_____|______|_____|______|_____|_____|_____|_____|

|______________|_____|______|_____|______|_____|_____|_____|_____|

|______________|_____|______|_____|______|_____|_____|_____|_____|

|Ընդամենը      |     |      |     |      |     |     |     |     |

._________________________________________________________________

._______________ ________________________.

|Ստորաբաժանումը| |Հայտնաբեր- |Այդ թվում` |

|              | |վել են     |անձը չի    |

|              | |           |բացակայել  |

|              | |           |բնակության |

|              | |           |վայրից կամ |

|              | |           |չի թաքցրել |

|              | |           |բնակության |

|              | |           |վայրը      |

|              | |___________|___________|

|              | |20 թ.|20 թ.|20 թ.|20 թ.|

|______________| |_____|_____|_____|_____|

|______________| |_____|_____|_____|_____|

|______________| |_____|_____|_____|_____|

|______________| |_____|_____|_____|_____|

|Ընդամենը      | |     |     |     |     |

._______________ ________________________.

 

    Պետ ____________      _________________  _____________________

          կոչում            ստորագրություն      անուն, ազգանուն

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
24.02.2020
N 11-Լ
Հրաման