Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ Պ ...

 

06.12.2024 -

 

040.0893.130818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2018 թվականի N 893-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

41.4. Ծրագրի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերող տնտեսավարողը, մինչև ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը, կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով` N 7 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

2) տնտեսավարողը N 7 ձևին համապատասխան դիմումին կցում է`

ա. N 8 ձևին համապատասխան հայտարարություն` սույն որոշման 3-րդ կետով և սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով սահմանված պահանջներով ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսվող շահագործման վայրի` մարզի համայնքների բնակավայրերի անվանումների մասին,

բ. ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցը արտադրող կամ իրացնող կազմակերպության կողմից տրամադրված` ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի արժեքը հավաստող փաստաթղթերը` գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիր,

գ. շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի տեխնիկական բնութագիրը և ներմուծման դեպքում` բեռնափոխադրման գնային առաջարկը.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման կամ դիմումի վերադարձման մասին` կրկին ներկայացնելու հնարավորությամբ.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.12.2024 թիվ 1896-Լ որոշում)

5) սույն կետի 3-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուի կողմից ներկայացվել են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը.

6) սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը վերադարձվում է, եթե այն ներկայացվել է թերի լրացված կամ չի համապատասխանում N 7 ձևին կամ բացակայում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխանում նշում է դիմումում առկա շտկման ենթակա տվյալները կամ համալրման ենթակա փաստաթղթերը և առաջարկում դիմումատուին ներկայացնել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան նոր դիմում.

7) սույն կետի 2-րդ ենթակետում նշված դիմումը մերժվում է, եթե`

ա. N 8 ձևին համապատասխան ներկայացված հայտարարությունում նշված բնակավայրը ներառված չէ սույն որոշման 4-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված բնակավայրերի ցանկում,

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 05.12.2024 թիվ 1896-Լ որոշում)

8) սույն կետի 7-րդ ենթակետի հիմքով դիմումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխանում նշում է դիմումի մերժման հիմքը և առաջարկում դիմումատուին ներկայացնել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան նոր դիմում.

9) սույն կետի 3-րդ ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.

10) ՖԿ-ի կողմից լիզինգի հայտն ընդունելուց և ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող մասը ՖԿ-ին վճարելուց հետո շահառուն N 9 ձևին համապատասխան հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով, որին կցում է ՖԿ-ի հետ կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը և ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.

11) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը N 9 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է կանխավճարի սուբսիդիայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը ԳՖԿ-ի միջոցով փոխանցում է ՖԿ-ին` նշելով շահառուի տվյալները կամ շահառուի ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին: Լիզինգի առարկայի արժեքի վերջնական ձևավորումից հետո կանխավճարի արժեքում փոփոխություններ առաջանալու դեպքում ՖԿ-ն 5-օրյա ժամկետում ԳՖԿ-ին է փոխանցում ավելի վճարված սուբսիդավորման գումարը, իսկ ԳՖԿ-ն այն 5-օրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Կանխավճարի արժեքի լրացման անհրաժեշտության դեպքում պարտավորությունը կրում է լիզինգառուն.

12) սարքավորումները լիզինգառուին տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում գրավոր տեղեկատվություն ՖԿ-ի կողմից սարքավորումների տրամադրման և շահագործման մեկնարկի նախատեսվող ամսաթվերի վերաբերյալ: Անհրաժեշտությամբ պայմանավորված` լիզինգառուն ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պահանջված այլ փաստաթղթեր.

13) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 12-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը լիզինգառուից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների մասին գրավոր տեղեկացնում է ձեռք բերված շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքին:

(41.4-րդ կետը լրաց. 29.08.2024 թիվ 1394-Լ, 05.12.2024 թիվ 1896-Լ որոշումներ)

42. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը`

1) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային մինչև 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ՖԿ-ի հանդեպ կամ ՖԿ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով լիզինգների դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն, լիզինգն ստանդարտ դասով դասակարգված չէ.

2) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է այն դեպքում, երբ մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է սույն ծրագրի պայմանների խախտում.

3) սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկառուի նախորդ մարման օրվանից սկսած.

4) լիզինգառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործման դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման: Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ՖԿ-ն:

(42-րդ կետը փոփ. 07.03.2019 թիվ 190-Լ, 11.02.2021 թիվ 180-Լ /տարածվում է 2020 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա/,

15.04.2022 թիվ 488-Լ որոշումներ)

42.1. Ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ սուբսիդավորված կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե սարքավորումը ձեռք է բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ ձեռք բերված սարքավորումը չի ապահովում սույն ծրագրի 38-րդ կետի 3.1-ին ենթակետում նշված ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման գործընթացը կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.1-ին կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը:

(42.1-ին կետը լրաց. 29.08.2019 թիվ 1157-Լ որոշում)

42.2. N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ սուբսիդավորված լիզինգի կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները ձեռք են բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.2-րդ կետի 10-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը:

(42.2-րդ կետը լրաց. 02.07.2020 թիվ 1162-Լ որոշում)

42.3. Հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ սուբսիդավորված կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե սարքավորումը ձեռք է բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ ձեռք բերված սարքավորումը չի ապահովում հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության գործընթացը, կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.3-րդ կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը, կամ չի պահպանել շահագործման մեկնարկի նախատեսված ժամկետը:

(42.3-րդ կետը լրաց. 14.09.2023 թիվ 1596-Լ որոշում)

42.4. Սույն որոշման 3-րդ կետով և սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով սահմանված պահանջներով ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար լիզինգի կանխավճարի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարները լիզինգառուի կողմից ենթակա են վերադարձման, եթե լիզինգառուի կողմից չեն ապահովվում N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունները կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.4-րդ կետի 12-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը:

(42.4-րդ կետը լրաց. 29.08.2024 թիվ 1394-Լ որոշում)

 

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

43. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ԳՖԿ-ն` ՖԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության և վարկառուների ընտրանքային ուսումնասիրության հիման վրա: Մոնիթորինգի տեսակները` փաստաթղթային, այցելություններ և հարցումներ, ուղղությունները, ծավալը և նպատակայնության համապատասխանության պարամետրերը սահմանվում են ԳՖԿ-ի կողմից մշակված ներքին ընթացակարգով:

(43-րդ կետը փոփ. 07.03.2019 թիվ 190-Լ որոշում)

44. Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կամ ԳՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են սույն ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմվում է համապատասխան եզրակացություն և տեղեկացվում է միմյանց և ՖԿ-ին:

(44-րդ կետը փոփ. 07.03.2019 թիվ 190-Լ որոշում)

44.1. Սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով և 41.4-րդ կետով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքին:

(44.1-ին կետը լրաց. 05.12.2024 թիվ 1896-Լ որոշում)

44.2. Այն դեպքում, եթե սույն ծրագրի 44.1-ին կետի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների խախտում, ապա այդ մասին շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(44.2-րդ կետը լրաց. 05.12.2024 թիվ 1896-Լ որոշում)

45. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է տոկոսադրույքի սուբսիդավորվող լիզինգի մասին` ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

46. ԳՖԿ-ն ամիսը մեկ անգամ ծրագրի ընթացքի մասին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

47. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`

1) լիզինգի պայմանագրերի մասին տեղեկատվություն` ըստ մարզի, համայնքի, բնակավայրի, տնտեսավարողների, սարքավորումների քանակի, գումարի, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի` ըստ կոնկրետ սարքավորման.

2) տեղեկատվություն մոնիթորինգի արդյունքների մասին.

3) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների մասին.

4) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

48. Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի տնտեսությունները սարքավորումներով վերազինումը կապված է մի շարք ռիսկերի հետ, մասնավորապես`

1) տնտեսությունների կողմից սարքավորումներով համալրման առաջնահերթությունների ոչ ճիշտ գնահատումը.

2) առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տնտեսավարողներին սարքավորումներով վերազինման կարիքների առաջնահերթությունների և հնարավորությունների ոչ ճիշտ գնահատումը.

3) տնտեսությունների կողմից թողարկվող պատրաստի արտադրանքի իրացման բարդություններով, դանդաղ տեմպով և այլ գործոններով պայմանավորված լիզինգառուների ակնկալվող եկամուտների չապահովումը.

4) բնակլիմայական, մակրոտնտեսական և իրացման շուկայի կառուցվածքի փոփոխություններով և այլ գործոններով պայմանավորված տնտեսավարողի գործունեության ժամանակավոր կասեցումը կամ դադարեցումը:

49. Ծրագրի իրականացման ռիսկերն են`

1) ագրոպարենային ոլորտի սարքավորումների նկատմամբ ցածր վճարունակ պահանջարկը.

2) ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի իրականացման համար ոչ արդյունավետ տարբերակների առաջադրումը.

3) սարքավորումների լիզինգի սուբսիդավորման ոչ արդյունավետ ուղղությունների ընտրությունը.

4) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար ակնկալվող միջոցների գերագնահատումը.

5) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված լիզինգառուների ակնկալվող եկամուտների չապահովումը.

6) ագրոպարենային ոլորտի սարքավորումների Հայաստանի Հանրապետություն ներկրման դժվարությունները և փոխադրման համար չնախատեսված մեծ ծախսերը:

(49-րդ կետը փոփ. 27.01.2022 թիվ 95-Լ որոշում)

50. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`

1) ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պայմանագրով մատակարարման մատչելի մեխանիզմների առաջադրումը.

2) Եվրասիական տնտեսական միության անդամ և երրորդ երկրներում ագրոպարենային ոլորտի սարքավորումներ արտադրող, Հայաստանի Հանրապետություն սարքավորումներ ներկրող և լիզինգի պայմանագրով սարքավորումների տրամադրման փորձ և հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ համագործակցությունը և ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալը.

3) ագրոպարենային ոլորտի սարքավորումների Հայաստանի Հանրապետություն ներկրման, մոնտաժման և գործարկման ժամկետների ապահովումը մատակարարին վերապահելը:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

51. Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

(51-րդ կետը փոփ. 27.01.2022 թիվ 95-Լ որոշում)

52. Ծրագրով 2018 թվականի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորվող գումարի չափը կազմում է շուրջ 119.4 մլն դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից` «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» ծրագրի բյուջեից, իսկ հաջորդող տարիներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

53. (53-րդ կետն ուժը կորցրել է 14.09.2023 թիվ 1596-Լ որոշում)

54. (54-րդ կետն ուժը կորցրել է 14.09.2023 թիվ 1596-Լ որոշում)

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

55. Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում`

1) նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար.

2) որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու տնտեսավարողները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար.

3) կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճեն գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները.

4) հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ.

5) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

(55-րդ կետը փոփ. 27.01.2022 թիվ 95-Լ որոշում)

 

IX. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(IX գլուխը լրաց. 27.08.2021 թիվ 1400-Լ որոշում)

 

56. Սույն որոշման 40-րդ կետի 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ ենթակետերի գործողությունները տարածվում են 2020 թվականի մարտի 26-ից հետո ծագած այն հարաբերությունների վրա, որոնց գծով լիզինգառուին լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի հիման վրա լիզինգի առարկայի հանձնում դեռևս չի իրականացվել կամ լիզինգի առարկայի հանձնումը հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացվել է, սակայն լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսագումարների վճարման պարտավորությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չեն ծագել:

 

(հավելվածը փոփ. 29.08.2019 թիվ 1157-Լ որոշում)

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ

(1-ին աղյուսակն ուժը կորցրել է 14.09.2023 թիվ 1596-Լ որոշում)

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

__________________________________-ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ

անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)*

 

ԴԻՄՈՒՄ

 

ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ __________________ մարզի ________________համայնքի տարածքում ______________________________________________________________ -ն

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) զբաղվում է ձկնաբուծությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում` ձկնաբուծարանի ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ցանկանում է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, որոնց արժեքները հավաստող փաստաթղթերը և տեխնիկական բնութագրերը կցվում են:

Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող սարքավորումների կանխավճարի սուբսիդավորման հարցում:

 

Առդիր` ____ էջ:

 

Ստորագրող

    __________________                _____________________________

        (պաշտոնը)                           (անունը, ազգանունը)

___________________

(ստորագրությունը)

 

____ ___________ 20___ թ.

 

Կ.Տ.

* - իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի դեպքում լրացվում են համապատասխան տվյալները:

 

(1-ին ձևը լրաց. 29.08.2019 թիվ 1157-Լ, 27.01.2022 թիվ 95-Լ որոշումներ)

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

__________________________________-ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ

անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)*

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|NN| Լիզինգառու   |Լիզինգով ձեռք բերվող սարքավորում |Լիզինգ    |Ֆինանսական|

|ը/|______________|_________________________________|տրամադրող |կառույցում|

|կ |անվանու|գործու|անվա-|քանակը|արժեքը|կանխա-|կանխա-|ֆինանսական|շահառուի  |

|  |մը կամ |նեու- |նումը|(հատ) |(մլն  |վճարի |վճարի |կառույցի  |գործող հա-|

|  |անունը,|թյան  |     |      |դրամ) |20    |սուբսի|անվանումը |մապատասխան|

|  |ազգա-  |վայրի |     |      |      |տոկոսի|դավոր-|          |հաշվեհամա-|

|  |նունը  |հասցեն|     |      |      |չափը  |ման   |          |րը        |

|  |       |      |     |      |      |(մլն  |չափը  |          |          |

|  |       |      |     |      |      |դրամ) |(մլն  |          |          |

|  |       |      |     |      |      |      |դրամ) |          |          |

|__|_______|______|_____|______|______|______|______|__________|__________|

|__|_______|______|_____|______|______|______|______|__________|__________|

|__|_______|______|_____|______|______|______|______|__________|__________|

._________________________________________________________________________.

 

Ստորագրող

    __________________                _____________________________

        (պաշտոնը)                           (անունը, ազգանունը)

___________________

(ստորագրությունը)

 

____ ___________ 20___ թ.

 

* - իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի դեպքում լրացվում են համապատասխան տվյալները:

 

(2-րդ ձևը լրաց. 29.08.2019 թիվ 1157-Լ որոշում)

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Մարզը              |                Բնակավայրերը                     |

|___________________|_________________________________________________|

|Սյունիք (ընդհանուր |Գորհայք     |Ծղուկ       |Սառնակունք  |Սպանդարյան|

|թվով 3 սպանդանոց)  |____________|____________|____________|__________|

|                   |Ծավ         |Ն. Հանդ     |Սրաշեն      |Շիշկերտ   |

|                   |____________|____________|____________|__________|

|                   |Մեղրի       |            |            |          |

|___________________|____________|____________|____________|__________|

|Գեղարքունիք        |Ծափաթաղ     |Ջիլ         |Փամբակ      |          |

|(ընդհանուր թվով 1  |            |            |            |          |

|սպանդանոց)         |            |            |            |          |

|___________________|____________|____________|____________|__________|

|Արարատ (ընդհանուր  |Դվին        |Վերին Դվին  |Նորաշեն     |Վերին     |

|թվով 2 սպանդանոց)  |            |            |            |Արտաշատ   |

|                   |____________|____________|____________|__________|

|                   |Ուրցաձոր    |Վեդի        |Շաղափ       |Լանջանիստ |

|___________________|____________|____________|____________|__________|

|Շիրակ (ընդհանուր   |Արթիկ       |Փանիկ       |Մեծ Մանթաշ  |Նոր Կյանք |

|թվով 4 սպանդանոց)  |____________|____________|____________|__________|

|                   |Ախուրյան    |Արևիկ       |Կառնուտ     |Ազատան    |

|                   |____________|____________|____________|__________|

|                   |Ամասիա      |Բանդիվան    |Արեգնադեմ   |          |

|                   |____________|____________|____________|__________|

|                   |Աշոցք       |Սիզավետ     |Բավրա       |          |

|___________________|____________|____________|____________|__________|

|Լոռի (ընդհանուր    |Գյուլագարակ |Վարդաբլուր  |Գարգառ      |Կուրթան   |

|թվով 2 սպանդանոց)  |____________|____________|____________|__________|

|                   |Վահագնի     |Վահագնաձոր  |Եղեգնուտ    |Ձորագետ   |

|___________________|____________|____________|____________|__________|

|Արագածոտն          |Ծաղկահովիտ  |Վարդաբլուր  |Սադունց     |Կանիաշիր  |

|(ընդհանուր թվով 2  |____________|____________|____________|__________|

|սպանդանոց)         |Թալին       |Աշնակ       |Կաթնաղբյուր |Մաստարա   |

._____________________________________________________________________.

 

(2-րդ ձևը փոփ. 27.01.2022 թիվ 95-Լ որոշում)

 

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

________________________________________________-ից

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ

անվանումը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի

հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ/ԿԱՄ ՇԱՐԺԱԿԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ____________________մարզի _____________ համայնքի տարածքում ______________________________________________________ -ի կողմից

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված` Հայաստանի Հանրապետության ____________________մարզի ______________ համայնքում տեղակայելու նպատակով ցանկանում եմ ձեռք բերել շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցներ, որի արժեքը հավաստող փաստաթղթերը կցվում են:

Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների

___________________________________________________________________________

(ընտրել նշվածներից Ձեր կողմից նախընտրելի տարբերակը` կանխավճարի ամբողջ

չափի կամ կանխավճարի _______ մլն դրամի չափի)

 

սուբսիդավորման հարցում:

 

Առդիր` ____ էջ:

 

Ստորագրող

    ___________________    ___________________________

        (պաշտոնը)               (անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

 

_____ ________________ 20___թ.

Կ.Տ.

 

(3-րդ ձևը փոփ. 27.01.2022 թիվ 95-Լ որոշում)

 

Ձև N 4

 

Ֆինանսական կառույց ՖԿ

Հայտը ներկայացնելու ամսաթիվը

Ներկայացվող կառույցի անվանումը _________________________

 

ՀԱՅՏ N ______

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի

N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում

ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի

շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքում

տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական

մոդուլային սպանդանոցի լիզինգի համար հաշվարկված կանխավճարի

սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու վերաբերյալ

 

.________________________________________________________________________.

|NN |    Լիզինգառու       |Լիզինգով ձեռք բերվող շարժական և  (կամ) |Այլ   |

|ը/կ|                     |շարժական մոդուլային սպանդանոցի         |նշում-|

|   |_____________________|_______________________________________|ներ   |

|   |անվա-  |մարզը|համայն-|անվա- |քանակը |արժեքը |կանխա- |կանխա-  |      |

|   |նումը  |     |քը     |նումը |(հատ)  |(մլն   |վճարի  |վճարի   |      |

|   |կամ    |     |       |      |       |դրամ)  |20     |սուբսի- |      |

|   |անունը,|     |       |      |       |       |տոկոսի |դավորման|      |

|   |ազգա-  |     |       |      |       |       |չափը   |չափը    |      |

|   |նունը  |     |       |      |       |       |(մլն   |(մլն    |      |

|   |       |     |       |      |       |       |դրամ)  |դրամ)   |      |

|___|_______|_____|_______|______|_______|_______|_______|________|______|

|___|_______|_____|_______|______|_______|_______|_______|________|______|

|___|_______|_____|_______|______|_______|_______|_______|________|______|

.________________________________________________________________________.

 

Հարգանքով`

___________________________

(շահառուի անվանումը)

___________________________________________________________________

(լիազորված անձ` պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)

 

(4-րդ ձևը փոփ. 27.01.2022 թիվ 95-Լ որոշում)

(2-րդ աղյուսակը լրաց. 02.07.2020 թիվ 1162-Լ որոշում)

 

Ձև N 5

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

......................................... ....-ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ

անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող

սարքավորման համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման

համաձայնություն ստանալու վերաբերյալ

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ.............................. մարզի........... համայնքի տարածքում ____________________________________________________ ________________________________________________________________________-ն

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

նպատակ ունի զբաղվել հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում` հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ցանկանում է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, որի հետ կապված արժեքները հավաստող փաստաթղթերը և տեխնիկական բնութագրերը կցվում են:

Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող սարքավորումների կանխավճարի սուբսիդավորման հարցում:

Առդիր` .... էջ:

 

    Ստորագրող                              ....................

    ..................                     (անունը, ազգանունը)

(պաշտոնը)

..................

(ստորագրությունը)

..... .......... 20 թ.

 

(5-րդ ձևը լրաց. 14.09.2023 թիվ 1596-Լ որոշում)

 

Ձև N 6

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

....................................... ... -ից

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ

անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|NN |Լիզինգառու |Լիզինգով ձեռք բերվող սարքավորում|Լիզինգ   |Ֆինանսական|

|ը/կ|___________|________________________________|տրամադրող|կառույցում|

|   |անվա-|գոր- |անվա-|քանա-|արժեքը|կանխա-|կանխա-|ֆինանսա- |շահառուի  |

|   |նումը|ծու- |նումը|կը   |(մլն  |վճարի |վճարի |կան      |գործող    |

|   |կամ  |նեու |     |(հատ)|դրամ) |20    |սուբսի|կառույցի |համապատաս-|

|   |անու-|թյան |     |     |      |տոկոսի|դավոր-|անվանումը|խան հաշվե-|

|   |նը,  |վայրի|     |     |      |չափը  |ման   |         |համարը    |

|   |ազգա-|հաս- |     |     |      |(մլն  |չափը  |         |          |

|   |նունը|ցեն  |     |     |      |դրամ) |(մլն  |         |          |

|   |     |     |     |     |      |      |դրամ) |         |          |

|___|_____|_____|_____|_____|______|______|______|_________|__________|

|___|_____|_____|_____|_____|______|______|______|_________|__________|

|___|_____|_____|_____|_____|______|______|______|_________|__________|

._____________________________________________________________________.

 

    Ստորագրող                              .....................

    .................                      (անունը, ազգանունը)

(պաշտոնը)

.................

(ստորագրությունը)

..... ............. 20 թ.

 

(6-րդ ձևը լրաց. 14.09.2023 թիվ 1596-Լ որոշում)

 

Ձև N 7

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

_______________________________________________-ից

(նշել իրավաբանական անձի անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հեռախոսահամարը

և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար

անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն

ստանալու վերաբերյալ

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ _________ մարզի_______ համայնք(ներ)ի տարածքում գործող _______________________________________________________________________ -ն

(նշել իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը)

 

նպատակ ունի զբաղվելու սպանդանոցային գործունեությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում ցանկանում է ձեռք բերել շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց, որի հետ կապված արժեքները

(ընդգծել ձեռքբերվող լիզինգի առարկայի անվանումը) հավաստող փաստաթղթերը, տեխնիկական բնութագրերը և N 8 ձևին համապատասխան հայտարարությունը կցվում են:

Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի կանխավճարի սուբսիդավորման հարցում:

Առդիր` ____ էջ:

 

Ստորագրող

    __________________                     _________________________

        (պաշտոնը)                             (անունը, ազգանունը)

____________________

(ստորագրությունը)

 

____ __________________ 20 թ.

 

(7-րդ ձևը լրաց. 29.08.2024 թիվ 1394-Լ որոշում)

 

Ձև N 8

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

_______________________________________________-ից

(նշել իրավաբանական անձի անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հեռախոսահամարը և

էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հավաստիացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման 3-րդ կետի և որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետի շրջանակներում ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցը առնվազն մինչև լիզինգի առարկայի արժեքի

(ընդգծել ձեռքբերվող լիզինգի առարկայի անվանումը) ամբողջական մարումը շահագործվելու է ՀՀ _____ մարզի_______ համայնք(ներ)ի ____________________________________________ բնակավայրերում:

Գիտակցում եմ, որ վերը նշված պարտավորությունները չկատարելը կամ ոչ ամբողջական կատարելը կամ ծրագրի 41.4-րդ կետի 12-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելը հանգեցնում է ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար սուբսիդավորված լիզինգի կանխավճարի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարների վերադարձման:

 

Ստորագրող

    __________________                     _________________________

        (պաշտոնը)                             (անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

 

____ __________________ 20 թ.

 

Կ.Տ.

 

(8-րդ ձևը լրաց. 29.08.2024 թիվ 1394-Լ որոշում)

 

Ձև N 9

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

_______________________________________________-ից

(նշել իրավաբանական անձի անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հեռախոսահամարը և

էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի

N 893-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում

ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի

շրջանակներում ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային

սպանդանոցի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա

գումարն ստանալու վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|NN |Լիզինգառու     |Լիզինգով ձեռք բերվող սարքավորում    |Լիզինգ  |Ֆինան- |

|ը/կ|_______________|                                    |տրամադ- |սական  |

|   |անվա-  |գործու-|                                    |րող     |կառույ-|

|   |նումը  |նեու-  |                                    |ֆինան-  |ցում   |

|   |կամ    |թյան   |                                    |սական   |շահա-  |

|   |անունը,|վայրի  |____________________________________|կառույցի|ռուի   |

|   |ազգա-  |հասցեն |անվա-  |քա-  |արժե-|կանխա- |կանխա-  |անվա-   |գործող |

|   |նունը  |       |նումը  |նակը |քը   |վճարի  |վճարի   |նումը   |համապա-|

|   |       |       |(շարժա-|(հատ)|(մլն |20 տո- |սուբսի- |        |տասխան |

|   |       |       |կան    |     |դրամ)|կոսի   |դավորման|        |հաշվե- |

|   |       |       |սպան-  |     |     |չափը   |չափը    |        |համարը |

|   |       |       |դանոց  |     |     |(մլն   |(մլն    |        |       |

|   |       |       |կամ    |     |     |դրամ)  |դրամ)   |        |       |

|   |       |       |շարժա- |     |     |       |        |        |       |

|   |       |       |կան    |     |     |       |        |        |       |

|   |       |       |մոդու- |     |     |       |        |        |       |

|   |       |       |լային  |     |     |       |        |        |       |

|   |       |       |սպան-  |     |     |       |        |        |       |

|   |       |       |դանոց) |     |     |       |        |        |       |

|___|_______|_______|_______|_____|_____|_______|________|________|_______|

|___|_______|_______|_______|_____|_____|_______|________|________|_______|

._________________________________________________________________________.

 

Ստորագրող

    __________________                     _________________________

        (պաշտոնը)                             (անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

 

____ __________________ 20 թ.

 

(9-րդ ձևը լրաց. 29.08.2024 թիվ 1394-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2018
N 893-Լ
Որոշում