Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2020 թվականի N 810-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`

1. Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ծովափնյա ճեմուղու կառուցման (շուրջ 10 կմ) և դրա հարակից տարածքներում նախատեսվող քաղաքաշինական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հատվածներում, ինչպես նաև ճեմուղու կառուցման համար անհրաժեշտ հատվածներից մինչև լիճն ընկած տարածքներում առկա համապատասխան իրավունքի գրանցում ստացած հողամասերի և (կամ) շինությունների նկատմամբ իրավատեր հանդիսացող սուբյեկտների հետ համապատասխան գույքերի գնահատման և հետագա հնարավոր փոխհատուցման չափերի որոշման, ինչպես նաև այդ հատվածներում առկա ապօրինի շինությունների օգտագործողների հետ դրանց ապամոնտաժման հարցերը քննարկելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքներն իրականացնելու և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար ժամկետ սահմանել 2020 թվականի օգոստոսի 17-ը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. հուլիսի 16-ի

N 810-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Գ. Սանոսյան        - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)     

 

    Հ. Սարգսյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)      

 

    Ս. Թովմասյան       - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

 

    Վ. Մելիքյան        - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Ն. Պետրոսյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Գ. Հասրաթյան       - ՀՀ բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի

                         ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես

                         կատարող

 

    Ա. Շահբազյան       - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և  հրդեհային

                         անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

 

    Ա. Խլոյան          - «Սևան»  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր

                         պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 28.08.2020 թիվ 985-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.07.2020
N 810-Ա
Որոշում