Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2020 թվականի N 1210-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով` երկու փուլով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնված գույքը` քաղ. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 62/26` ընդհանուր 498 քառ. մետր (վկայական` N 20052020-01-0182), քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 25` ընդհանուր 670.9 քառ. մետր (վկայական` N 16032020-01-0091), հասցեներում գտնվող տարածքները 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծառայության գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին տրամադրվելուց և ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացումները և պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2020
N 1210-Ա
Որոշում