ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2020 թվականի N 805-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 16-17-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վահե Հակոբյանինը, Մանե Գևորգյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Դավիթ Գևորգյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արման Շահինյանինը և Ալեքսանդր Աբրահամյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վարոս Սիմոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության.
3) Շավարշ Քոչարյանինը և Մանվել Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5) Հովհաննես Վարդանյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Ղազար Ղազարյանինը, Աղվան Իշխանյանինը և Միխաիլ Աթաբեկյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2020 թվականի հուլիսի 16-ին` Երևան-Մինսկ, իսկ հուլիսի 17-ին` Մինսկ-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. հուլիսի 15-ի
N 805-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ղևոնդյան - Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Մ. Գևորգյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու
Մ. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության
դիվանագիտական գրագրության համակարգման բաժնի 3-րդ
քարտուղար (13.07.2020 թ.-17.07.2020 թ.)
Ն. Զաքարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ
(13.07.2020 թ.-17.07.2020 թ.)
Հ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի
կցորդ (13.07.2020 թ.-17.07.2020 թ.)
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության
լուսանկարիչ
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Անվտանգություն
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի
պետ
Ա. Հակոբյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(13.07.2020թ.-17.07.2020 թ.)
Գ. Վանոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(13.07.2020թ.-17.07.2020 թ.)
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Իշխանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Մ. Աթաբեկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Ն. Շողիկյան - «Արմենպրես»լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան - Հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Է. Դավթյան - Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)