Սեղմել Esc փակելու համար:
ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2020 թվականի N 829-Ա

 

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին 2020 թվականի հուլիսի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (ք. Ստեփանակերտ)` Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ հանդիպելու նպատակով:

2. Էդվարդ Հովհաննիսյանի` Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հաստատված` Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 22

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.07.2020
N 829-Ա
Որոշում