Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2020 թվականի N 1227-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 713-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) օպերատոր է հանդիսանում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը («ԷԿԵՆԳ» ՓԲԸ)»:

2. Առաջարկել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը կազմակերպել www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (այսուհետ` ՀԷԿՄՀ) ստեղծման աշխատանքները, շահագործման մոդելը, կառավարել ՀԷԿՄՀ-ի գործարկումը, շահագործումը, նախնական ֆինանսական ներդրումներ պահանջվելու դեպքում` ապահովել դրանց ներդրումը սեփական ֆինանսական միջոցների հաշվին, շահագործման հետ կապված ֆինանսական օգուտները հաշվառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իրականացնել ՀԷԿՄՀ-ի գործարկման հետ կապված այլ անհրաժեշտ գործողություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 24

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2020
N 1227-Ն
Որոշում