ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2020 թվականի N 1228-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Վարդենիս քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1140-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «199,75» թիվը փոխարինել «199,705» թվով.
2) N 4 հավելվածում`
ա. «Բնակավայրերի» տողում 128.91 թիվը փոխարինել «128.865» թվով,
բ. «Ընդամենը» տողում «199,75» թիվը փոխարինել «199,705» թվով.
3) N 6 հավելվածում 18-րդ էջում`
ա. «Բնակավայրերի» 214-009 տողի «չմասնավորեցվող» սյունակում «0.76» թիվը փոխարինել «0.715» թվով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2 տողով.
._____________________________________________________________________.
|0214-0097|0.018 | | | | | | | |Հասար.կառ.|
|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|__________|
|0214-0099|0.027 | | | | | | | |Հասար.կառ.|
._____________________________________________________________________.
«.
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ լրացվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված համապատասխան շինությունների օրինականացման գործընթացի ավարտից հետո 3 ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել նշված հողամասերը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի գործառնական նշանակության չմասնավորեցվող հողերի կազմ վերադարձնելու գործընթաց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2020 թվական: