ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2020 թվականի N 836-Ա
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին 2020 թվականի հուլիսի 24-ին գործուղել Արցախի Հանրապետություն (ք. Ստեփանակերտ)` Արցախի Հանրապետության Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և այլ գործընկերների հետ տնտեսությանը և մասնավորապես, գյուղատնտեսության զարգացմանն առնչվող համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով:
2. Տիգրան Խաչատրյանի` Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հաստատված` էկոնոմիկայի նախարարության պահպանման համար նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղում հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 23
Երևան