Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2020 թվականի N 1243-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող` 1333.6 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.044121 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):

2. Կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող 2418.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք) և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.23824 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:

4. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 21-ի դրությամբ 2 204 865 000 դրամ.

2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 2 204 865 000 դրամ.

3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը` 142 944 000 դրամ:

5. Կոմիտեի նախագահին`

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) գույքը սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված մրցույթով օտարվելու դեպքում, երկամսյա ժամկետում ապահովել «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված N 158/0018 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) լուծումը` նախատեսելով, որ պայմանագրի լուծման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների դադարման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

4) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով երեք ամիս հաճախականությամբ կազմակերպել ևս երկու մրցույթ` յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 10 տոկոսի չափով.

5) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 296 196 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը,

բ. գույքը գնորդին է հանձնվում սույն որոշման 9-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո.

6) մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ ներառել Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված` ստորև նշված տեղեկատվությունը.

«Շենքի հետ կապված որևէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել` հաշվի առնելով շենքի ճարտարապետական արժեքը, զբաղեցրած դիրքը քաղաքում` միաժամանակ վերակառուցման առաջարկը միջանկյալ համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ: Միաժամանակ ընդունելի է համարվում շենքի հիմնական մասնաշենքին ուղղահայաց` դեպի բակային հատված ձգվող սեյսմիկ կարով առանձին հատվածի ծավալային հնարավոր փոփոխություն` արդյունքում ստացվող առանձին ծավալի հարկայնությունը` առավելագույնը 5 հարկի սահմաններում` հաշվի առնելով հողամասի հարակից իրադրությունը և դրանից բխող, առկա շինությունների` հիմնականում ավտոտնակներից ազատելով տարածքի ընդլայնման և բարեկարգման անհրաժեշտությունը:».

7) գնորդի կողմից սույն որոշման 8-րդ կետով սահմանված վճարումների կատարման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գույքի օտարման մասին տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին.

8) սույն որոշման 2-րդ կետով սահմանված աշխատանքների ընդունումից հետո «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ`

1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ).

2) մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով` օտարվող գույքի համար առաջարկվող գին` 80 տոկոս, ներդրումների չափը 20 տոկոս.

3) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել 3 տարին, որի հաշվարկն իրականացվելու է համապատասխան մարմնի կողմից շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման պահից, որը չի կարող գերազանցել 12 ամիսը:

7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին`

1) Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքի վերակառուցման և ուժեղացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի կատարման արդյունքում ստացված և համապատասխան փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերն ստանալուց հետո սեղմ ժամկետում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա ապահովել վերը նշված հասցեում գտնվող շենքի վերակառուցման և ուժեղացման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման ընթացակարգերի կազմակերպումը.

2) համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում պայմանագրերին կից կնքել աշխատանքների և ծառայությունների գնման համաձայնագրեր` նախատեսելով հնարավոր կարճ գնման ժամանակացույցեր.

3) շինարարական աշխատանքների` սահմանված կարգով հանձնում-ընդունումն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրա վերաբերյալ կոմիտեին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին` սույն որոշման 8-րդ կետով նախատեսված գումարները վճարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված համաձայնագրերը կնքելու համար նշված գումարներից համապատասխան չափով ֆինանսական միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին հատկացնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2020
N 1243-Ա
Որոշում