| ԻՐՏԵԿ | Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 
ՀՐԱՄԱՆ
 
Թիվ 29-Լ
 
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.3-րդ մասի համաձայն.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Սահմանել`
1) նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին արձանագրության ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները` համաձայն հավելված 2-ի:
   i 
2. Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ե. Կարապետյանին` մինչև 2020 թվականի հունվարի 20-ը, իսկ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ումրշատյանին` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը.
1) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի հետ գրավոր համաձայնեցնել սույն հրամանի 1-ին կետով սահմանված, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված այլ փաստաթղթերը, տեղեկությունները, տեսանյութերը, լուսանկարները կամ այլ նյութերը տրամադրելու (հասանելի դարձնելու) պայմանները (ժամկետը, եղանակը և այլն).
2) մշակել սույն հրամանի 1-ին կետով սահմանված փաստաթղթերի լրացման ուղեցույց և տրամադրել դրանք լրացնող անձնակազմին:
(2-րդ կետը փոփ. 22.10.2021 թիվ 48-Լ հրաման)
   i 
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 14-Լ հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2020 թվականի հունվարի 31-ը կարող Են օգտագործվել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 14-Լ հրամանով սահմանված արձանագրության ձևաթղթերը:
 
ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                               Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
 
2019 թ. դեկտեմբերի 30
Երևան
 
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի դեկտեմբերի 30-ի
թիվ 29-Լ հրամանի
 
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ (ՃՏՊ) ՄԱՍԻՆ
 
._____________________________________________________________________.
|Արձանագրությունը     |           |           |           |           |
|կազմելու ամսաթիվը և  |___________|___________|___________|___________|
|ժամը                 |օր         |ամիս       |տարի       |ժամ        |
|_____________________________________________________________________|
|                  1. ՃՏՊ մասին ընդհանուր տվյալներ                    |
|_____________________________________________________________________|
|1.1. ՃՏՊ ամսաթիվը և  |           |            |           |          |
|ժամը                 |___________|____________|___________|__________|
|                     |օր         |ամիս        |տարի       |ժամ       |
|_____________________|___________|____________|______________________|
|1.2. ՃՏՊ վայրի հասցեն|           |            |                      |
|                     |___________|____________|______________________|
|                     |մարզ       |քաղաք/գյուղ |փողոց (այլ կողմնորոշիչ|
|                     |           |            |հասցե)                |
|_____________________________________________________________________|
|2. ՃՏՊ-ին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների, ճանապարհային  |
|նշանների և  վնասված այլ գույքի մասին տվյալներ                        |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 1|                       |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 2  |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Լքել է  |[] Առկա է|ՏՄ առկայությունը       |[] Լքել է  |[] Առկա է  |
|ՃՏՊ վայրը  |         |                       |ՃՏՊ վայրը  |           |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |Հաշվառման համարանիշը   |                       |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Առկա |[] Առկա է   |Հաշվառման վկայագիր     |[] Առկա|[] Առկա է      |
|   չէ   |   _________|                       |   չէ  |   _________   |
|        |    սերիան, |                       |       |    սերիան,    |
|        |    համարը  |                       |       |    համարը     |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |ՃՏՊ վայրում            |                       |
|_____________________|երթևեկությունը         |_______________________|
|                     |կարգավորող ճանապարհային|                       |
|_____________________|նշանները` ըստ ՃԵԿ-ի    |_______________________|
|                     |                       |                       |
|_____________________________________________________________________|
|ՃՏՊ-Ի հետևանքով  |[] Առկա |[] Առկա է ՏՄ 1-ում                        |
|վնասված այլ գույք|   չէ   |__________________________________________|
|                 |        |[] Առկա է ՏՄ 2-ում                        |
|                 |        |__________________________________________|
|                 |        |[] Առկա է ______________________ հասցեում |
|_____________________________________________________________________|
|3. ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդների մասին տեղեկատվություն       |
|_____________________________________________________________________|
|ՎԱՐՈՐԴ 1             |                       |ՎԱՐՈՐԴ 2               |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |Անունը և  ազգանունը    |                       |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Առկա |[] Առկա է   |Վարորդական վկայական    |[] Առկա|[] Առկա է      |
|   չէ   |   _________|                       |   չէ  |   _________   |
|        |    սերիան, |                       |       |    սերիան,    |
|        |    համարը  |                       |       |    համարը     |
|________|____________|_______________________|_______|_______________|
|[] Սթափ |[] Ոչ սթափ  |Վարորդի սթափություն    |[] Սթափ|[] Ոչ սթափ     |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |Հեռախոսահամարը         |                       |
|_____________________________________________________________________|
|4. ՃՏՊ-ի վայրի և  պայմանների մասին տեղեկատվություն                   |
|_____________________________________________________________________|
|4.1. ՃՏՊ պահին        |[] Պարզ ցերեկային         [] Արևային          |
|տեսանելիությունը և    |[] Պարզ գիշերային         [] Անձրևային        |
|եղանակային պայմանները |[] Ցերեկային մառախլապատ   [] Ձյուն            |
|                      |[] Գիշերային մառախլապատ   [] Կարկուտ          |
|______________________|______________________________________________|
|4.2. ՃՏՊ վայրի        |[] Ասֆալտբետոնյա          [] Մանրախիճ հիմնային|
|ճանապարհային ծածկույթը|[] Ցեմենտբետոնյա          [] Այլ _____________|
|                      |[] Սալաքարային                                |
|______________________|______________________________________________|
|4.3. ՃՏՊ պահին        |[] Չոր             [] Մերկասառույց            |
|ճանապարհի վիճակը      |[] Թաց             [] Ծածկված կոշտացած ձյունով|
|                      |[] Ձյունապատ       [] Այլ _____________       |
|_____________________________________________________________________|
|5. ՃՏՊ-ին նախորդող պահին իրենց գործողությունների մասին վարորդների    |
|նշումները                                                            |
|_____________________________________________________________________|
|                     |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 1  |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 2  |
|_____________________|_______________________|_______________________|
|5.1. ՏՄ-ների         | _________________ ից  | _________________ ից  |
|երթևեկության         |(քաղաք, գյուղ և        |(քաղաք, գյուղ և        |
|ուղղության վերաբերյալ|(կամ) փողոց կամ այլ    |(կամ) փողոց կամ այլ    |
|                     |կողմնորոշիչ)           |կողմնորոշիչ)           |
|                     |                       |                       |
|                     | ___________________   | ___________________   |
|                     |(քաղաք, գյուղ և        |(քաղաք, գյուղ և        |
|                     |(կամ) փողոց կամ այլ    |(կամ) փողոց կամ այլ    |
|                     |կողմնորոշիչ)           |կողմնորոշիչ)           |
|_____________________|_______________________|_______________________|
|5.2. ՏՄ-ների         |[] Առաջին  [] Հինգերորդ|[] Առաջին [] Հինգերորդ |
|երթևեկության  մասերը`|   գոտի       գոտի     |   գոտի      գոտի      |
|ըստ գծանշումների կամ |[] Երկրորդ [] Վեցերորդ |[] Երկրորդ [] Վեցերորդ |
|ճանապարհային         |   գոտի       գոտի     |   գոտի      գոտի      |
|երթևեկության         |[] Երրորդ  [] Հանդիպա- |[] Երրորդ [] Հանդիպակաց|
|կանոնների            |   գոտի       կաց      |   գոտի      գոտիներ   |
|(հաշված տվյալ        |[] Չորրորդ    գոտիներ  |[] Չորրորդ             |
|ուղղության երթևեկելի |   գոտի                |   գոտի                |
|մասի աջ եզրից)       |[] Կողնակ              |[] Կողնակ              |
|_____________________|_______________________|_______________________|
|5.3. Գործողություննե-|[] Երթևեկության  սկիզբ |[] Երթևեկության  սկիզբ |
|րի վերաբերյալ        |[] ՈՒղիղ երթևեկություն |[] ՈՒղիղ երթևեկություն |
|                     |[] Աջ վերադասավորում   |[] Աջ վերադասավորում   |
|                     |[] Ձախ վերադասավորում  |[] Ձախ վերադասավորում  |
|                     |[] Անշարժ վիճակ        |[] Անշարժ վիճակ        |
|                     |[] Աջ շրջադարձ         |[] Աջ շրջադարձ         |
|                     |[] Հետադարձ            |[] Հետադարձ            |
|                     |[] Վազանց              |[] Վազանց              |
|                     |[] Արգելակում          |[] Արգելակում          |
|                     |[] Կայանված            |[] Կայանված            |
|                     |[] Ձախ շրջադարձ        |[] Ձախ շրջադարձ        |
|                     |[] Հետընթաց            |[] Հետընթաց            |
|                     |[] Կողանցում           |[] Կողանցում           |
|                     |[] Կայանում            |[] Կայանում            |
|_____________________|_______________________|_______________________|
|5.4. ՏՄ-ների բախման  |1-ին բախում|ՏՄ _ |ՏՄ _ |1-ին բախում|ՏՄ _ |ՏՄ _ |
|հաջորդականության     |           |     |     |           |     |     |
|վերաբերյալ` ըստ տվյալ|___________|_____|_____|___________|_____|_____|
|վարորդի              |2-րդ բախում|ՏՄ _ |ՏՄ _ |2-րդ բախում|ՏՄ _ |ՏՄ _ |
|(կիրառելի է միայն    |           |     |     |           |     |     |
|ՃՏՊ-ին երկուսից ավել |___________|_____|_____|___________|_____|_____|
|ՏՄ-ների առնչության   |3-րդ բախում|ՏՄ _ |ՏՄ _ |3-րդ բախում|ՏՄ _ |ՏՄ _ |
|դեպքում)             |           |     |     |           |     |     |
|_____________________|_______________________|_______________________|
|5.5. Լուսային        |[] Գաբարիտային         |[] Գաբարիտային         |
|ազդանշանների         |[] Վթարային ազդանշան   |[] Վթարային ազդանշան   |
|վերաբերյալ           |[] Հակամառախուղային    |[] Հակամառախուղային    |
|                     |լապտեր                 |լապտեր                 |
|                     |[] Հեռահար   [] Մոտակա |[] Հեռահար   [] Մոտակա |
|                     |[] Թարթիչ աջ [] Թարթիչ |[] Թարթիչ աջ [] Թարթիչ |
|                     |                ձախ    |                ձախ    |
|_____________________|_______________________|_______________________|
|5.6. Խաչմերուկ մուտք |[] Կարմիր              |[] Կարմիր              |
|գործելու պահին       |[] Կարմիր և  դեղին     |[] Կարմիր և  դեղին     |
|լուսացույցի ազդանշանի|[] Դեղին               |[] Դեղին               |
|վերաբերյալ           |[] Կանաչ               |[] Կանաչ               |
|(կիրառվում է         |[] Չէր աշխատում        |[] Չէր աշխատում        |
|կարգավորվող          |                       |                       |
|խաչմերուկներում      |                       |                       |
|ՃՏՊ-ների դեպքում)    |                       |                       |
|_____________________|_______________________|_______________________|
|5.7. Այլ վարորդների  |[] Համաձայն եմ         |[] Համաձայն եմ         |
|նշումների վերաբերյալ |_______________________|_______________________|
|համաձայնության       |[] Համաձայն չեմ        |[] Համաձայն չեմ        |
|(անհամաձայնության)   |   հետևյալ  նշումներին`|   հետևյալ  նշումներին`|
|վերաբերյալ           |_______________________|_______________________|
|                     |Կետը|Վարորդի այլ նշումը|Կետը|Վարորդի այլ նշումը|
|                     |    |կետի վերաբերյալ   |    |կետի վերաբերյալ   |
|                     |____|__________________|____|__________________|
|                     |    |                  |    |                  |
|                     |____|__________________|____|__________________|
|                     |    |                  |    |                  |
|                     |____|__________________|____|__________________|
|                     |    |                  |    |                  |
|_____________________|_______________________|_______________________|
|5.8. ՃՏՊ-ի առաջացման |[] Մեղավոր եմ          |[] Մեղավոր եմ          |
|մեջ իրենց            |                       |                       |
|մեղավորության        |[] Մեղավոր չեմ         |[] Մեղավոր չեմ         |
|վերաբերյալ (նախնական)|                       |                       |
|_____________________________________________________________________|
|6. ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդները սույնով հայտարարում են      |
|(յուրաքանչյուրն իր նշումների մասով), որ ներկայացված տեղեկատվությունը |
|համապատասխանում է իրականությանը, և  գիտակցում են, որ կեղծ            |
|տեղեկատվություն ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կարող |
|են ենթարկվել օրենքով նախատեսված, այդ թվում` քրեական                  |
|պատասխանատվության, որի համար ստորագրում են`                          |
|_____________________________________________________________________|
|                       7. Ստորագրություններ                          |
|_____________________________________________________________________|
|ՎԱՐՈՐԴ 1             |                       |ՎԱՐՈՐԴ 2               |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |Ստորագրությունը        |                       |
|_____________________________________________________________________|
|Արձանագրությունը|                                                    |
|կազմեց          |                                                    |
|                |____________________________________________________|
|                |Անունը, ազգանունը, կրծքանշանի համարը|Ստորագրությունը|
._____________________________________________________________________.
 
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
 
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ (ՃՏՊ) ՄԱՍԻՆ
 
._____________________________________________________________________.
|Արձանագրությունը     |           |           |           |           |
|կազմելու ամսաթիվը և  |___________|___________|___________|___________|
|ժամը                 |օր         |ամիս       |տարի       |ժամ        |
|_____________________________________________________________________|
|                  1. ՃՏՊ մասին ընդհանուր տվյալներ                    |
|_____________________________________________________________________|
|1.1. ՃՏՊ ամսաթիվը և  |              Ըստ կից տեսագրության             |
|ժամը                 |                                               |
|_____________________|_______________________________________________|
|1.2. ՃՏՊ վայրի հասցեն|           |            |                      |
|                     |___________|____________|______________________|
|                     |մարզ       |քաղաք/գյուղ |փողոց (այլ կողմնորոշիչ|
|                     |           |            |հասցե)                |
|_____________________________________________________________________|
|2. ՃՏՊ-ին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների, ճանապարհային  |
|նշանների և  վնասված այլ գույքի մասին տվյալներ                        |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 1|                       |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 2  |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Լքել է  |[] Առկա է|ՏՄ առկայությունը       |[] Լքել է  |[] Առկա է  |
|ՃՏՊ վայրը  |         |                       |ՃՏՊ վայրը  |           |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |Հաշվառման համարանիշը   |                       |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Առկա |[] Առկա է   |Հաշվառման վկայագիր     |[] Առկա|[] Առկա է      |
|   չէ   |   _________|                       |   չէ  |   _________   |
|        |    սերիան, |                       |       |    սերիան,    |
|        |    համարը  |                       |       |    համարը     |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |ՃՏՊ վայրում            |                       |
|_____________________|երթևեկությունը         |_______________________|
|                     |կարգավորող ճանապարհային|                       |
|_____________________|նշանները` ըստ ՃԵԿ-ի    |_______________________|
|                     |                       |                       |
|_____________________________________________________________________|
|ՃՏՊ-Ի հետևանքով  |[] Առկա |[] Առկա է ՏՄ 1-ում                        |
|վնասված այլ գույք|   չէ   |__________________________________________|
|                 |        |[] Առկա է ՏՄ 2-ում                        |
|                 |        |__________________________________________|
|                 |        |[] Առկա է ______________________ հասցեում |
|_____________________________________________________________________|
|3. ՃՏՊ-ին նախորդող պահին իրենց գործողությունների մասին վարորդների    |
|նշումները                                                            |
|_____________________________________________________________________|
|                     |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 1  |ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ 2  |
|_____________________|_______________________|_______________________|
|ՏՄ-ների երթևեկության | _________________ ից  | _________________ ից  |
|ուղղության վերաբերյալ|(քաղաք, գյուղ և        |(քաղաք, գյուղ և        |
|                     |(կամ) փողոց կամ այլ    |(կամ) փողոց կամ այլ    |
|                     |կողմնորոշիչ)           |կողմնորոշիչ)           |
|                     |                       |                       |
|                     | ___________________   | ___________________   |
|                     |(քաղաք, գյուղ և        |(քաղաք, գյուղ և        |
|                     |(կամ) փողոց կամ այլ    |(կամ) փողոց կամ այլ    |
|                     |կողմնորոշիչ)           |կողմնորոշիչ)           |
|_____________________________________________________________________|
|4. ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդների և  մեղավորության մասին      |
|տեղեկատվություն և  ստորագրություններ                                 |
|_____________________________________________________________________|
|ՎԱՐՈՐԴ 1             |                       |ՎԱՐՈՐԴ 2               |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |Անունը և  ազգանունը    |                       |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Առկա |[] Առկա է   |Վարորդական վկայական    |[] Առկա|[] Առկա է      |
|   չէ   |   _________|                       |   չէ  |   _________   |
|        |    սերիան, |                       |       |    սերիան,    |
|        |    համարը  |                       |       |    համարը     |
|________|____________|_______________________|_______|_______________|
|[] Սթափ |[] Ոչ սթափ  |Վարորդի սթափություն    |[] Սթափ|[] Ոչ սթափ     |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |Հեռախոսահամարը         |                       |
|_____________________|_______________________|_______________________|
|[] Մեղավոր եմ        |ՃՏՊ-ի առաջացման մեջ    |[] Մեղավոր եմ          |
|                     |իրենց մեղավորության    |                       |
|[] Մեղավոր չեմ       |վերաբերյալ (նախնական)  |[] Մեղավոր չեմ         |
|_____________________________________________________________________|
|5. ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդները սույնով հայտարարում են      |
|(յուրաքանչյուրն իր նշումների մասով), որ ներկայացված տեղեկատվությունը |
|համապատասխանում է իրականությանը, և  գիտակցում են, որ կեղծ            |
|տեղեկատվության ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կարող  |
|են ենթարկվել օրենքով նախատեսված, այդ թվում` քրեական                  |
|պատասխանատվության, որի համար ստորագրում են`                          |
|_____________________________________________________________________|
|ՎԱՐՈՐԴ 1             |                       |ՎԱՐՈՐԴ 2               |
|_____________________|_______________________|_______________________|
|                     |Ստորագրությունը        |                       |
|_____________________________________________________________________|
|Արձանագրությունը|                                                    |
|կազմեց          |                                                    |
|                |____________________________________________________|
|                |Անունը, ազգանունը, կրծքանշանի համարը|ստորագրությունը|
._____________________________________________________________________.
 
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի դեկտեմբերի 30-ի
թիվ 29-Լ հրամանի
 
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ (ՃՏՊ) ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
1. Նյութական վնասով ՃՏՊ-ի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմն ու կառուցվածքը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
1) պետք է կազմված լինի ՃՏՊ վայրի սխեմա` ձեռքով կամ համակարգչային եղանակով, որտեղ արտացոլվում են ստորև տվյալները (նշումները)`
ա. ՃՏՊ-ին առնչվող ճանապարհի (ների) (պողոտա, փողոց, նրբանցք և այլն) անվանումը, իսկ միջբակային տարածքի (ճանապարհի) դեպքում` բակային տարածք նշումը,
բ. ՃՏՊ-ին առնչվող ճանապարհի (ների) (պողոտա, փողոց, նրբանցք և այլն) լայնությունը,
գ. ՃՏՊ-ի վայրում կատարված և ՃՏՊ-ի վրա ազդեցություն ունեցած գծանշումները (առկայության դեպքում), իսկ կարգավորողի առկայության դեպքում` կարգավորողի կարգադրություններն ու ազդանշանները ՃՏՊ-ին նախորդող պահին,
դ. ՃՏՊ-ի վայրում տրանսպորտային միջոցների հետվթարային դիրքերի սխեմատիկ պատկերն` ըստ տրանսպորտային միջոցների ուղղությունների և հաշվառման համարանիշերի,
ե. ՃՏՊ-ի վայրում տրանսպորտային միջոցների հետվթարային դիրքերն անշարժ կողմնորոշիչի և միմյանց նկատմամբ, իսկ եթե որևէ պատճառով տեղի է ունեցել վթարին մասնակից տրանսպորտային միջոցի(ների) տեղաշարժ` նշումներ այդ մասին` հայտնի լինելու դեպքում (վարորդի հայտարարություն կամ այլ հիմքեր) գրառելով նաև վերջիններիս պատճառները,
զ. ՃՏՊ-ի հետևանքով առաջացած հետքերի առկայության դեպքում (արգելակային, քերծվածք, սահք, հեղուկ, հող և այլն) դրանց սխեմատիկ արտապատկերումը և հեռավորությունը (չափային տվյալները) սույն ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված միևնույն անշարժ կողմնորոշիչի նկատմամբ,
է. ՃՏՊ-ի հետևանքով տրանսպորտային միջոցից պոկված (շպրտված) իրերի առկայության դեպքում (արգելակային, քերծվածք, սահք, հեղուկ, հող և այլն) դրանց սխեմատիկ արտապատկերումը և հեռավորությունը (չափային տվյալները) սույն ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված միևնույն անշարժ կողմնորոշիչի նկատմամբ,
ը. երթևեկելի մասում խոչընդոտների (փոսեր, տրանսպորտային միջոցներ, այլ առարկաներ և այլն) առկայության դեպքում` դրանց չափերը, խորությունը, դրանց սխեմատիկ արտապատկերումը և հեռավորությունը (չափային տվյալները) սույն ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված միևնույն անշարժ կողմնորոշիչի նկատմամբ.
2) պետք է ՃՏՊ վայրում առնվազն հինգ տարբեր դիրքերից կատարված լինեն լուսանկարներ, որոնք առնվազն արտացոլում են`
ա. պատահարից հետո պատահարին մասնակից բոլոր ավտոտրանսպորտային միջոցների դիրքերն անշարժ կողմնորոշիչների և միմյանց նկատմամբ (ընդ որում դա պետք է կատարվի այնպես, որ դրանցից գոնե մեկում տեսանելի լինեն նաև ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը),
բ. պատահարից վնասված ավտոտրանսպորտային միջոցների վրա առկա մեխանիկական վնասվածքները.
3) եթե ՃՏՊ հետևանքով ավտոտրանսպորտային միջոցներից բացի վնասվել է նաև այլ գույք, ապա պետք է կատարված լինեն տվյալ վնասված գույքի` առնվազն երկու տարբեր դիրքերից լուսանկարներ.
4) եթե ՃՏՊ-ում ներգրավված է ՀՀ և ԱՀ իրավասու պետական մարմինների կողմից չհաշվառված ավտոտրանսպորտային միջոց, ապա պետք է կատարված լինեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի կամ նմանատիպ այլ փաստաթղթի լուսանկարները:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված ՃՏՊ վայրի սխեմային, ինչպես նաև սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված լուսանկարներին կարող է փոխարինել`
1) ՃՏՊ-ի ամբողջական տեսագրությունը, որտեղ հստակ երևում են ՃՏՊ-ի մեխանիզմը և տրանսպորտային միջոցների շարժման ուղղությունները, իսկ ՃՏՊ-ն կարգավորվող խաչմերուկում տեղի ունեցած լինելու դեպքում` նաև ավտոտրանսպորտային միջոցների` խաչմերուկ մուտք գործելու պահին համապատասխան լուսացույցի (լուսացույցերի) ազդանշանը (ազդանշանները), և (կամ)
2) անօդաչու թռչող սարքի միջոցով վերևից կատարված ՃՏՊ վայրի` ճանապարհային ոստիկանության և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի միջև համաձայնեցված տեխնիկական պահանջներին բավարարող ամբողջական տեսագրությունը, որն արտացոլում է ՃՏՊ-ի վայրի և դրանում տրանսպորտային միջոցների հետ կապված ՃՏՊ վայրի սխեմայում ներառման ենթակա ելակետային տվյալները:
3. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեսագրությունը կարող է փոխարինել նաև սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված լուսանկարներին: