Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1280-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցի 22/1 հասցեում գտնվող` 0.03724 հեկտար հողամասը (այսուհետ` հողամաս) հետ վերցնել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ)` ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2016 թվականի մայիսի 25-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 53/0016 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի ղեկավարին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

ա. ընդունելության ժամանակ տեղերի սահմանափակ լինելու դեպքում «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրից օգտվելու համար հերթի առաջնայնությունը տրվում է «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 15 և ավելի տարեկան աշակերտներին,

բ. պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,

գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի և հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը 3 օգոստոսի 2020 թվականի

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2020
N 1280-Ա
Որոշում