ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2020 թվականի N 887-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1695-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1695-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետի երրորդ սյունակում «հունիս» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով.
2) 4-րդ կետի երրորդ սյունակում «հունիս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով.
3) 5-րդ կետի երրորդ սյունակում «հուլիս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով.
4) 6-րդ կետի երրորդ սյունակում «օգոստոս» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով.
5) 7-րդ կետի երրորդ սյունակում «սեպտեմբեր» բառը փոխարինել «հոկտեմբեր» բառով.
6) 9-րդ կետի երրորդ սյունակում «նոյեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.
7) 10-րդ կետի երրորդ սյունակում «նոյեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 3
Երևան