040.0397.130700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2000 թվականի N 397
ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի խուլերի միավորման կենտրոնական վարչության նախագահության 2000 թվականի մարտի 1-ի որոշումը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին պետական սեփականություն հանդիսացող Վանաձորի գյուղշինարարության տեխնիկումի նախկին հանրակացարանի մասնաշենքի 1800 քառ. մետր մակերեսով տարածքը (հաշվեկշռային արժեքը` 10011,7 հազ. դրամ) փոխանակել Հայաստանի խուլերի միավորման Վանաձորի ուսումնաարտադրական ձեռնարկության մասնաշենքի, հանրակացարանի շենքի և օժանդակ շինությունների հետ (հաշվեկշռային ընդհանուր արժեքը` 42500,0 հազ. դրամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից կնքելով փոխանակության պայմանագիր:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի խուլերի միավորման կենտրոնական վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի, շինությունների ու տարածքների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 13-ից: